Обсуждалось 02.02.2024 - 17.02.2024 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. ապրիլ ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ: 24 6 0 1585
Обсуждалось 30.01.2024 - 14.02.2024 <<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. ապրիլի 15-ից հուլիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները: 18 40 2 3927
Обсуждалось 16.01.2024 - 31.01.2024 <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագիծ Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: 2 55 5 7335
Обсуждалось 12.01.2024 - 28.01.2024 «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները: 5 6 0 8628
Обсуждалось 08.01.2024 - 24.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են Պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կրթության և գիտության ոլորտների քաղաքացիական աշխատանք կատարող տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման նոր գործակիցները և լրավճարի առավելագույն չափերը: 15 4 7 2556
Обсуждалось 19.12.2023 - 04.01.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն լրամշակվում և հստակեցվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը, ինչպես նաև սահմանվում է հաստիքային փոփոխությունների կատարման ժամկետը: 6 1 1 1930
Обсуждалось 18.12.2023 - 03.01.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. փետրվար ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ: 8 0 0 1801
Обсуждалось 27.11.2023 - 13.12.2023 «Պետական գաղտնիքի շարքին դասվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հաստատվում է պետական գաղտնիքի շարքին դասվող Զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը: 1 3 0 2135
Обсуждалось 24.11.2023 - 10.12.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի վերաբերյալ տեղեկանքը տրամադրող մարմինը, տեղեկանքի տրամադրման ժամկետը, տեղեկանքում ներառվող տեղեկությունների շրջանակը, մի շարք պետական մարմինների անվանումները համապատասխանեցվում են օրենքով սահմանված պետական կառավարման համակարգի մարմինների անվանումներին։ 3 0 0 2057