Следственный комитет РА

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 30.11.2018 - 15.12.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծով առաջարկվող լրացումներով և փոփոխություններով հստակեցվում են քրեական վարույթի մասնակցի կողմից քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելուց կամ նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում նախատեսվող քրեական պատասխանատվության հարցերը:  Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք արարքների քրեականացման և դրանց համար քրեական պատասխանատվության սահմանման հարցերը:
0 8877

В стадии разработки

Обсуждалось 30.11.2018 - 15.12.2018

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծին ուղղված է օրենքի բացերը լրացնելուն՝ իրավակիրառ պրակտիկայում անորոշությունը բացառելու նպատակով, որը բխում է քրեական գործով վարույթի հնարավոր արգելակումը բացառելու օբյեկտիվ անհրաժեշտությունից: Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում՝ քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու դատավարական պարտականության հարկադիր կատարման վերաբերյալ իրավահարաբերությունների ընթացակարգերը:
1 9487

В стадии разработки

Обсуждалось 23.11.2018 - 08.12.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի օրենսդրական հիմքերի հստակեցում: Մասնավորապես. կարևոր է ունենալ քննչական կոմիտեի վերաբերյալ կենսունակ իրավական ակտ, որը կարտահայտի Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բոլոր առանձնահատկությունները և կնպաստի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին վերաբերող օրենսդրության կատարելագործմանը:
0 9391

Обсуждалось 25.10.2018 - 09.11.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ քննչական կոմիտեում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք այլևս ուսուցման ծրագիր չեն անցնի Արդարադատության ակադեմիայում, այլ կնշանակվեն գրավոր և բանավոր քննություն հանձնելով, ինչպես դա արվում է այլ քննչական մարմիններում:
1 11390

В стадии разработки

Обсуждалось 16.07.2018 - 03.08.2018

«Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   Հիշյալ Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները՝ ուղղված քրեական արդարադատության խնդիրների լուծմանը, գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների հայտնաբերմանը, վերցմանը, հետազոտմանը, դատավարական գործողությունների ընթացքի և արդյունքների ամրագրմանը:
1 8677

В стадии разработки

Обсуждалось 12.06.2018 - 02.07.2018

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ         Հիշյալ օրենքի նախագծով առաջարկվում են նոր իրավական կարգավորումներ, որոնք հանգում են հետևյալին.        1. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հստակ օրենսդրական հիմքերի նախատեսում։         2. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հսկող դատախազի որոշումն անմիջական վերադաս դատախազի կողմից հաստատելու կարգի նախատեսում։         3. Բաժնի պետին առարկություն ներկայացնելու լիազորության վերապահում։
3 10630

В стадии разработки

Обсуждалось 23.05.2018 - 12.06.2018

Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ   Նախագծով առաջարկվում է կարգավորել դեպքի վայրի պահպանության ոլորտում քրեական հետապնդման իրավասու մարմինների կազմակերպաիրավական բնույթի հարաբերությունները, իրավասու մարմինների կողմից դեպքի վայրը պահպանելու կարգը: 
14 10769

В стадии разработки

Обсуждалось 21.05.2018 - 11.06.2018

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Հիշյալ նախագծով նախատեսվում է քննչական գործողություններ կատարելու համար դատարան միջնորդություններ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակից հանել դատախազներին, դրանով իսկ  գործող իրավակարգավորումները համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրությանը, միաժամանակ հետաքննության մարմնին, քննիչին ու դատարանին պարտավորեցնելով համապատասխանաբար միջնորդություններ հարուցելու և դրանց վերաբերյալ կայացված որոշումների պատճեներն ուղարկել հսկող դատախազին՝ ապահովելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը:
0 9299

В стадии разработки

Обсуждалось 18.04.2018 - 11.05.2018

Հայաստանի Հանրապետության օրենքը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ու ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից  ազատվելիս ու հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և  դատական մարմիններում ծառայության անցնելիս չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը:
0 8617