Министерство обороны

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 07.05.2019 - 22.05.2019

Պետական մարմիններին ամրացված սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ռազմատեխնիկակական ունեցվածքի օտարման կարգը հաստատելու մասին  Պետական հիմնարկներում (հիմնականում՝ ուժային) պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում  սպառազինության և ռազմական տեխնիկայի, որոնց մի մասը շուրջ 30 տարվա վաղեմության են, ինչպես նաև ռազմատեխնիկական ունեցվածքի օտարման, որն էլ, միատեսակ կարգավորման բացակայության հետևանքով, հիմնակնում իրականացվել/ում է ՀՀ կառավարության անհատական որոշումներով, կամ պետական մարմնի ղեկավարի անհատական հրամաններով, ում ամրացված է գույքը:
0 6267

Обсуждалось 29.04.2019 - 14.05.2019

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>>    Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները ներգրավվեն ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների:
1 8252

Обсуждалось 11.04.2019 - 26.04.2019

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին      Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
2 15343

Обсуждалось 11.04.2019 - 26.04.2019

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>>    Օրենքի նախագծով օրենքի 66-րդ հոդվածում կատարվում են լրացումներ, որոնց համաձայն՝ զինվորական ծառայություն իրականացնող համապատասխան պետական կառավարման մարմնի համակարգում հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և պայմաններով:
0 6832

Обсуждалось 11.04.2019 - 26.04.2019

<<Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>>     Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է զինվորական հաստատությունների շարքում ներառել զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման պետական հիմնարկները, սահմանվում են դրանց ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
0 7057

Обсуждалось 05.04.2019 - 20.04.2019

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին     Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում:
3 7392

Обсуждалось 27.03.2019 - 11.04.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին      Որոշման նախագծի համաձայն վերացվում է "Գնահատման և թեստավորման կենտրոն" պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության թեստավորման համակարգը, այն փոխարինվում է քաղաքացու ուսումնառության շրջանակներում վերջինիս միջին որակական գնահատականի (ՄՈԳ) և/կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորների՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գնահատմամբ, որի շրջանակներում՝        1) ընտրված է համարվում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող այն քաղաքացին, ում միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը.      2) տվյալ տարվա դիմորդ հանդիսանալու դեպքում ընտրված են համարվում ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած ընդհանուր առավելագույն միավորից նվազման կարգով, սակայն ոչ պակաս, քան 30 միավորը՝ ընդունելությունը երկու քննություններով կազմակերպված, և ոչ պակաս, քան 45 միավորը՝ ընդունելությունը երեք քննություններով կազմակերպված լինելու դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված անհրաժեշտ տեղերի թիվը լրանալը, համապատասխան միավորներ հավաքած քաղաքացիները:
0 8036

Обсуждалось 04.02.2019 - 19.02.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառա­յողներին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց ֆինանսական աջակցության հատկացման ընթացակարգը և չափերը, շահառուների և Պաշտպանության նախարարության միջև կնքվող պայմանագրի և բնակարանի գնման վկայագրի ձևերը: Հաշվի առնելով նաև տարիներով բնակարանային ապահովության համար հաշվառված և ապահովություն չստացած անձանց քանակը և պետության կողմից այդ ապահովության իրացման հնարավորությունները, որոշման նախագծով սահմանվել են անհատույց ֆինանսական աջակցության չափերը, ընդ որում, Երևան քաղաքի համար նախատեսվել է ըստ եռամսյակի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող՝ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50%-ը, քանի որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակարանների միջին շուկայական արժեքներն արհեստականորեն բարձր են առաջնային շուկայում (նորակառույց շենքեր) և Կենտրոն վարչական տարածքում ձևավորված գների պատճառով, իսկ նախատեսվող չափը սկզբունքորեն բավարար է երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար:
55 15717