Находится в правительстве РА Обсуждалось 12.04.2019 - 27.04.2019 ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 1728-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1728-Ն որոշմամբ: Հաշվի առնելով ՀՀ գրեթե բոլոր պետական հատուկ ծառայությունների կողմից նոր հանդերձանքի անցնելու ընթացակարգը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ծառայողական հանդերձանքի փոփոխության, այն ավելի որակյալ, ներկայանալի և հարմարավետ դարձնելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների տարածքային-բնակլիմայական պայմաններին համապատասխանեցնելու պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ: 5 0 0 6901