Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
15.11.2024 30.11.2024
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՐՅՈԺԱ ԱՐԹՈՒՐԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դադարեցվում է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Սերյոժա Արթուրի Բաբայանին   տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմի կազմում նրա ընդգրկված չլինելու հիմքով:
0 263

В стадии разработки

Обсуждалось 06.11.2024 - 21.11.2024

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի № 1190-Ա, ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Գեղամ Գևորգի Նիկողոսյանին զինվորական ծառայությունից տրված տրված տարկետումը դադարեցնելու վերաբերյալ
0 334

Обсуждалось 08.10.2024 - 24.10.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սպորտի ոլորտում բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու գործընթացի կատարելագործմամբ:
0 621

Обсуждалось 20.09.2024 - 06.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման գործընթացների կատարելագործմամբ, իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ և սահմանված նվաճումների հստակեցման անհրաժեշտությամբ: 
0 896

Обсуждалось 04.09.2024 - 20.09.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի (այսուհետև՝ կարգ) 10-րդ կետի կարգավորումը, համաձայն որի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:
0 796

Обсуждалось 30.08.2024 - 14.09.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունում կներդրվի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի շրջանակներում ծառայության պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողները հնարավորություն կստանան մինչև պարտադիր ծառայության ավարտն անցնելու պայմանագրային զինվորական ծառայության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում։
2 869

Обсуждалось 16.08.2024 - 31.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիս 1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացիներ Գագիկ Հրաչիկի Կլեկչյանին և Կարեն Սուրենի Ալեքսանյանին  ավարտելու ուսումնառությունը:
0 871

Обсуждалось 26.07.2024 - 11.08.2024

«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» նախագծի ընդունում բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից:  ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացման արդյունքում անվջար նախադպրոցական կրթություն են ստանում զինծառայող ծնողի երեխաները: Իրավական ակտի կիրառման ընթացքում ՀՀ մարզպետարաններից և համայնքապետարանից Կրթության, գիտության, մշակույթի և ստորտի նախարարություն են հասցեագրվել տասնյակ գրություններ՝ «զինծառայող» հասկացության շրջանակները հստակեցնելու մասին: ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրում սահմանված է «Պետական բյուջեից համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորում` ապահովելով բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունների հասանելիություն» միջոցառում, որի իրականացման համար առաջացել է նախագծով առաջարկվող լրացման անհրաժեշտությունը:
0 1097

Обсуждалось 19.07.2024 - 04.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դավիթ Արմանի Մակյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալով կապահովվի նրա սպորտի բնագավառում ունեցած նվաճումների համար տարկետման ստանալու հնարավորությունը և կնպաստի նրա բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը:
0 973