Министерство обороны

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 28.12.2022 - 12.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 16-ի 1675-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի շրջանակներում ծառայության անցման կարգը և ծառայություն անցած զինծառայողներին պատվովճարի հաշվարկման գործընթացը կարգավորող ՀՀ կառավարության 16.12.2017թ. N 1675-Ն և 12.04.2018թ. N 456-Ն որոշումները, ինչպես նաև սահմանվում է դրանց ուժը կորցրած ճանաչելու ժամկետը:
0 2670

Обсуждалось 26.12.2022 - 11.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու գործընթացն ապահովող, ինչպես նաև  կրած վնասների դիմաց փոխհատուցման չափերը որոշող մարմինները:
0 2595

Обсуждалось 26.12.2022 - 11.01.2023

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ          Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
0 6301

Обсуждалось 14.12.2022 - 30.12.2022

<<Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, կամավոր հիմունքներով և պարտադիր կարգով ատեստավորմանը մասնակցելու ընթացակարգը, զինծառայողների ատեստավորման շրջանակներում գնահատման ուղղությունները, ատեստավորման կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, ատեստավորման գործընթացում կիրառվող ժամկետները, ատեստավորման արդյունքներով զինծառայողների գնահատման պայմանները:
6 3477

Обсуждалось 17.11.2022 - 03.12.2022

«Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
0 3290

Обсуждалось 21.10.2022 - 06.11.2022

«Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են քաղաքացիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու նպատակով հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման նպատակները, նախազորակոչային պատրաստություն առարկայի դասավանդման և գործնական (կրակային) պարապմունքների պայմաններն ու նյութատեխնիկական բազան, սովորողների նախազորակոչային պատրաստության գործընթացում իրավասու պետական մարմինների համագործակցության շրջանակները:
4 3340

Обсуждалось 14.09.2022 - 30.09.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ    Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով թույլատվական փաստաթղթերի (ռազմական նշանակության արտադրանքի լիցենզիաների հիման վրա տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության եզրակացությունների՝ թույլտվությունների) էլեկտրոնային տարբերակով ներկայացման և ստացման ընթացակարգ:
0 2966

Обсуждалось 14.09.2022 - 30.09.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ    Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով թույլատվական փաստաթղթերի (ռազմական նշանակության արտադրանքի լիցենզիաների հիման վրա տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության եզրակացությունների՝ թույլտվությունների) էլեկտրոնային տարբերակով ներկայացման և ստացման ընթացակարգ:
0 2488

Обсуждалось 12.09.2022 - 28.09.2022

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:
1 8159