Полиция

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 21.04.2022 - 06.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 57-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում  կհստակեցվի մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը։
0 4049

В стадии разработки

Обсуждалось 01.04.2022 - 16.04.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 42-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի « Առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոն զբաղեցնող ծառայողներին ավելի բարձր պաշտոնի նշանակելու նպատակով երկամյա պարտադիր ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 42-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման անհրաժեշտությունը բխում է 2011թ.-ի դեկտեմբերի 8-ի «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-333-Ն օրենքի 28-րդ հոդվածի պահանջներից, այն է՝ օրենքի 63-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելը:
0 3998

В стадии разработки

Обсуждалось 01.04.2022 - 16.04.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի թիվ 151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարակականի կատարումն ապահովելու նպատակով: Հաշվի առնելով, որ գործող 11.01.2007թ. թիվ 151-Ն որոշման իրավական հիմքը բացակայում է, անհրաժեշտություն է առաջացել որպես հիմք նախատեսել «Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը:
0 4182

В стадии разработки

Обсуждалось 22.03.2022 - 06.04.2022

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ոստիկանության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ցանկում կընդգրկվեն նաև օպերատիվ կառավարման կենտրոնի ենթակա ստորաբաժանումները:
0 4114

В стадии разработки

Обсуждалось 22.03.2022 - 06.04.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս նույնպես արդիական է ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման համար ուսումնառության 3-ամսյա ժամկետի պահպանումը ևս մեկ անգամ երկարաձգել երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը երկարաձգել մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
0 4204

В стадии разработки

Обсуждалось 16.03.2022 - 31.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի  3-ի     N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի սույն որոշման N 8 հավելվածով սահմանված ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների անվանումների համապատասխանության Ոստիկանության կառուցվածքին։ Ինչպես նաև կբարելավվի Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովությունը:
0 4157

В стадии разработки

Обсуждалось 16.03.2022 - 31.03.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում: Ինչպես նաև աղբավայրերի մոնիթորինգի իրականացումը կնպաստի շահագործվող աղբավայրերը վնասակար ազդեցության նվազեցմանը։
0 5290

В стадии разработки

Обсуждалось 11.03.2022 - 26.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության վարչարարության պարզեցումը, ինչպես նաև այդ գործողությանը մասնակցող քաղաքացիների և վարչական մարմինների ռեսուրսների տնտեսումը։
0 4199

В стадии разработки

Обсуждалось 01.03.2022 - 16.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին տրվող միանվագ դրամական օգնության գծով ստանձվող պարտավորությունների պատշաճ կատարում։
0 4264