29.10.2024 04.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 0 1 0 354
Обсуждалось 29.10.2024 - 13.11.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024 շինարարական նորմերի Աղյուսակ 11-ի մասնակի վերանայում և նախադպրոցական ու դպրոցական կազմակերպությունների շենքերի ու շինությունների նախագծման և կառուցման ծրագրերի իրագործելիության ապահովում՝ հրդեհաշիջման արդի համակարգերի ընտրանքային սկզբունքի կիրառմամբ։ 4 4 3 424
Обсуждалось 28.10.2024 - 13.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1871-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի և գնահատման առավել ներառական և ամբողջական մոնիթորինգի և գնահատման կառուցակարգեր, որոնք կապահովեն նաև միջազգային պարտավորություններով ստանձնած հանձնառությունների կատարումը և գործնականում առաջացած խնդիրների հաղթահարումը։ 1 6 0 520
Обсуждалось 28.10.2024 - 12.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային քննարկամանը: «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 12- ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2024 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա որոշման նախագծի հանրային քննարկում 0 0 0 378
Обсуждалось 28.10.2024 - 12.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԸՍՏ ԴՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարաքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առեվտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային քննարկամանը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարաքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առեվտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 12- ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2024 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա որոշման նախագծի հանրային քննարկում: 0 0 0 361
Обсуждалось 28.10.2024 - 12.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 318-ն որոշումն ընդունվել է դեռևս 2004թ-ին և վերջին քսան տարիների ընթացքում կրել է բազմաթիվ խմբագրական փոփոխություններ։ Ի սկզբանե, այն իր մեջ ներառել է ժամանակագրական փոփոխություններ, որոնք բնորոշ են եղել պետական բյուջեի՝ տվյալ ժամանակահատվածին բնորոշ սահմանափակումներին և ԱՆ կողմից իրականացվող ծրագրերին։ 2024 թվականի հունվար ամսից ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց ֆինանսավորման պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքի կիրառումը։ Չնայած նոր մեխանիզմի ներդրման արդյունքում 2024թ-ի առաջին կիսամյակում նկատվեց շահառուների դիմելիության աճ՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատած, ինչի արդյունքում բժշկական կազմակերպությունների կողմից փաստացի մատուցված ծառայությունների դիմաց առաջացան պարտքեր, սակայն հետագայում Կառավարության կողմից թույլ տրվեց իրականացնել միջծրագրային վերաբաշխումներ, ինչի արդյունքում արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտքերը կազմել են ընդամենը 0.2%։ Նոր մեխանիզմի կիրառումը նպաստել է ոչ միայն դիմելիության օբյեկտիվ ցուցանիշների արձանագրմանը, այլ նաև դրանով պայմանավորված ուղեգրումների, հերթագրման համակարգերի փոփոխությունների անհրաժեշտություն են առաջ բերել, ինչը կնպաստի առանց պայմանագրային գումարի սահմանափակման ֆինանսավորման մեխանիզմի ինստիտուցիոնալ կայացմանը, հաշվի առնելով նաև, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում գործելու է նմանատիպ մեխանիզմ։ Իրականացվող փոփոխությունները զուգակցվում են նաև պետական պատվերի տեղադրման կարգի փոփոխության անհրաժեշտության հետ։ Հաշվի առնելով, որ բժշկական կազմակերպությունների հետ պայմանագրերը կնքվում են հրապարակային օֆերտայի հիման վրա վերջիններիս կողմից ներկայացված դիմումների համաձայն, պետք է կիրառվի բժշկական կազմակերպությունների մրցակցային մեխանիզմ։ Բացի դա, նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունները պայմանագրին միանալիս պետք է հավաստեն, որ կապահովեն պայմանագրով սահմանված որկավորման նվազագույն պայմանները, որոնք կերաշխավորեն պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ ստացող ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ամբողջականության և որակի համապատասխան մակարդակ։ 2 3 0 791
В стадии разработки Обсуждалось 28.10.2024 - 12.11.2024 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է ինչպես մի շարք միջազգային փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներից և չափանիշներից, այնպես էլ ուղղակիորեն «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման 3-րդ հավելվածով հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի 3.6.-րդ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսել տվյալ քաղաքացու, նրա ընտանիքի անդամների իրավունքը՝ դիմելու հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վճիռը վերացնելու պահանջով) և 3.12.-րդ (Վերանայել անգործունակ ճանաչված անձանց՝ դատարանի մատչելիության իրավունքին առնչվող կարգավորումները՝ բացառելով իրենց իրավունքներին և շահերին առնչվող այլ խնդիրներով դատարան դիմելու կամ լսված լինելու իրավունքի անհամաչափ սահմանափակումները) գործողություններից: 0 4 9 725
Обсуждалось 28.10.2024 - 12.11.2024 ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում Է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասին) նախատեսված հանցանքների փաստերով նախաձեռնված քրեական վարույթներով իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության պատշաճ իրականացման անհրաժեշտությամբ: 3 9 1 457
Обсуждалось 28.10.2024 - 12.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները եվ պայմանները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային քննարկմանը:«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 12- ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2024 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա որոշման նախագծի հանրային քննարկում: 0 0 0 311