В стадии разработки Обсуждалось 27.01.2025 - 17.02.2025 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Կադաստրի կոմիտեի կողմից տարածական տվյալների տրամադրումը բոլոր, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններին կնախատեսվի իրականացնել վճարովի հիմունքներով, որի մանրամասները սահմանված են Օրենքի 19-րդ հոդվածով։ Նախագծով համապատասխան փոփոխություն է կատարվել նաև Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասում՝ այն համապատասխանեցնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներին։ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է, որ նույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը փաստաթղթերի պատճենների ձևով համապատասխան մարմիններին կտրամադրվի վճարովի, իսկ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի գրանցման մատյանում առկա տվյալների մասին տեքստային տեղեկատվությունը՝ անվճար հիմունքներով։ 3 15 0 1021
Обсуждалось 23.01.2025 - 07.02.2025 «ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հավելվածի 1-ին կետերով։ 1 0 1 771
В стадии разработки Обсуждалось 13.12.2024 - 09.01.2025 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի նիստում Կադաստրի կոմիտեի կողմից ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակված «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումները, որոնց ժամանակ Կադաստրի կոմիտեին առաջարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով Կադաստրի կոմիտեի կողմից տարածական տվյալների տրամադրումը բոլոր, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններին կնախատեսվի իրականացնել վճարովի հիմունքներով, և ի կատարումն Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվական սեպտեմբերի 23-ի նիստի N ԿԱ/284-2024 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Տարածական տվյալների մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում։ 1 10 0 1237
Обсуждалось 17.10.2024 - 01.11.2024 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է ՎԻՎ օրենսգրքով սահմանել պատասխանատվություն՝ հարկ վճարողի կողմից հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ ՀԴՄ-ի տեղեկատվական կտրոնի միջոցով տպագրվող տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելու կամ սխալ տվյալներ փոխանցելու համար։ 0 19 0 1739
В стадии разработки Обсуждалось 09.09.2024 - 25.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման ամբողջական համակարգ, որը համապատասխանում է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են հաշվառումներն իրականացնելու համար, թե՛ այն մարմինների շրջանակը, որոնք պետք է այդ տեղեկությունները տրամադրեն Լիազոր մարմնին: 1 2 0 1226
Обсуждалось 04.09.2024 - 20.09.2024 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի №379-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակը կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծությունների և ուսումնասիրությունների նպատակով առավել ամբողջական և ընդգրկուն տեղեկատվության հավաքագրումն է, ինչպես նաև տեղեկատվության ներկայացման պահանջների հստակեցումը և տեխնիկատնտեսական ձևերի շարունակական բարելավումը։ 2 4 0 1364
Обсуждалось 04.04.2024 - 19.04.2024 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների վերաբերյալ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ցանկացած տեղեկատվություն փաստաբաններին՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար տրամադրել միայն համապատասխան մարմնի կամ գույքի սեփականատիրոջ կողմից գրավոր տրված համաձայնության հիման վրա: Միաժամանակ առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների ցանկը սահմանել Կառավարության որոշմամբ: 1 7 1 2009
Обсуждалось 29.03.2024 - 14.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքով սահմանվել է Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, ինչպես նաև շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները և վերահսկողություն իրականացնող անձանց և տնտեսավարողների իրավունքները և պարտականությունները: Հաջորդիվ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ): Ցանկի 3-րդ կետով սահմանվել է «Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը, որի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգման մարմին սահմանվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը, այդ թվում՝ տեղեկատվության տրամադրման ընթացակարգը, ժամկետը, եղանակը, նպատակը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: Միաժամանակ Նախագծի ընդունման արդյունքում, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից տրամադրած տեղեկատվության հիման վրա իրականացնել պատշաճ վերահսկողություն: 4 6 0 2250
Обсуждалось 10.10.2023 - 27.10.2023 «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը, ձևերը սահմանելու և Հայաստանի հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի №308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի կատարելագործման և հստակեցման արդյունքում կընդլայնվի ու կհստակեցվի կարգավորման գործընթացների համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի կառնվեն էներգետիկայի բնագավառում սակագնային քաղաքականության և շուկայի ազատականացման գործընթացների բարելավմամբ պայմանավորված վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները։ 2 3 0 2762