Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Комитет по управлению государственным имуществом

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 31.10.2025 - 15.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Օրենսդրական բացը լրացնելու, այն է՝ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերը կամ շինությունները, այդ թվում՝ այլ իրավատիրոջ (սուբյեկտի) համաձայնությամբ նրան պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները քանդելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող վթարային շենքերի կամ շինությունների քանդման համաձայնություն ստանալու, իսկ մնացած բոլոր դեպքում Կոմիտեի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության քանդման թույլտվություն տալու համաձայնության մասին որոշում կայացնելու վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 1072

Обсуждалось 27.10.2025 - 12.11.2025

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սույն  նախագծով նախատեսվում է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ին հատկացնել գումար՝ խորհրդատվական ծառայություններ ձեռքբերելու համար։
Մնաց {days} օր
0 1145

Обсуждалось 17.10.2025 - 03.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 253-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) այն ապրանքների, որոնց իրացման հետ կապված նախատեսվող ծախսերը գերազանցում են դրանց արժեքը, օգտագործման կամ ոչնչացման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին վերապահելով՝ ինչը հնարավորություն կտա կրճատել նշված ապրանքների օգտագործման հետ կապված վարչարարությունն ու ծախսերը։
Մնաց {days} օր
0 939

Обсуждалось 22.09.2025 - 07.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով էլեկտրոնային աճուրդների անցկացման արդյունավետության բարձրացմամբ, Համակարգի գործարկումից հետո առաջացած թերությունների շտկմամբ։
Մնաց {days} օր
0 1144

Обсуждалось 11.09.2025 - 26.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի հուլիսի 4-ի արձանագրության 3-րդ կետի հանձնարարականի համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը աճուրդներով և/կամ մրցույթներով օտարելու ժամանակ գույքի մեկնարկային գինը տվյալ գույքի շուկայական գնահատված արժեքի որոշակի տոկոսի չափով սահմանելու, ինչպես նաև գործող որոշմամբ սահմանված կարգի հավելված N 3-ի 29-րդ կետում ամրագրված նորմերը Սահմանադրական դատարանի 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ 1790 որոշումը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1305

Обсуждалось 25.08.2025 - 09.09.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Գործող որոշման մեջ լրացումներ կատարելը պայմանավորված է օրենսդրական բացը լրացնելու, այն է՝ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերը կամ շինությունները, այդ թվում՝ որոշ դեպքերում այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները քանդելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից /այսուհետ՝ Կոմիտե/ քանդման համաձայնություն ստանալու անհրաժեշտությամբ՝ հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում ամրագրված կարգավորումները:
Մնաց {days} օր
0 1356

Обсуждалось 04.08.2025 - 19.08.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացված Նախագծի ընդունման դեպքում կսահմանվի պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմինների անձնակազմի սպասարկման համար հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակը, սահմանաքանակի հատկացման ու օգտագործման վիճակի վերաբերյալ կիրականացվի մշտադիտարկում։
Մնաց {days} օր
0 1469

Обсуждалось 30.07.2025 - 14.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի ««Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 564-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների կատարումն ապահովելու, ինչպես նաև պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման, օտարման, նվիրատվության, անհատույց օգտագործման տրամադրամն բնագավառում ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի գործառույթների հստակեցման և նշված օրենքների դրույթներին համապատասխանեցման  անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1455
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: