В стадии разработки Обсуждалось 06.09.2024 - 26.09.2024 ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով հստակ սահմանվում են որակավորման հանձնաժողովի ստեղծման ընթացակարգը, հանձնաժողովի անդամների քանակը, հանձնաժողովի անդամների թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անդամության հայտի ներկայացման կարգը, ժամկետները և եղանակները։ Բացի այդ, Նախագծով սահմանվում են նաև որակավորման հանձնաժողովի անդամության համար սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանող հայտատուների ընտրության կարգը և պայմանները, որակավորման հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները, հանձնաժողովի նիստերի անցկացման կարգն ու պայմանները։ 5 5 0 1521
В стадии разработки Обсуждалось 13.08.2024 - 30.08.2024 ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 136-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման և վարման, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N 2 հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված պահանջներից: Հաշվի առնելով նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) և դրա անբաժանելի մաս կազմող ազգային գեոպորտալի զարգացման միտումները, ինչպես նաև բազային տարածական տվյալների ստեղծման և ստանդարտացման ժամանակակից սարքածրագրային հնարավորությունների կիրառումն՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և ներդնել ԱՏՏԵ-ի վարման և օգտագործման նոր իրավական ակտ։ Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) կարևոր բաղադրիչ է հանդիսանում բազային և թեմատիկ տարածական տվյալները՝ խիստ անհրաժեշտություն է առաջանում մշակել և հաստատել ԱՏՏԵ-ի տարածական տվյալների և դրանց մետատվյալների ստեղծման և մշակման կարգը։ 2 7 0 1635
Обсуждалось 02.08.2024 - 18.08.2024 ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով սահմանված պահանջներից: 3 6 0 1614
Обсуждалось 01.08.2024 - 17.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված պահանջներից: 1 4 0 1798
В стадии разработки Обсуждалось 29.07.2024 - 14.08.2024 ««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-431-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 106-րդ, 107-րդ կետերի պահանջներից, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հուլիսի 12-ին ընդունված ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-312-Ն օրենքի և «««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-313-Ն օրենքների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությունից: 2 6 0 1498
В стадии разработки Обсуждалось 29.07.2024 - 14.08.2024 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել են՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ), որոնցով կանոնակարգվելու են դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահամանփակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը ևս էլեկտորնային համակարգի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու հետ կապված մեխանիզմները։ Սույն Նախագծով ակնկալվում է ապահովել Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառելիությունը՝ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահամանփակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով։ Նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի կատարումը վերապահել հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, հիմք ընունելով այն հանգամանքը, որ վերջինս արդեն իսկ հանդիսանում է Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի օգտատեր։ 4 4 1 1504
В стадии разработки Обсуждалось 11.07.2024 - 27.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություն իրականացնել Որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում, մասնավորապես սահմանելով, որ միևնույն սուբյեկտին սեփականության իրավունքով պատկանող ինքնակամ շինություններով ծանրաբեռնված մեկ ամբողջական հողամասից բաժանված հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն չի կարող իրականացվել։ Միևնույն ժամանակ Նախագծով Որոշման N 1 հավելվածում կատարվում է լրացում՝ սահմանելով, որ միևնույն սուբյեկտին սեփականության իրավունքով պատկանող ինքնակամ շինություններով ծանրաբեռնված մեկ ամբողջական հողամասից բաժանված հողամասերի նպատակային նշանակության փոփոխության համար սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացրած դիմումը ենթակա է մերժման։ Նախագծով ներկայացված փոփոխության արդյունքում կլրացվի գործող իրավակարգավորումներում առկա վերոնշյալ բացը, ինչի արդյունքում սեփականատերերը այլևս հնարավորություն չեն ունենա իրավակարգավորումները շրջանցելու միջոցով ինքնակամ կառույցներով ծանրաբեռնված հողամասերը բաժանելու՝ նպատակ ունենալով փոխել դրանց նպատակային նշանակությունը՝ առանց ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու։ 8 3 0 1550
В стадии разработки Обсуждалось 28.06.2024 - 14.07.2024 ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ,ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30 N 336-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կոմիտեի հետ տեղեկատվության պարբերական թարմացման և տեղեկատվության տրամադրման իրավահարաբերությունները ներկայումս կարգավորմվում են «Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը և այդ պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 336-Ն ՀՀ կառավարության որոշմամբ, որի Հավելված N 1-ով սահմանվում է տեղեկատվության պարբերական թարմացման պայմանագրի ձևը։ Վերջինիս 2-րդ կետի 2.1-ին ենթակետի համաձայն Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում պատվիրատուից պահանջելու Կոմիտեին պատճառված վնասին համապատասխան փոխհատուցում, սակայն բացակայում է դրա իրավակարգավորման հիմքը, ինչպես նաև և 3-րդ կետի 3.1 ենթակետի համաձայն տեղեկատվության տրամադրման վճարի չափը և դրա տրամադրման ժամկետը սահմանված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված կետերը ներկայումս կարգավորվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածով և Կոմիտեի կողմից տվյալների տրամադրման թվային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ներդրման ու զարգացման միտումները, անհրաժեշտություն է առաջացել նոր իրավակարգավումների, մասնավորապես Նախագծի N 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ տեղեկատվությունը տրամադրվելու է նաև e-cadastre.am կայքի միջոցով: 12 3 0 1575
В стадии разработки Обсуждалось 27.06.2024 - 13.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) գործող խմբագրության կարգավորումների համատեքստում Կադաստրի կոմիտեի կողմից գույքագրվել են մի խումբ խնդիրներ, որոնց լուծումներն ապահովելու նպատակով նախաձեռնվել է նշված որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը: Միևնույն ժամանակ, նման փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առավել արդիական դարձավ թիվ ՎԴ/11987/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 2-ի նախադեպային որոշման առկայության պայմաններում, որով արձանագրվեց, որ ելնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության բովանդակությունից՝ հանրային իշխանության մարմինները՝ մասնավորապես, Կոմիտեն և համայնքի ղեկավարը, ունենալով կադաստրային քարտեզում առկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ և այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման՝ այդ սխալով պայմանավորված խոչընդոտը՝ հաշվի առնելով, որ հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անձի սեփականության իրավունքի իրացման համար։ 8 0 0 1939