Комитет государственных доходов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 17.07.2023 - 01.08.2023

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծով նախատեսվում է սահմանել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացվող փաստաթղթերի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման վերաբերյալ կարգավորումները, մասնավորապես՝ փաստաթղթերի գրանցման և գրանցման վերաբերյալ տեղեկատվության՝ հայտարարատուին ուղարկման եղանակը․ փաստաթղթերի գրանցման վերաբերյալ հավաստման ձևը, դրանում պարունակվող տեղեկությունները։   Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտին ուղղված մաքսային գործառնությունների ավտոմատացում և մաքսային մարմինների կողմից միասնական կիրառության ապահովում։
0 2249

Обсуждалось 12.07.2023 - 27.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 208-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 05․03․2015թ․ N208-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել ներկայումս գործող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքին՝ խմբագրելով նախագծի նախաբանն ու որոշման մեջ կատարված հղումները, ինչպես նաև որոշման դրույթները համապատասխանեցնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությանը։
0 2128

Обсуждалось 12.07.2023 - 27.07.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագիծը նպատակ է հետապնդում խրախուսել մրցակցությունը, քանի որ նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն այն դեպքերը, երբ խոշոր, հաճախ գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպութունները տրոհում են իրենց բիզնեսը հարկային օգուտներ, առավելություններ ստանալու նպատակով` այդպիսով իսկ շուկայում ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ մյուս տնտեսվարողների համար: Նախագծի ընդունումը կնպաստի ներմուծման և արտահանման ոլորտում մրցակցության ոլորտի առողջացմանը, մանր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
26 6952

Обсуждалось 12.07.2023 - 27.07.2023

««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է՝ 1. պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման կարգավորումներ․ 2. անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեության համակարգի կատարելագործում՝ տվյալ բնագավառում ծառայությունների մատուցման որակի բարելավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման միջոցով (նախաորակավորման և մրցույթի անցկացում)․ 3. մինչև նախաորակավորման և մրցույթի կարգերի ընդունումը գործող անմաքս առևտրի խանութների գործունեության մասով անցումային դրույթ․ 4. պետական մասնակցությամբ կազմավորված կազմակերպությունների՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառման սահմանափակման վերացում։
0 2166

Обсуждалось 12.07.2023 - 27.07.2023

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՏԳ ԱԱ 8703 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ՝ 3-ԻՑ 5 ՏԱՐԵԿԱՆ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով առաջարկվում է 2023 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնել համաֆինանսավորման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող յուրաքանչյուր թեթև մարդատար տրանսպորտային միջոցի համար միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 50%-ի չափով աջակցության տրամադրում ֆիզիկական անձանց։ Նշված նախաձեռնությունն ուղղված է պետական բյուջեի եկամուտների հավաքագրման գործընթացի բալանսավորմանը, Հայաստանի Հանրապետություն նոր տրանսպորտային միջոցների ներմուծմանը՝ հին տրանսպորտային միջոցներից առաջացող բնապահպանական վնասը մեղմելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցների միջին ժամկետը բարձրացնելու համար։
1 3321

Обсуждалось 10.07.2023 - 25.07.2023

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծով նախատեսվում է սահմանել ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող համապատասխան ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատման նպատակով այդպիսի ապրանքների կարգավիճակի հաստատման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես նախագծով նախատեսվում է  1) սահմանել համապատասխան արտոնության կիրառման համար մաքսային մարմնի կողմից որպես հիմք ընդունվող փաստաթղթերը․  2) լիազոր պետական մարմնի և մաքսային մարմնի միջև համապատասխան արտոնության կիրառության գործընթացում տեղեկությունների փոխանակման հետ կապված հարաբերությունները:Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել որպես անձնական օգտագործման ապրանք՝ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակների նկատմամբ արտոնության կիրառման գործընթացը։
0 2256

Обсуждалось 10.07.2023 - 25.07.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծի նպատակը թեթև մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) կատարման մասով սահմանափակում նախատեսելն է:
3 6256

Обсуждалось 07.07.2023 - 22.07.2023

"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N1681-Ն որոշմամբ սահմանված՝ ապրանքների ոչնչացման հետ կապված առանձին նորմերը համապատասխանեցնել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 167-րդ և 168-րդ հոդվածներին։ Միաժամանակ, նախագծով նախատեսվում է նշյալ որոշման N7 hավելվածի 1-ին կետը համապատասխանեցնել նույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետին։ Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև մինչև նշված որոշման ուժի մեջ մտնելը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման գործընթացի կարգավորման անհրաժեշտությամբ:        
0 2533

Обсуждалось 07.07.2023 - 22.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները և դրանք մաքսային մարմիններին ներկայացման կարգը՝ հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով առանձին մաքսային գործառնությունների իրականացման համար սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները։
0 2339