Обсуждалось 24.11.2023 - 10.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է «ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ և 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով փոփոխություններ կատարելը, դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվելիք «Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման ժամկետներին: 2 0 0 1994
Обсуждалось 27.07.2023 - 11.08.2023 «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ, ԾՐԱԳՐԱՅԻՆ (ԿԱՄ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 660 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կվերացվեն իրավական ակտերում առաջացած անհամապատասխանություններն ու գործառույթների կրկնությունները, կկանոնակարգվեն քաղաքաշինական գործունեության միջոցով մարդու կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման, հրապարակման և հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգն ու պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների կազմը: 6 3 0 2128
Обсуждалось 14.07.2023 - 30.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման և կայունզարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմանանհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեությանմիջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 78-րդ կետի 78.1 միջոցառմանպահանջից: Հայեցակարգի մշակումը պայմանավորված է հանրապետությունում ոռոգման համակարգերիկառավարման արդյունավետության բարձրացման և կայուն զարգացմանն ուղղված մեխանիզմներիառաջադրման հրամայականով։Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործում են ոռոգման համակարգիզարգացմանն ուղղված մի շարք իրավական ակտեր, որոնցում ամրագրվել է ոլորտում պետության կողմիցիրականացվող քաղաքականությունը: Վերը նշված իրավական ակտերը կարգավորում են ոռոգմանհամակարգի կառավարումը, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության հիմունքները, ինչպեսնաև պետական և այլ մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները:Անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել ոլորտը, որպես պետության անվտանգությանռազմավարական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման երաշխիք: 2 4 2 2476
Обсуждалось 27.04.2023 - 12.05.2023 «Քրեակատարողական հիմնարկներում պահպանության և անվտանգության բնագավառում ծառայության կազմակերպման նոր մոդելի ներդրման հայեցակարգն ու հայեցակարգի իրականացման միջոցառումները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար հիմնովին պետք է վերանայվի նրանց պատրաստման, վերապատրաստման և նշանակման ընթացակարգը, քանի որ առկա վիճակն այդքան էլ արդյունավետ չի գործում և չի ապահովում քրեակատարողական ծառայողներին պատշաճ գիտելիքներով ու հմտություններով, որոնց իմացությունն ու ապահովումն անհրաժեշտ են կալանավորման կամ պատժի կատարման ընթացում՝ առաջնահերթ կալանավորված անձանց կամ դատապարտյակների իրավունքների պաշտպանության համատեքստում: Քրեակատարողական ծառայողները նաև ապահովված չեն այնպիսի համազգեստով և սպառազինությամբ, որն անհրաժեշտ է ծառայությունն ու առանձին գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Այդ իսկ պատճառով քրեակատարողական ծառայողների ընտրության՝ արդի պայմաններին համապատասխանող լավարկված նոր մեխանիզմի առկայությունը և նրանց պատշաճ համազգեստով ու այլ պայմաններով ապահովելը համարվել է այս բարեփոխման հիմքը: Քրեակատարողական ծառայողների 1744 հաստիքներից հայեցակարգը մշակելու դրությամբ թափուր էր միայն 96-ը (ընդհանուր թվի 5,5%), որոնցից մեծամասնությունն անվտանգության ապահովման կամ պահպանության ապահովման բաժինների ծառայողների հաստիքներն են: Բացի այդ, քրեակատարողական ծառայոնղների մեծամասնությունը նույն անվտանգության ապահովման կամ պահպանության ապահովման բաժինների ծառայողներն են (տարբեր քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայողների 85-90% այդ բաժնի ծառայող են) և նրանք առավել շատ են շփվում կալանավորված անձանց և դատապարտյալների հետ՝ ելնելով իրենց գործառույթներից, ներառյալ՝ հերթափոխով ծառայությունը կազմակերպելու ժամանակ: Հետևաբար, այդ երկու բաժիններից բարեփոխումը նախաձեռնելն առավել նպատակահարմար է և կհանգեցնի կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ անմիջականորեն շփվող քրեակատարողական ծառայողներին անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ տրամադրելով՝ անհրաժեշտ բարեփոխում իրականացնելուն: Քրեակատարողական հիմնարկների այդ երկու բաժինների գործառույթների բազմազանությունն ու առանձնահատկությունները գործնականում չեն բացառում իրավիճակներ, երբ նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն աջակցում են պահպանության ապահովման բաժնի ծառայողների գործառույթների իրականացմանը և հակառակը: Դա պայմանավորված է ինչպես պահպանության ապահովման բաժնի ծառայողների ծանրաբեռնվածությամբ, մասնավորապես՝ քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակակետերում, այնպես անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից քրեակատարողական հիմնարկկների ներսում կազմակերպվող միջոցառումների քանակով ու բազմազանությամբ: Հետևաբար, քրեակատարողական հիմնարկների այդ երկու առանձին ստորաբաժանումների ծառայողների կողմից փոխադարձ օգնությունն առկա է անգամ բաժինների առանձնացված լինելու դեպքում: Բարեփոխումը նախատեսվում է սկսել մեկ քրեակատարողական հիմնարկից հետագայում այն իրականացնելով նաև այլ քրեակատարողական հիմնարկներում: «Սևան» քրեակատարողական հիմնարկում անվտանգային միասնական համակարգի ներդրման դեպքում հնարավոր կլինի մեկ քրեակատարողական հիմնարկի օրինակով ստեղծել ստորաբաժանման բարեփոխված աշխատանքային պայմաններ, փորձարկել այն, վերազինել քրեակատարողական ծառայողներին թե՛ գիտելիքներով, թե՛ համազգեստով ու այլ պայմաններով, գործնականում բացահայտնել նոր համակարգի հնարավոր բացերը, շտկել դրանք և լրամշակումից հետո ներդնել այլ քրեակատարողական հիմնարկներում: Քրեակատարողական ծառայողների թեկնածուների մասնագիտական պատրաստումը բարդ ընթացակարգով է լինելու՝ որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով և բաղկացած է լինելու հետևյալ փուլերից՝ ուսումնական դասընթաց, որը տևելու է երեք ամիս, ավարտական քննություն, որն անց է կացվելու դասընթացում ներառված թեմաների և առարկաների շրջանակներում, եթե ուսումնական դասընթացի ընթացիկ ստուգումները դրական են (նախնական ուսումնական պլանները կազմված են), ստաժավորում քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկում, որը տևելու է մեկ ամիս, ստաժավորման արդյունքների ամփոփում, ավարտական վկայականների տրամադրում և պաշտոնի նշանակում: Վերը նշված մասնագիտական պատրաստման բոլոր բաղադրիչները վերահսկվելու են Արդարադատության նախարարության կողմից, և հետագայում այդ գործընթացում բացահայտված առանձնահատկությունները հաշվի են առնվելու մյուս քրեակատարողական հիմնարկներում նոր մոդելը ներդնելիս՝ մեթոդական շտկումներ իրականացնելով: 3 3 0 2432
В стадии разработки Обсуждалось 28.02.2023 - 20.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության 2022թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «1.1 Տնտեսական զարգացման քաղաքականության մշակում և իրականացում «Տնտեսական զարգացման քաղաքականությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում միջոցառման։ Նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման քաղաքականության գերակայությունները՝ արձանագրելով տնտեսական քաղաքականության կարևորագույն հենասյուները, որոնց համատեքստում է անհրաժեշտ դիտարկել ոլորտային ընթացիկ և հաջորդող ռազմավարությունները։ 3 2 1 3109
Обсуждалось 05.12.2022 - 21.12.2022 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Փաստաթղթի ընդունմամբ ակնկալվում է նախանշել առաջիկա տարիների համար բարեփոխման ուղղությունները, թիրախները, դրանց հասնելու համար անհրաժեշտ քայլերը և միջոցառումները: 9 5 1 3241
Обсуждалось 24.11.2022 - 10.12.2022 «Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգի հիմնական նպատակն է կեղտաջրերի հեռացման և մաքրման արդիականացումն ու զարգացման ապահովումը՝ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության բարձրացումը, առողջապահական և բնապահպանական համապատասխան խնդիրների լուծմանն աջակցությունը: Կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգերը հիմնականում գտնվում են անբավարար վիճակում։ Վիճակը հատկապես անբավարար է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից չսպասարկվող բնակավայրերում, որտեղ հիմնականում ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) համակարգեր չկան։ Նեկայում չի իրականացվում տնտեսվարող սուբյեկտների (արդյունաբերական, սպասարկման ոլորտի և այլ կազմակերպությունների) կողմից ջրահեռացման համակարգ արտանետվող կեղտաջրերի քանակական և որոկական մոնիթորինգ, բացակայում է դրանց նախնական մաքրումը։ Ստեղծված իրավիճակը առաջացնում է նաև բնակավայրերում առողջապահական և բնապահպանական խնդիրներ։ 3 1 0 2811
Обсуждалось 21.11.2022 - 07.12.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորված բազմաբնակավայր համայնքներին նոր լիազորություններ փոխանցելու գործընթացի սկզբունքները, նպատակները, խնդիրները նկարագրելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Հայեցակարգը նպատակ ունի նախանշելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորությունների ապակենտրոնացման մասով առաջիկա տարիների ընթացքում ձեռնարկվելիք հնարավոր գործողությունների և միջոցառումների շրջանակները, ներկայացնելով ապակենտրոնացման ենթակա այն հիմնական լիազորությունների բնագավառները, որոնց ապակենտրոնացմանը միտված կլինեն Հայեցակարգի ընդունմանը հաջորդող փաստաթղթերի մշակման, հաստատման և իրագործման գործընթացները, խթանել տեղական ինքնակառավարման կայուն զարգացումը, վերածել ապակենտրոնացումը շարունակական և արդյունքամետ գործընթացի, ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու կարևորությունը հանրային հարցերի շուրջ որոշումների կայացման գործում, ապահովել հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը և ստեղծել թափանցիկ, հաշվետու տեղական ինքնակառավարման համակարգ՝ հիմնված լավ կառավարման սկզբունքների վրա: Նախագիծը բխում է 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ցանկում 8.1-ին կետով նախատեսված «Միավորված համայնքների լիազորությունների և կարիքների ուսումնասիրման հիման վրա լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգի մշակում» ենթակետի պահանջներից: 4 3 1 3699
Обсуждалось 26.10.2022 - 10.11.2022 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ գիտելիքի և հմտությունների հզորացում, գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացում կլիմայի փոփոխության, հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ, կլիմայի փոփոխության և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ գյուղատնտեսությանը և տնտեսվարողներին հասցվող վնասների մեղմում։ 7 2 0 3819