Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 27.10.2025 - 11.11.2025

ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծով նախատեսվում է սահմանել անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները։ Նախագծի ընդունումն ուղղված է զբոսաշրջային գործունեության ընթացքում անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը և սպառողների՝ հատկապես արկածային զբոսաշրջություն նախընտրող այցելուների կյանքի և առողջության պաշտպանության երաշխիքների ամրապնդմանը։ Առաջարկվող չափորոշիչները մշակվել են հիմք ընդունելով միջազգային ստանդարտները և ոլորտում կիրառվող լավագույն փորձը, ինչը հնարավորություն կտա ձևավորել հստակ պահանջներ ծառայություններ մատուցող տնտեսավարողների նկատմամբ, ապահովել անվտանգության միջոցառումների պատշաճ իրականացումը և նվազեցնել զբոսաշրջային գործունեության ընթացքում վթարների, վնասվածքների կամ արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկերը։
Մնաց {days} օր
1 1261

Обсуждалось 18.08.2025 - 02.09.2025

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերով առաջարկվում է ամրագրել ազգային անվտանգության մարմինների կողմից արտաքին հակահետախուզական գործունեություն իրականացնելու գործառույթը,օրենքների մի շարք դրույթներ համապատասխանեցնել արդի օրենսդրության իրավակարգավորումներին, վերանայել գործնականում ի հայտ եկած մի շարք խնդրահարույց դրույթներ:
Մնաց {days} օր
0 1643

Обсуждалось 05.08.2025 - 20.08.2025

Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է վերանայել Որոշման հավելվածի 4-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված միջոցառումներով նախատեսված նախագծերի ներկայացման և ընդունելու ժամկետները
Մնաց {days} օր
0 1022

Обсуждалось 22.07.2025 - 07.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N274-Ն որոշման մեջ րացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ավիացիոն անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N17 հավելվածով (այսուհետ՝ N 17 հավելված) սահմանված նոր չափորոշիչներին (18-րդ խմբագրություն) մասնավորապես՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ իրականացնող տեսուչներին ներկայացվող պահանջների, նրանց ընտրության, մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և սերտիֆիկացման աշխատանքների, որակի հսկողության միջոցառումների պլանների մշակման, որակի հսկողության արդյունքում հաշվետվությունների կազմման և ներկայացման հետ կապված աշխատանքների համապատասխանեցմամբ:
Մնաց {days} օր
0 1161

Обсуждалось 08.07.2025 - 30.07.2025

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2025-2027 թվականների գործողությունների ազգային երրորդ ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2025-2027 թվականների գործողությունների ազգային երրորդ ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 2-ի N 803-Լ որոշումով ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի ժամկետը լրացել է և անհրաժեշտություն է առաջացել նախապատրաստելու գործողությունների նոր Ծրագիր, ինչը հնարավորություն կտա շարունակել աշխատանքները կանայք, խաղաղություն և անվտանգություն ՄԱԿ-ի օրակարգի դրույթների իրականացման ուղղությամբ, Հայաստանը ներգրավելով այս թեմայով միջազգային համագործակցության տարբեր հարթակներում տարվող աշխատանքներում:
Մնաց {days} օր
1 2124

Обсуждалось 13.06.2025 - 03.07.2025

«ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ «ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 1616

Обсуждалось 09.06.2025 - 25.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի թիվ N 1307-Ն որոշման առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել Քրեական գործող օրենսգրքի կարգավորումներին:
Մնաց {days} օր
0 1257

Обсуждалось 30.05.2025 - 15.06.2025

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում հավատագրված անձանց համար կապահովվի բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նախագծի ընդունումը կնպաստի տվյալ ոլորտում տնտեսական գործունեության ազատությանը, ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը։
Մնաց {days} օր
1 1683

Обсуждалось 21.03.2025 - 05.04.2025

«Վերելակների և դրանց անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով նախատեսվում է ընդունել նորմատիվ իրավական ակտ, որը կսահմանի վերելակների անվտանգ շահագործման կանոնները, նորմերը և հրահանգներն ու կկարգավորի նշված իրավահարաբերությունները, որոնցով առաջնորդվելով կապահովվի վերելակների անվտանգ շահագործումը, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջները։
Մնաց {days} օր
0 2183
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: