Министерство образования, науки, культуры и спорта

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 15.01.2024 - 30.01.2024

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N117-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N117-Ն հրամանով հաստատված կարգում, որոնք թույլ կտան պարզեցնել «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում իրականացվող ֆինանսավորման գործընթացը
0 1680

Обсуждалось 15.01.2024 - 30.01.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մեխանիզմի վերանայման անհրաժեշտությամբ:
2 1685

В стадии разработки

Обсуждалось 11.01.2024 - 27.01.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ «ՀԱՅՖԻԼՄ»» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագոր­ծակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգա­մանքներով: Ազգային մարմնի գործառույթները ներկայում մասնակիորեն իրականացնում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Նորաստեղծ մարմինը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսավարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման, հեռար­ձակման, միջազգային հեղինակային կինոփառատոների հետ կապերի խորացման և կինոլորտի միջազգային կազմակերպությունների անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման խնդիրներով։ «Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը, աջակցություն կցուցաբերվի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը, կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը, կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը և այլն։
20 2931

Обсуждалось 08.01.2024 - 23.01.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ԴԻԼԻՋԱՆԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ  ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ  ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ  ՁԵՎՈՎ «ԴԻԼԻՋԱՆԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Հայաստանի Հանրա­պե­տության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի  պետական  քոլեջ» և Հայաստանի Հանրա­պե­տության ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպությունները օպտիմալացման (խոշորացման) արդյունքում «Դիլիջանի բազմագործառութային պետական  քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, հնարավորություն ընձեռնելով պահպանելով ուսուցանվող մասնագիտությունները, ներդնել մարզի աշխատաշուկայի պահանջներց ելնելով նոր մասնագիտություններ, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի մեկ հաստատության ներսում իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր:
0 1771

Обсуждалось 08.01.2024 - 24.01.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ    Սույն նախագծի մշակումը պայմանավորված է էքստեռն կարգով փոխադրական և ավարտական (այդ թվում՝ ազատազրկված անձանց համար) քննություններ կազմակերպելու ընթացակարգերում որոշակի մոտեցումներ վերանայելու, հանրակրթության ոլորտում իրականացվող բովանդակային բարեփոխումների համատեքստում սովորողների փոխադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից:    Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է կարգավորել քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար ավարտական փաստաթուղթ ունենալու հնարավորությունը՝ հետագայում հասարակական ինտեգրման, սոցիալական խնդիրների կարգավորման հիմքեր ստեղծելով: Սահմանված են նաև քննական հանձնաժողովի ձևավորման,  քննությունները համապատասխան քրեակատարողական հիմնարկներում կազմակերպելու հետ կապված կարգավորումները: Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ տարրական դասարաններում գնահատման նոր համակարգի անցնելու դեպքում դասարանից դասարան փոխադրվելու սկզբունքը կպահպանվի,  1-3-րդ դասարանի սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին՝ բացառիկ ընդունակությունների վերաբերյալ գնահատման արձանագրություն ունենալու դեպքում: Այս պարագայում  մանկավարժական խորհրդի որոշմամբ բնութագրող գնահատման հիման վրա 1-3-րդ դասարանների սովորողը ներկայացվում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հաստատությանը՝ սովորողի բացառիկ ընդունակությունը գնահատելու համար, դրական արձանագրությամբ սովորողը մասնակցում է փոխադրական քննություններին: Բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում հաստատությունը կդիմի Նախարարությանը՝ սովորողին հաջորդ դասարան փոխադրելու համար:  ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի N 388-Ն հրամանի պահանջներին համահունչ կառնա: ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերին համապատասխան միջոցառում իրականացնելու հնարավորություն կստեղծվի, կբարելավվի ազատազրկվածերի սոցիալական ինտեգրման խնդիրը:
0 1555

Обсуждалось 22.12.2023 - 08.01.2024

«ՀՐԱՅՐ ԱԼԲԵՐՏԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ, ՄԱՔՍԻՄ ԼԻՊԱՐԻՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՄՀԵՐ ԿԱՐԵՆԻ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ» ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր  զինվորական  ծառայությունից  ազատել հետևյալ անձանց՝ Հրայր Ալբերտի Գալոյանին (ծնվ.՝ 1997 թվականի օգոստոսի 17-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Տիգրան Մեծի, 36 շ., բն. 78). Մաքսիմ Լիպարիտի Սարգսյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 16-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Գետարգել, Հ.Վերդյանի  5 շ., բն. 4). Մհեր Կարենի Նաղդալյանին (ծնվ.՝ 1997 թվականի հունիսի 7-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, գ. Գետիկ, 3 փող., տուն 12):
0 1997

Обсуждалось 15.12.2023 - 30.12.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ    Ներկայում զարգացման ծրագրերի ձևաչափին ներկայացվող պահանջները որոշ դեպքերում ընդհանրական են, ուղղված են ոչ միայն հաստատության զարգացմանը, այլ պարունակում են հաստատության ներկա վիճակի վերաբերյալ այնպիսի մանրամասներ, որոնց՝ զարգացման ծրագրում ներառելու նպատակահարմարությունը հիմնավորված չէ: Սույն փոփոխությամբ առաջարկվում է փոփոխել պահանջներն այնպես, որ զարգացման ծրագրում արտացոլված լինեն հաստատության գործունեության կարևորագույն ուղղությունների վերլուծությունները, ինչպես նաև առաջիկա 5 տարիներին զարգացման ուղղությունները՝ հստակ նպատակներով, խնդիրներով և գործողություններով: Առաջարկվում է փոփոխել նաև զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության ձևաչափը և դրան ներկայացվող պահանջները՝ այն ամբողջությամբ համապատասխանեցնելով զարգացման ծրագրի ձևաչափին:   
8 2928

Проект принят

Обсуждалось 14.12.2023 - 29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N158-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ Գիտության կոմիտեն, Բարձրագույն որակավորման կոմիտեն և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը միաձուլելու արդյունքում ստեղծվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե պետական հիմնարկը։ Վերջինիս գործունեությունը անխափան կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել տարածքների փոխանակում, ինչպես նաև հատկացնել նոր տարածք: Կոմիտեի հաստիքների առավելագույն թիվը սահմանվել է 71, ուստի անհրաժեշտություն է առաջացել, Երևան քաղաքի Օրբելի 22 հասցեում գտնվող տարածքի 7-րդ և 8-րդ հարկերից բացի, տրամադրել նաև 6-րդ և 9-րդ հարկերը, որը ներկայումս զբաղեցնում են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը և «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա.Օրբելու անվան ֆիզոլոգիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
0 1732

Обсуждалось 08.12.2023 - 23.12.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը     Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կգնահատվի ուսուցչի և տնօրենի կողմից «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ»-ում՝ ուսուցչի մասնագիտական կարիքի գնահատման հարցաթերթիկի միջոցով, ինքնաշխատ եղանակով։ Ուսուցիչը  կիրականացնի ինքնագնահատում, տնօրենը դասալսումների միջոցով կորոշի ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի աստիճանը: Էլեկտրոնային հարթակում կձևավորվի ուսուցչի մասնագիտական կարիքի վերաբերյալ տեղեկանք, որով էլ ուսուցիչը կմասնակցի համապատասխան մոդուլով վերապատրաստմանը:    Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձևավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը:    Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կարող է գնահատվել նաև արտաքին դիտարկման արդյունքում՝ դասալսումների միջոցով, որը կարող է իրականացնել որևէ կառույց, որն ունի այդ իրավունքը (ԿԶՆԱԿ, մենթոր դպրոցներ և այլն):    Ուսուցիչը յուրաքանչյուր մոդուլից մասնակցում է բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումների: Վերապատրաստումների արդյունքում առնվազն 9 կրեդիտ հավաքելուց հետո ուսուցիչն ատեստավորվում է:  
14 4022