Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 13.10.2023 - 28.10.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N864-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հաշվառումից հանված՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների դեպքում միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացվում է հիմնադրի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի բանկային հաշվին՝ մյուս հիմնադիրների համաձայնությամբ (եթե առկա են մեկից ավելի հիմնադիրներ)։
0 2040

Обсуждалось 13.10.2023 - 29.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   Համայնքներում խոշոր ներդրումային ծրագրերի կենսագործման հնարավորության ապահովման նպատակով Նախագծերի փաթեթով առաջարկվում է  ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները՝ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի փոխարեն նախատեսելով 5-ից 30 տոկոսի չափով։  
0 1907

Проект принят

Обсуждалось 13.10.2023 - 28.10.2023

ՀՀՇՆ «ԹՈՒՆԵԼՆԵՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը տարածվում են 1520 մմ ռելսամիջով ընդհանուր ցանցի երկաթուղիների և ընդհանուր օգտագործման բոլոր կարգերի ավտոմաբիլային ճանապարհների նոր թունելների նախագծման ու կառուցման և գործող թունելների վերակառուցման վրա:
0 1776

Обсуждалось 12.10.2023 - 27.10.2023

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը՝ շեշտադրելով, որ ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից նշված հոդվածով սահմանված դեպքերում օգտվում են պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողները:
0 2185

В стадии разработки

Обсуждалось 12.10.2023 - 27.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 893-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 893-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթների պահանջների կատարումը։
0 2363

Обсуждалось 12.10.2023 - 27.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման փոփոխության կարգավորման նպատակն է  պատվաստումների ազգային օրացույցում փոփոխությունների իրականացումը, մասնավորապես՝ ջրծաղկի և COVID-19-ի դեմ պատվաստումների ներդրումը, ինչպես նաև վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումների իրականացման սխեմայի փոփոխությունը, որը կնպաստի վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը: 
0 2811

Обсуждалось 12.10.2023 - 02.11.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1561-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման բացակայության մասին տեղեկանքի տրամադրման ընթացակարգն առավել հստակեցնել, կատարել ՀՀ օրենսդրության և քաղաքացիների շահերից բխող մի շարք փոփոխություններ:
0 3153

Обсуждалось 12.10.2023 - 02.11.2023

Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Օրենքի համապատասխան հոդվածը լրացնել դրույթով, որը կարող է հանդես գալ որպես լիազորող նորմ՝ ներկայումս գործող ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 1561-Ն որոշման մեջ զգալի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը շրջանառելու համար:
0 2923

Обсуждалось 12.10.2023 - 02.11.2023

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ  Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի տեքստից հանել քրեական հետապնդման վերաբերյալ դրույթը՝ հաշվի առնելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 1/21/57351-20 դիրքորոշումն առ այն, որ անձի քրեական հետապնդման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել:      
0 2825