Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 08.09.2025 - 23.09.2025

«Մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության ձևը և դրանում ներառվող տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ պայմանավորված՝ ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 270-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը իրականացնում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման գործընթացի ապահովումը, ինչպես նաև՝ լիցենզիաների պահանջների կատարման կապակցությամբ վարչարարության իրականացումը։ Հարկ է նշել, որ նախկինում ոստիկանության կողմից պահպանվող որոշ օբյեկտներ ներկայումս պահպանվում են մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից, որի հաշվառմամբ՝ մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեության դաշտը  ընդլայնվել է՝ ներառելով պետական կառավարման մարմինների շենքերի պահպանությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջնահերթություն է դառնում հիշյալ կազմակերպությունների նկատմամբ հսկողության մեխանիզմների սահմանումը՝ այն համատեքստում, որպեսզի նման լիցենզիա ունեցող կազմակերպությունները մատուցեն որակյալ ծառայություններ։ Հսկողության մեխանիզմների շարքում իր առանձին տեղն է զբաղեցնում հաշվետվությունների ներկայացումը, ինչը հնարավորություն է տալիս համապատասխան մարմնին՝ բացահայտելու տվյալ ոլորտում առկա խնդիրները։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի ապրիլի 18-ին ընդունվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-93-Ն օրենքը, որով, ի թիվս այլնի, սահմանվել է մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու օրենսդրական պահանջ։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության ձևի և դրանում ներառվող տեղեկությունների ցանկի սահմանման լիազորություն է նախատեսվել։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակել է «Մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության ձևը և դրանում ներառվող տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը։
Մնաց {days} օր
0 1036

Обсуждалось 06.05.2025 - 21.05.2025

«Ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու կարգը և պայմանները, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանել ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանության ընդունելու, դրանց պահպանության իրականացման, անցագրային ռեժիմի ապահովման, հատուկ բեռների ուղեկցման, պահպանության ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
0 1780

Обсуждалось 06.05.2025 - 22.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների իրային ապահովության չափաքանակներում ներառված համազգեստի տեսակները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի N 1218-Լ որոշմամբ հաստատված միասնական համազգեստին: Բացի այդ, Նախագծով առաջարկվում է ՀՀ պետական պահպանության ծառայության պետին վերապահել իրավասություն սահմանելու Ծառայության այն ստորաբաժանումների ցանկը, որոնց զինծառայողների հանդերձանքի կրման ժամկետները կկրկնապատկվեն՝ ծառայության առանձնահատկություններով պայմանավորված զինվորական համազգեստ կրելու հաճախականությունից ելնելով:
Մնաց {days} օր
0 1477

Обсуждалось 23.04.2025 - 08.05.2025

«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Արխիվային գործի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունումը պայմանավորված է դրա՝ ներկա պայմանների հետ համապատասխանությունն ապահովելուն, և արխիվային գործի ոլորտում իրականացվող գործունեությունն առավել կարգավորելուն։
Մնաց {days} օր
1 1584

Обсуждалось 24.03.2025 - 08.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել Ծառայության պաշտոնների և զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը։
Մնաց {days} օր
0 1944

Обсуждалось 10.03.2025 - 26.03.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ  Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 8-րդ և 223-րդ հոդվածներում «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչ» եզրույթի փոխարեն օգտագործել «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված տեղեկատվական պահոց» բառերը, քանի որ ներկայումս տեսաձայնագրմամբ կատարվող քննչական գործողությունների ֆայլերը (շատ քիչ բացառություններով) պահպանվում է համապատասխան տեղեկատվական պահոցներում: Բացի այդ, առաջարկվում է Օրենսգրքի 216-րդ հոդվածով նախատեսված քննչական գործողության արձանագրությանը քննչական գործողության ընթացքն ու արդյունքներն ամրագրած էլեկտրոնային կրիչները կցելու պահանջը նախատեսել միայն այն դեպքում, երբ համապատասխան քննչական գործողության տեսաձայնագրությունը պահպանվել է միայն շարժական կրիչի վրա:  
Մնաց {days} օր
0 1806

Обсуждалось 23.01.2025 - 07.02.2025

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԻՆՈՖՈՏՈՖՈՆՈ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի կինոյի հիմնադրամին վերապահել կինոֆոտոֆոնո ոլորտի առանցքային բոլոր ծառայությունների, այդ թվում՝ կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանման և արխիվային ծառայությունների մատուցումը՝ որպես «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի կիրարկումը ապահովող նեղ մասնագիտացված կազմակերպության, իսկ վերահսկողությունը փոխանցել տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Մնաց {days} օր
9 2526

Обсуждалось 24.09.2024 - 09.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշ­­ման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայ­մա­նավորված է այն հանգամանքով, որ վերանայվել են արխիվային նշումով բժշկական փաստաթղթերի պահպանության ժամկետները, ինչպես նաև վերաձևակերպվել են բժշկական փաստաթղթերի անվանումները՝ համապատասխանեցնելով օրենսդրությամբ կիրառվող ձևակերպումներին։ Միաժամանակ, լաբորատոր գործունեությանն առնչվող բժշկական փաստաթղթերը նույնպես ընդգրկվել են պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի ցանկում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ գործունեությունը կանոնակարգող միջազգային ստանդարտները սահմանում են տեղեկատվության և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակների պատշաճ պահպանում և կառավարում, ուստի սույն նախագծով նախատեսվում է կիրառել լաբորատոր գործունեությանն առնչվող փաստաթղթերի արդի ձևակերպումները, իսկ պահպանման ժամկետները սահմանել առնվազն 5 տարի։
Մնաց {days} օր
0 3098

Обсуждалось 16.05.2024 - 02.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածի 1-ին կետում «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերը, ինչի արդյունքում Որոշման դրույթները կտարածվեն նաև ՀՀ պետական պահպանության ծառայության համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողների վրա։ Նախագծով առաջարկվում է նաև դրան տալ հետադարձ ուժ՝ տարածելով այն 2023 թվականի մարտի 30-ից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով ՀՀ պետական պահպանության ծառայութան ստեղծման օրվանից ծագած հարաբերությունների վրա:
Մնաց {days} օր
0 3391
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: