11.04.2025 26.04.2025 Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծուվ առաջառկվում է սահմանել ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։ 0 0 0 47
08.04.2025 25.04.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ: 0 0 0 140
Обсуждалось 25.03.2025 - 09.04.2025 Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի տևողությունը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի համար սահմանել ուսումնառության ընդհանուր նվազագույն ժամկետից (մեկ տարի տասն ամիս) ավելի կարճ նվազագույն ժամկետ՝ մեկ տարի վեց ամիսը: 13 3 10 513
Обсуждалось 24.03.2025 - 08.04.2025 Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծի ընդունման նպատակն է կարգավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողություններն ու փոխհամագործակցության ուղղությունները` ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների արձագանքման, մարդասիրական օգնության և միջազգային փրկարարական ստորաբաժանումների ընդունման, ինչպես նաև ՀՀ կողմից մարդասիրական օգնության ու փրկարարական ստորաբաժանումների` այլ երկիր ուղարկման հիմնահարցերում: Խոշոր աղետի դեպքում միջազգային մարդասիրական օգնության, փրկարարական և հատուկ մասնագիտական ստորաբաժանումների գերակշիռ մասի ընդունումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների միջոցով, հետևաբար, կանոնակարգված գործելու նպատակով՝ սույն որոշմամբ սահմանվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների միջև համագործակցության մեխանիզմները՝ ելնելով խոշոր աղետների դեպքում համակարգված և արդյունավետ գործելու առաջնահերթությունից։ Նախագծով առաջարկվում են նաև միջազգային օգնություն ընդունող երկրի աջակցության հստակ և առավել գործուն մեխանիզմներ, որը բխում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) ճանապարհային քարտեզի 87-րդ կետից (Ընդունող երկրի աջակցության մեխանիզմների ներդնում)։ 1 3 0 504
Обсуждалось 24.03.2025 - 08.04.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1989-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնք նպատակ ունեն ապահովել ինչպես «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպման և նոր ուսումնական հաստատության ստեղծման, այնպես էլ նորաստեղծ ուսումնական հաստատության հետագա գործունեության բնականոն ընթացքը։ 3 9 3 710
Обсуждалось 21.03.2025 - 05.04.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից տարբեր պատճառներով պահպանման պարտավորությունը չկատարելու և պահուստի նյութական արժեքների ծավալների նվազման ռիսկերը կանխելու նպատակով նախատեսվում է փոփոխություն կատարել սույն որոշմամբ սահմանված կարգի 23-րդ կետի վերջին նախադասության մեջ՝ այն շարադրելով նոր խմբագրությամբ 2 2 0 456
Обсуждалось 21.03.2025 - 05.04.2025 «Վերելակների և դրանց անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով նախատեսվում է ընդունել նորմատիվ իրավական ակտ, որը կսահմանի վերելակների անվտանգ շահագործման կանոնները, նորմերը և հրահանգներն ու կկարգավորի նշված իրավահարաբերությունները, որոնցով առաջնորդվելով կապահովվի վերելակների անվտանգ շահագործումը, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջները։ 1 2 0 397
Обсуждалось 21.02.2025 - 08.03.2025 Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 557-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշմամբ հաստատված՝ փրկարար ծառայողի ուսման ծախսերի փոխհատուցման կարգը համապատասխանեցնել Փրկարար ծառայության մասին ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի կարգավորումներին: Բացի այդ, ՀՀ կառավարության 16.01.2003 թ. N 111-Ն որոշմամբ սահմանված՝ ոստիկանության ծառայողի և լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգով նախատեսված է փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման բանաձև, ինչը բացակայում է ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշմամբ հաստատված փրկարար ծառայողի ուսման ծախսերի փոխհատուցման կարգում: Իրավական կարգավորումների միատեսակության ապահովման նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշման հավելվածում նույնպես սահմանել փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկի բանաձև: 9 3 2 1176
Обсуждалось 06.02.2025 - 21.02.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1595-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1593-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների լուծարման, սնանկացման, տրոհման, գործունեության դադարեցման դեպքում պահպանման պարտավորությունը չկատարելու, պահուստի նյութական արժեքների չափաքանակի նվազման ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև՝ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ծավալներն ավելացնելու անհրաժեշտությամբ։ 1 1 0 805