Обсуждалось 27.04.2023 - 13.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-ի N 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կարգավորել անշարժ գույքի պետական ռեգիստրում հաշվառված և չհաշվառված ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) կարգերը և ժամկետները: 3 6 0 3439
Обсуждалось 03.04.2023 - 18.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը բխել է պարապուրդում գտնվող բնակարանները, բնակելի տները և այգետնակները վարձակալության շուկա ներգրավելու, վարձավճարների չափերի մեղմման, ինչպես նաև նշված գույքերը սահմանված կարգով վարձակալության տրամադրմանն ու վարձակալության պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցմանը։ 7 141 10 4196
Обсуждалось 10.03.2023 - 25.03.2023 «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քանի որ արժեքային առումով շինության մաս կազմող՝ հարթակները, բաց պատշգամբները, ծածկերը, արտաքին աստիճանահարթակներն ու աստիճանավանդակները, հարթ տանիքները տարբերվում են հիմնական շինության արժեքից, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում կատարելու դրանց տարբերակված գնահատություն, իսկ ներկայումս չգնահատվող առանձին հարթակներն ու հենապատերը գնահատել և նույնպես ընդգրկել հարկման բազա։ 1 9 1 3897
Обсуждалось 10.03.2023 - 25.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-569-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման իրականացմամբ: 3 7 0 3308
Обсуждалось 10.03.2023 - 25.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-569-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման իրականացմամբ: 0 6 0 3543
Обсуждалось 07.11.2022 - 22.11.2022 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության, պետական գրանցման ճշգրտության ապահովում: 2 1 0 3578
Обсуждалось 16.09.2022 - 01.10.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում են անշարժ գույքի պետական ռեգիստր դիմում ներկայացնելու եղանակները: 4 1 0 3661
Обсуждалось 12.08.2022 - 27.08.2022 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է օրենքով հստակ սահմանել իրավական կադաստրի տեղեկատվության կազմից տեղեկությունների տրամադրման պայմանները իրավատեր չհանդիսացող անձին՝ մասնավորապես սահմանելով իրավատիրոջ համաձայնությանը ներկայացվող հստակ պահանջներ (գրավոր ձև, նոտարական վավերացում), ինչպես նաև ոչ հանրային իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց՝ փաստաբաններին և նոտարներին տեղեկատվության տրամադրման դեպքերը: 1 44 12 7090
Обсуждалось 11.08.2022 - 26.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: 0 4 0 3823