Обсуждалось 20.05.2021 - 04.06.2021 <<Հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովող լիազոր մարմին սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն համարվում է լիազոր մարմին` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրին համապատասխան հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովելու համար: 0 1 0 4244
Обсуждалось 20.05.2021 - 04.06.2021 <<Հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմին սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն համարվում է լիազոր մարմին` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրին համապատասխան հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովելու համար: 0 1 0 4665
Обсуждалось 13.05.2021 - 28.05.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված է, որ՝ 1) գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարները 2018 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողին վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով. 2) գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին հարկ վճարողի հարկային պարտավորությունները (բացառությամբ սոցիալական վճարի) սահմանված կարգով հաշվանցվում (մարվում) են գանձապետարանի կողմից վարվող՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվից՝ առանց այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու): 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդը հարկ վճարողին վերադարձնելու համար, նախ, այդ գումարը հարկ վճարողի դիմումի հիման վրա փոխանցվում է վերջինիս միասնական հաշվին, որից հետո՝ միասնական հաշվում առկա գումարը հարկ վճարողին վերադարձվում է նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Ստացվում է, որ հարկ վճարողի՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրության շրջանակներում առաջացած գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի վերադարձման գործընթացի համար հարկ վճարողից պահանջվում է երկու անգամ հարկային մարմին ներկայացնել դիմում, որի արդյունքում անհարկի ձգձգվում է նշված գումարի վերադարձման ընթացակարգը, միաժամանակ, ավելանում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի քանակը: Բացի այդ, խնդիր է նաև այն, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա՝ հարկ վճարողի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին չի մարվում վերջինիս սոցիալական վճարի գծով պարտավորությունները: Այդ պարտավորությունները 2018 թվականի հունվարի 1-ից հետո մարվում են միայն միասնական հաշվում առկա գումարների հաշվին: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը վերադարձվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման: 5 0 0 4233
Обсуждалось 11.05.2021 - 26.05.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է վերահսկող մարմնի կողմից Կազմակերպիչների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներով կատարված լրացումները փոփոխությունները ներառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման հավելվածներով հաստատված ստուգաթերթերի հարցաշարերում: 2 0 1 5111
Обсуждалось 29.04.2021 - 14.05.2021 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերի հիմնական նպատակը պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման և հստակեցման, օրենսգրքի առանձին դրույթների վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ: 9 0 0 6011
Обсуждалось 21.04.2021 - 06.05.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման համար սահմանված վերջնաժամկետը: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին (բացառությամբ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների) համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության նախնական եզրակացություն: ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջներին համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության եզրակացություն: Ընդ որում, իրացման կամ վարձակալության տրամադրման ենթակա են միայն համապատասխանության եզրակացություն ստացած ՀԴՄ-ները: Նշված կարգավորման արդյունքում կբացառվի առանց անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման՝ ՀԴՄ-ների իրացումը կամ վարձակալության տրամադրումը: Արդյունքում, բացակայում է անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման համար վերջնաժամկետի սահմանման անհրաժեշտությունը: 2 1 0 5425
Обсуждалось 21.04.2021 - 06.05.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին (բացառությամբ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների) համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության նախնական եզրակացություն: ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջներին համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության եզրակացություն: Ընդ որում, իրացման կամ վարձակալության տրամադրման ենթակա են միայն համապատասխանության եզրակացություն ստացած ՀԴՄ-ները: Նշված կարգավորման արդյունքում կբացառվի առանց անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման՝ ՀԴՄ-ների իրացումը կամ վարձակալության տրամադրումը: 3 6 0 4935
Обсуждалось 15.04.2021 - 30.04.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ5-Ի N1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման գործընթացն ավտոմատացնելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 02.2015թ․ N 205-Ն և 05.10.2017թ․ N 1321-Ն որոշումներով սահմանված կարգով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հետ կապված կարգավորումների հստակեցնելու անհրաժեշտությամբ։ 3 1 1 6383
Обсуждалось 02.04.2021 - 18.04.2021 «ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿԸ, ՆՐԱՆՑ ԶԵՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 656 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 201-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունմամբ կապահովվեն «Զենքի մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» գործող օրենքների պահանջները և կկարգավորվեն հարկային և մաքսային ծառայությողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու և օգտագործելու հետ կապված հարաբերությունները: 7 0 0 5352