Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 18.09.2023 - 04.10.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են՝ պայմանավորված  ավարտական փաստաթղթերում ուսումնական պլանով նախատեսված առարկաների ամփոփիչ գնահատականների լրացման տրամաբանության փոփոխությամբ: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական վկայականում լրացնել 5-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները:  Ատեստատում կլրացվեն ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը և պետական ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները: Նախատեսվում է նաև, որ լրացված բոլոր գնահատականների միջին թվաբանականը  «9» կամ «10» լինելու դեպքում և քննական բոլոր գնահատականները «18», «19» կամ «20» լինելու դեպքում՝ վկայականում և ատեստատում կատարվում է «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» նշում։ «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» նշում չի իրականացվում, եթե շրջանավարտի գնահատականը լրացվել է վերաքննության արդյունքում։
0 1589

Обсуждалось 18.09.2023 - 04.10.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են՝ պայմանավորված  հաստատություններում լիցենզիայով տրված տեղերի ավելացման առաջարկի ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ, առաջնահերթություն ունեցող սովորողներին հանրակրթական ուսումնական հաստատություն ընդգրկելու, սովորողների տեղափոխման, վկայականի թվայնացմամբ պայմանավորված կարգավորումներ կատարելու, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած սովորողներին իրենց տարիքային խմբին համապատասխան դասարան ընդգրկելու անհրաժեշտությամբ:  Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է  կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկի ներկայացման ժամկետ սահմանել մայիսի 20-25-ը և օգոստոսի 20-25-ը` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկեցման նպատակով:  Ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 20-25-ը, քանի որ այդ ժամանակ տնօրենները հստակ գիտեն իրենց հնարավորությունների սահմաններում որքան կարող են տարրական օղակում լիցենզիայով սահմանված տեղեր ավելացնել: Ավելացվել է դրույթ, որի համաձայն՝ առաջնահերություն ունեցողները կարող են հաստատություն  ընդունվել, եթե դպրոցը լիցենզիայով սահմանված տեղեր ունի, բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ հաստատությունը բնակավայրում միակը չէ կամ բնակավայրում գործող բոլոր ուսումնական հաստատությունների տվյալ կրթական մակարդակի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը ազատ չեն։ Վերանայվել է հայտագրման կայքի անունը. հայտագրումն իրականացվելու է համակարգում ստեղծված առանձին haytru.emis.am կայքէջի միջոցով: Իրականացվել է փոփոխություն նաև հանրակրթության մեջ ժամկետից ուշ սովորողի ընդգրկման հետ կապված, ըստ որի մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 8 տարին լրանալու դեպքում երեխան հաճախում է տարիքային խմբին համապատասխան դասարան՝ ներկա կարգավորմամբ գործող 1-ին դասարանի փոխարեն:
0 1557

Обсуждалось 15.09.2023 - 01.10.2023

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների (այսուհետ` դոտացիաներ) հաշվարկման և հատկացման կարգերը: Համաձայն Օրենքի ֆինանսական համահարթեցման սկզբունքներն են՝ 1) համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա անհամաչափության մեղմացումը.2) պետական բյուջեից համայնքներին տրամադրվող դոտացիաների անհատույց և ոչ նպատակային լինելը.3) համայնքների լիազորությունների իրականացման և ֆինանսական միջոցների օգտագործմանազատության և ինքնուրույնության պահպանումը.4) պետական բյուջեից տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն չափի` օրենքովսահմանումը.5) ըստ առանձին համայնքների` սույն օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից համայնքներինտրամադրող դոտացիաների գումարների՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատումը:
0 2046

Обсуждалось 14.09.2023 - 29.09.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով  նախատեսվում է կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից  վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները:
0 2732

Проект принят

Обсуждалось 14.09.2023 - 01.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համայնքի կողմից երկու լրացուցիչ ծրագրերի իրականացմամբ: 1. Համայնքում իրականացվելու է «Ժամանակակից թվային, ձայնային և արևային վահանակներով աշխատող լուսակիրների / լուսաֆորների/ ձեռքբերում և տեղադրում»  ծրագիրը, որի աժեքը կազմում է 13.5 մլն. դրամ, այդ թվում` 1.5 մլն. դրամը համայնքային ներդրումն է իսկ 12.0 մլն. դրամը դրամաշնորհասյին հատկացում միջազգային կազմակերպությունից՝  Գերմանիայի միջազգային զարգացման գործակալություն:2. Ծովագյուղ բնակավայրում իրականացվող «Մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագրի ընդհանուր արժեքի 20.6 մլն. դրամը հատկացնելու է Ճապոնիայի կառավարությունը: Ծրագրի իրականացման համար համայնքային ներդրման չափը կազմում է 14.9 մլն. դրամ:3. Առաջարկվող փոփոխությունների արդյունքում բյուջեում կատարվելու են եկամուտների  և  ծախսերի  ճշտումներ ու փոփոխություններ,  հոդվածային տեղաշարժեր:
0 1872

Проект принят

Обсуждалось 14.09.2023 - 01.10.2023

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու պայմանները: Նշված նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային հաղորդագրության բնագավառում վերջնական օգտագործողների իրավունքների առավել պաշտպանված լինելուն։
0 2303

Проект принят

Обсуждалось 14.09.2023 - 29.09.2023

ՀՀՇՆ 33-02 «ՀԵՆԱՊԱՏԵՐ, ՆԱՎԱՐԿԵԼԻ ՋՐԱՐԳԵԼԱԿՆԵՐ, ՁԿՆԱԹՈՂՄԱՆ ԵՎ ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նորմերը հնարավորություն են ընձեռում գործող և նոր կառուցվող ՓՀԷԿ–երի հիդրոտեխնիկական միջավայրում անվտանգային և բնապահպանական լուրջ բարեփոխումներ իրականացնել՝ դրանց տեխնիկական և շահագործական պարամետրերը և բնութագրերը համապատասխանեցնելով սույն նորմերով առաջադրվող պահանջներին
0 1982

Обсуждалось 13.09.2023 - 28.09.2023

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային), լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման հետ կապված հարաբերությունները:
0 2096

Обсуждалось 13.09.2023 - 28.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման անհրաժեշտությամբ։
0 2253