Министерство образования, науки, культуры и спорта

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 25.11.2019 - 11.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 54 արձանագրային որոշմամբ սահմանված գիտության և տեխնիկայի զարգացման ներկայումս գործող 2015-2019 թվականների գերակայությունները 2020 թվականից դադարելու են գործել: Նախագծով առաջարկվում է ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունների սահմանում, հանրապետության տնտեսության պահանջներից բխող և (կամ) միջազգայնորեն արդիական համարվող գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորման առաջնահերթության ապահովում:
11 37972

Обсуждалось 19.11.2019 - 05.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N-125 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ուսումնական հաստատությունների և մարզադպրոցների մարզադահլիճները դասաժամերից դուրս վարձակալական հիմունքներով տրամադրման հնարավորությունն առավել մատչելի և արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից:
1 7640

Обсуждалось 19.11.2019 - 05.12.2019

«ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՏՈՒՆ» ԵՎ «Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ԵՎ ՇԱՇԿՈՒ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՏՈՒՆ-ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի № 154-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1636-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով միևնույն գործառույթներն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաև դրանց գոր­ծունեության նպատակահարմարության և գործառույթների հստակ ու չկրկնվող լինելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության  «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմավորվում են միաձուլման եղանակով, և իրավահաջորդության կարգով ստեղծվում է ««Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
6 10183

В стадии разработки

Обсуждалось 19.11.2019 - 09.12.2019

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ»  Մի շարք քաղաքացիների 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին 
0 7630

Обсуждалось 15.11.2019 - 30.11.2019

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող մանկապատանեկան մարզադպրոցներում իրականացվող կրթական ծրագրերի և օրենքով սահմանված կարգավորումների համապատասխանեցմամբ:
0 6837

Обсуждалось 15.11.2019 - 30.11.2019

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացում, որի արդյունքում կստեղծվի օրենսդրական հիմք՝ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու համար:
0 8187

Обсуждалось 05.11.2019 - 20.11.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները կրթական բարեփոխումների համատեքստում կարևորում են ակադեմիական ինքնավարության, այն է՝ կառավարման և ֆինանսատնտեսական գործունեության ազատականացման կարևորությունը:      Նշված նախապայմանների ապահովման համար անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի:
0 9225

Обсуждалось 05.11.2019 - 20.11.2019

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվեն Սահնամանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական հիմքերը՝ կրթության զարգացման պետական ռազմավարությունը ՀՀ կառավարության կողմից, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատելու համար: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը:
0 9122