Комитет государственных доходов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 08.07.2024 - 23.07.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) ապրանքների մատակարարման գործարքների մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշվի, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր, բեռնագիր) պետք է լրացվեն ԱՏԳ ԱԱ ծածկագրերը: Ընդ որում, այդ դրույթները կիրառվելու են միայն շարժական գույք համարվող ապրանքների մասով, իսկ հետագծելիության ենթակա ապրանքների մասով պահպանվելու են գործող կարգավորումները, 2) ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացնելու պահանջի կիրառման համար Կառավարության պետք է սահմանի դրանց պարտադիր կիրառման դեպքերը, կարգը և ժամկետները, 3) հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր) պետք է լրացվի տեղեկություն հսկիչ (նույնականացման) նշանների քանակի վերաբերյալ:
1 2194

Обсуждалось 08.07.2024 - 23.07.2024

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի ԹԻՎ 546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և գործունեության տարածքները սահմանելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխությունների իրականացման հանգամանքով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը և մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները, մասնավորապես Արևմտյան, Արևելյան, Հարավային, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները, ինչպես նաև  պետական եկամուտների կոմիտեի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն, Արևմտյան, Արևելյան, Հարավային մաքսատուն- վարչությունների, Բագրատաշենի, Այրում-Ջիլիզայի, Գոգավան-Պրիվոլնոյեի, Բավրայի, «Շիրակ» օդանավակայանի  և Մեղրիի մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես Մաքսային հսկողության վարչությունից, Արևելյան, Հարավային և Հյուսիսային մաքսատուն-վարչություններից առանձնացման եղանակով ստեղծվել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը միացվել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը, Մաքսային հսկողության վարչությունից, Հյուսիսային մաքսատուն-վարչությունից առանձնացման եղանակով ստեղծվել  է Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, Հարավային և Արևելյան մաքսատուն-վարչությունները միացվել են Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը, Հյուսիսային մաքսատուն-վարչությունը միաձուլվել  է Արևմտյան մաքսատուն-վարչությանը և ստեղծվել  է Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը և Մաքսային հսկողության վարչությունը միաձուլվել  է Հետբացթողումային հսկողության վարչությանը և ստեղծվել է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշմամբ սահմանված դրույթները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ ձևավորված կառուցվածքին:
0 1021

Обсуждалось 04.07.2024 - 19.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է միասնական հաշվի միջոցով մարված գումարներից նվազեցնել ոչ միայն հարկային հաշվարկների ճշգրտման արդյունքում միասնական հաշվին վերադարձված գումարները, այլ նաև պետական բյուջեից կատարված մնացած վերադարձները: Այսինքն, ըստ էության, որոշման մեջ առաջարկվող փոփոխությունների և լրացումների հիմնական նպատակը հարկ վճարողների մասով հրապարակվող ցուցանիշների հաշվարկումն է այն նույն տրամաբանությամբ և կանոններով, որով հաշվառվում են պետական բյուջեի եկամուտները` վերադարձները նվազեցրած:
0 1170

Обсуждалось 02.07.2024 - 17.07.2024

ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրերի լրացման համար հայտարարատուի կողմից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները․ 2) մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության և հայտարարագրի լրացման ժամկետները․ 3) մաքսային մարմիններ ներկայացվող դիմումի ձևը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է օժանդակել հայտարարատուներին հայտարարագրի լրացման գործառնությունների իրականացման և համապատասխան գործառնությունների ժամանակահատվածի կրճատման նպատակով։
0 1252

Обсуждалось 26.06.2024 - 15.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N1468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշների վերաբերյալ
0 1266

Обсуждалось 24.06.2024 - 10.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 07.09.2023թ. թիվ 1519-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածի 8-րդ կետի 7-րդ ենթակետում, որպես լրացում ներառել հետևյալը․ «Մասնավորապես, տեղեկատվական անվտանգությունից ելնելով ինտերնետային կապուղին պետք է տրամադրվի առանձնացված VLAN ID-ով և առնվազն 80 մբ/վրկ թողունակությամբ։»
0 1208

Обсуждалось 21.06.2024 - 06.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հսկիչ գնումներով ձեռք բերված և չվե­րադարձված դեղորայքը, բժշկական նյութերը և կենդանիների համար նախատեսված կերերը  ենթակա են ոչնչացման, իսկ ալկոհոլային խմիչքները, բջջային հեռախոսները, ոսկյա և արծաթյա զարդերը հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնօրինմանը։
1 1242

Обсуждалось 21.06.2024 - 07.07.2024

2 1381

Обсуждалось 21.06.2024 - 06.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1260-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ հստակեցնել, որ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) դեպքում մուտքի օրդերը կազմվում է կանխիկ դրամը դրամարկղ մուտքագրելու (ընդունելու) պահին, իսկ ելքի օրդերը կազմվում է կանխիկ դրամը դրամարկղից ելքագրելու պահին, հստակեցնել, որ մուտքի և (կամ) ելքի օրդերների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցվում են ոչ ուշ, քան մուտքի և (կամ) ելքի օրդերի կազմման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, հստակեցնել, որ Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, այդ օրվան անմիջապես հաջորդող ամսվա որևէ օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան էլեկտրոնային դրամարկղային գրքում հաջորդող ամսվան վերաբերող մուտքի և (կամ) ելքի օրդերների տվյալների գրանցումը: Էլեկտրոնային դրամարկղային գրքում հաջորդող ամսվան վերաբերող մուտքի և (կամ) ելքի օրդերների տվյալներ չեն կարող գրանցվել, քանի դեռ դրան նախորդող ամիսը վերջնական չի ամփոփվել, հստակեցնել, որ նույն արժույթի մասով կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է վարել մեկից ավելի էլեկտրոնային դրամարկղային գիրք, հստակեցնել, որ էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման (վերագրանցման) օրվա դրությամբ սկզբնական մնացորդի սխալ գրանցում հայտնաբերվելու դեպքում կարող է խմբագրվել սխալ գրառում պարունակող տողը, իսկ չգրանցված մուտքի և (կամ) ելքի օրդեր հայտնաբերվելու դեպքում տվյալ մուտքի և (կամ) ելքի օրդերը էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցվում է այն ամսվա մեջ, որին վերաբերում է տվյալ մուտքի և (կամ) ելքի օրդերը, հստակեցնել, որ ամսվա ընթացքում կազմված դրամարկղային մուտքի և (կամ) ելքի օրդերի համարը, կազմման ամսաթիվն ու գումարը սահմանված ժամկետից ուշ էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցելը համարվում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կանոնների խախտում, սահմանել, որ յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան անմիջապես հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումների վերաբերյալ վերջնական ամփոփում չկատարվելու դեպքում, յուրաքանչյուր ամսվա վերջնական ամփոփումը կատարվում է համակարգի կողմից ինքնաշխատ՝ այդ ամսվան անմիջապես հաջորդող ամսվա վերջին օրը:
9 3487