Министерство финансов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 12.05.2017 - 02.06.2017

«Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդ­վածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով նախատեսված գործարքների ու գործառնությունների` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրա­ռու­թյան շրջանակների սահմանմանը:
0 9685

Проект принят

Обсуждалось 12.05.2017 - 02.06.2017

«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատա­հա­կան, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգի սահմանմանը:
0 10939

Проект принят

Обсуждалось 27.04.2017 - 22.05.2017

«Ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրա­վունքը հաստատող փաստաթղթերի և դրանց ներկայացման կարգի սահմանմանը:
0 8461

Проект принят

Обсуждалось 27.04.2017 - 22.05.2017

«Բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է բնապահպանական հարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրա­վունքը հաստատող փաս­­տաթղթերի և դրանց ներկայացման կարգի սահմանմանը:
0 8969

Проект принят

Обсуждалось 27.04.2017 - 22.05.2017

«Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է արտոնագրային հարկով հարկվող որոշ գործունեության տեսակների համար կիրառվող արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիները սահմանելուն:
0 10621

Проект принят

Обсуждалось 27.04.2017 - 22.05.2017

«Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է այն օֆշորային գոտիների երկրների ցանկը սահմանելուն, որտեղ գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների ձեռքբեր­ման համար այդ գոտիներում (երկրներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությանը կատար­ված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջոր­դող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարը դրա կատար­ման օրվան հաջորդող 366-րդ օրը այդ կազմակերպության համար համարվում է ՀՀ աղբ­յուր­ներից ստացվող այլ եկամուտ:
0 9686

Проект принят

Обсуждалось 27.04.2017 - 15.06.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/429/about:   Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21 դեկտեմբերի 2017 թվականի ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով:     Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում մասնավորապես ակնկալվում է` 1)ՀՀ հարկային օրենսգրքում ներառել գործող հարկային օրենսդրությամբ սահ­ման­ված դրոշմանիշային վճարների հետ կապված հարաբերությունները,2) սահմանել, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակ­ցու­թյան մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաս­տա­գր­ված տնտեսավարող սուբ­յեկտ­ների հարկային արտոնությունները գործում են ոչ թե մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, այլ հավաստագրի տրամադրման օրվանից՝ 5 տարի ժամկետով:
0 8195

Проект принят

Обсуждалось 27.04.2017 - 22.05.2017

«Առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցնելու նպատակով դաշտա­յին պայ­ման­նե­րում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատար­ման դեպ­քում տրվող հատուց­­ման գումարների չափը սահմանելուն:
0 9535

Проект принят

Обсуждалось 27.04.2017 - 22.05.2017

«Միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է այն միջազգային զարգացման կազմակեր­պու­թյուն­ների ցանկը սահմանելուն, որոնց կողմից ստացված փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումար­ների, ինչպես նաև պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջո­ցով ներ­գրավ­ված միջոցների գծով հաշվարկվող տոկոսների գումարների մասով շահու­թա­հար­կով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատ­րելի նորմա չի կիրառվում:
0 10411