Комитет государственных доходов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 09.03.2022 - 24.03.2022

<<Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)  գումարները ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետական բյուջե կարող է վճարել - հայաստանյան և օտարերկրյա վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների (բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների) միջոցով, - պետական վճարումների էլեկտրոնային հարթակի (e-payments) միջոցով, - Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի (http:// www.petekamutner.am) ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգի միջոցով: Միաժամանակ, նախատեսվում է, որ  e-VAT համակարգի միջոցով վճարումների կատարմանը ներկայացվող պահանջները պետք է հաստատվի հարկային մարմնի կողմից` համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ, 2) ԱԱՀ-ի գումարների վճարելիս պարտադիր պետք է ներառվի տեղեկատվություն վճարումն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարի, կազմակերպության անվանման ու միասնական հաշվի համարի վերաբերյալ, 3) ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է հայկական դրամով, որոնք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ուղղվելու են ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային պարտավորությունների մարմանը:
0 3547

Обсуждалось 04.03.2022 - 19.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ իրավական հիմքեր են ստեղծվում մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձման և (կամ) հաշվանցման միասնական կարգավորումների սահմանման համար:
0 3467

Обсуждалось 24.02.2022 - 11.03.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 ԵՎ 2402 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությունը ԵԱՏՄ Համաձայնագրի նոր պահանջներին՝ հնարավորություն կընձեռվի ընդունել նոր իրավական ակտեր, որոնցով կսահմանվեն դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, կփոփոխվեն դրոշմավորման կանոնները, կսահմանվեն դրոշմավորման կոդի ձևավորման կարգը, դրոշմապիտակների ստացման կարգը, յուրաքանչյուր ապրանքատեսակի համար դրոշմապիտակների փակցման կարգը և դրոշմավորված ապրանքների շրջանառությունից դուրս գալու կարգը։
0 3794

Обсуждалось 15.02.2022 - 04.03.2022

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ Սույն օրենքը սահմանում է արտաքին տնտեսական գործունեության և արտաքին առևտրի կարգավորման իրավական հիմքերը, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման միջոցները, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հետ կապված այլ հարաբերությունների կարգավորումը:
0 5210

Обсуждалось 10.02.2022 - 25.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսված կարգավորման առարկան մինչ Հայաստանի Հանրապետության կառավարության 14.10.2021թ. N 1681-Ն որոշման ուժի մեջ մտնելը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման գործընթացի կանոնակարգումն է:
0 3288

Обсуждалось 08.02.2022 - 23.02.2022

«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից հսկողական և վերահսկողական գործառույթների միասնական աշխատակարգը։
0 3386

Обсуждалось 08.02.2022 - 23.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելը, ինչի արդյունքում կապահովվի արտաքին առևտրային գործառնությունների ժամանակ մաքսային մարմիններին և նշված գործառնություններին ներգրավված այլ պետական մարմիններին փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման գործընթացը մեկ անգամ, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում հսկողության իրականացում մեկ անգամ, մեկ վայրում և հսկողական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող բոլոր պետական մարմինների կողմից միաժամանակ։
0 3256

Обсуждалось 08.02.2022 - 23.02.2022

«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվելիք հիմնական ծառայությունները։
0 3048

Обсуждалось 08.02.2022 - 23.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ պետական սահմանի անցման կետերում բեռների ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։
0 3126