Комитет государственных доходов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 08.02.2022 - 23.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայությունները մատուցվում են Հայաստանի հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։
0 2797

Обсуждалось 08.02.2022 - 23.02.2022

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ մեկ կանգառ համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ազգային անվտանգության ծառայությունը և մաքսային մարմինը։
0 3032

Обсуждалось 08.02.2022 - 23.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապրանքների ավտոմատ բացթողման ընթացակարգի կիրառությունը թույլատրելի դարձնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների նախնական հայտարարագրման առանձնահատկություններով հայտարարագրված ապրանքների նկատմամբ, որի արդյունքում ակնկալվում է ապրանքների բացթողման ընթացակարգերի պարզեցում, մաքսային ձևակերպումների և սահմանահատման ժամանակային ծախսերի կրճատում։
0 3303

Обсуждалось 08.02.2022 - 23.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշմամբ հաստատված N 2 հավելվածում կատարվող լրացումներով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց համար հնարավորություն է ընձեռնվում հասանելիություն ստանալ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի (www.trade.gov.am) բոլոր համակարգերում առկա՝ իրենց գործունեությանն առնչվող տեղեկատվությանը, ինչպես նաև համապատասխան հարաբերությունները նախատեսվում է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի՝ Թույլատվական փաստաթղթեր (www.sw.gov.am) համակարգի վրա։  
0 3365

Обсуждалось 08.02.2022 - 23.02.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1481-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների նախնական հայտարարագրման առանձնահատկություններով հայտարարագրված ապրանքների սահմանահատման և հայտարարագրման ու բացթողման ընթացակարգերը, կրճատել մաքսային ձևակերպումների և սահմանահատման ժամանակային ծախսերը։
0 3042

Обсуждалось 02.02.2022 - 17.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1355-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 288-Ն և 2011 թվականի սեպտեմբերի 08-ի N 1355-Ն որոշումներում, որոնց արդյունքում վերը նշված որոշումները կհամապատասխանեցվեն «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին:
0 3280

Обсуждалось 25.01.2022 - 09.02.2022

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի գումարների վճարման ժամկետների փոփոխման հիմքերը, դրանց փոփոխման պայմաններն և կարգը, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ կատարել ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումների (պակասեցումների) մասով: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի` ԱԱՀ, ակցիզային հարկ, բնապահպանական հարկ, գումարները կարող են հետաձգվել կամ տարաժամկետ վճարվել Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներով`  մեկ կամ վեց ամիս, նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայությամբ, 2) հարկերի գումարների վճարման ժամկետի հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասով մաքսային մարմնի կողմից պետք է ընդունվի համապատասխան որոշում` Կառավարության սահմանած կարգով, 3) վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու դեպքում պետք է վճարվի տոկոսներ` Մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով` մաքսատուրքի մասով գանձվող տոկոսների չափով:  Ընդ որում, հարկերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունից օգտվելու յուրաքանչյուր օրվա համար, սկսած «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից մինչև ներմուծման հարկերը վճարելու պարտավորությունը դադարելու օրը, վճարվելու են տոկոսներ: Տոկոսները ենթակա են վճարման վերաֆինանսավորման դրույքաչափի (առանցքային դրույքաչափի, հաշվառման դրույքաչափի) 1/360-րդի չափով, որը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ, և պետք է վճարվեն ներմուծման հարկերը վճարելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, 4) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի` ԱԱՀ, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի գծով մաքսային մարմիններին վճարելու դեպքում այդ գումարները ենթակա կլինեն օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման):
0 3148

Обсуждалось 24.01.2022 - 08.02.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշմամբ սահմանված` ապրանքների դրոշմավորման կանոնները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին: Միաժամանակ, նախագծով հստակեցվում է, որ ապրանքների վրա փակցված դրոշմանիշերի (դրոշմապիտակների)` դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանության պահանջը վերաբերում է դրոշմանիշերի (դրոշմապիտակների) գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումներին:
0 3435

Обсуждалось 24.01.2022 - 08.02.2022

«Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N787-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծով առաջարկվում է սահմանել ապրանքների դուրսգրման կարգ, որը կվերաբերի թե ակցիզային դրոշմանիշերով, թե դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքներին։ Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N787-Ն որոշումը։
0 3298