Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 17.01.2025 - 02.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2025 թվականի վարչական բյուջեում պահուստային ֆոնդից հատկացումների հաշվին իրականացնել վերաձևակերպումներ չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար։
0 780

Проект принят

Обсуждалось 17.01.2025 - 02.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N128-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել hամայնքի բյուջեի հավելուրդի կամ պակասույթի (Դեֆիցիտի) կատարման վերաբերյալ  ճշտումներ և համապատասխանաբար ճշգրտված ծախսերի պլանավորում:
0 860

Проект не принят

Обсуждалось 10.01.2025 - 25.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կապան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են հիմնական սկզբունքները՝ ֆինանսական միջոցների պլանավորումը,պահուստային ֆոնդի ստեղծումը, խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունը և հստակությունը, հրապարակայնությունը։ Կապան համայնքի տարեկան ֆինանսական ծրագիրը հիմնված է 2022-2026թթ հնգամյա զարգացման ծրագրի, 2025թ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի, տարեկան աշխատանքային պլանի, ինչպես նաև համայնքի 2024 թվականի ֆինանսական գործունեության արդյունքների վրա: Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհարաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումներն իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի մեջ մտնող բնակավայրերի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ սղաճից։Կապան համայնքի 2025թ․ բյուջեն կանխատեսվում է՝ Եկամուտների գծով՝ 4,892,490.8 հազ․դրամԾախսերի գծով 4,892,490.8 հազ․դրամ:
0 721

В стадии разработки

Обсуждалось 18.12.2024 - 03.01.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում միասնական/համանման քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտությամբ։
1 2142

Проект принят

Обсуждалось 10.12.2024 - 25.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել փաստացի հավաքագրվող  եկամուտների և համապատասխանաբար ճշգրտված ծախսերի պլանավորում:
0 813