Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

02.03.2026 17.03.2026
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված աջակցության ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկին վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՀ կառավարության N 1742–Ն որոշմամբ հաստատված Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույցի (այսուհետ՝ ՏԶՖԿ) կանոնադրության համաձայն ՏԶՖԿ-ին գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի իրականացումը վերապահելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 299

Обсуждалось 11.02.2026 - 27.02.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է թեմատիկ շերտերի ստեղծման համար անհրաժեշտ ստանդարտների, հատկանիշների մշակման, համապատասխան շերտերի ստեղծման, ինչպես նաև  ոլորտային տարածական տվյալներն ազգային գեոպորտալին ինտեգրման անհրաժեշտությամբ։    
Մնաց {days} օր
0 629

Обсуждалось 26.01.2026 - 10.02.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր) ստեղծելու և ազգային գեոպորտալին ինտեգրելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 731

Обсуждалось 19.01.2026 - 04.02.2026

«2026 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ծավալները հաստատելու, դրանց նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2026 թվականին «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կիրարկման ապահովում
Մնաց {days} օր
0 651

Обсуждалось 23.12.2025 - 07.01.2026

«Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես վարելահողերի չօգտագործվող տարածքների բացահայտումն է՝ համայնքների կողմից իրականացվող դիտարկումների հիման վրա: Որը էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես վարելահողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար:  
Մնաց {days} օր
0 1384

Обсуждалось 04.11.2025 - 19.11.2025

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Կիրառել սակագնային քվոտա` 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ (խոշոր եղջերավոր անասունների միս, խոզի միս,  ընտանի թռչունների միս և կաթնային շիճուկ)։
Մնաց {days} օր
1 1972

Обсуждалось 19.09.2025 - 04.10.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է գյուղատնտեսական նշանակության հողերն ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոփոխության ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծմամբ:
Մնաց {days} օր
0 2057

Обсуждалось 15.08.2025 - 30.08.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է միավորված հողամասի նվազագույն մակերեսը 3 հա սահմանելու, պետական աջակցության չափի և որոշման գործողության ժամկետի փոփոխությամբ, որը կհանգեցնի ծրագրի շահառուների և կոնսոլիդացված հողատարածքների թվի ավելացմանը:
Մնաց {days} օր
0 2033

Обсуждалось 08.08.2025 - 29.08.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպա­տակը պետու­թյան կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճա­րողների կողմից որպես ձեռք բերված, կառուց­ված, ստեղծ­ված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխ­հատուցում ստաց­­ված նպատակային դրամական միջոց­ների գծով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնների վերանայումն է:
Մնաց {days} օր
0 2594
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: