Полиция

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 03.06.2022 - 18.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը կհամապատասխանեցվի «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի կարգավորումներին և օտարերկրյա պետություններում գոծող ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների համար կսահմանվի երդման արարողությունը կազմակերպելու և իրականացնելու հնարավորություն և ընթացակարգ։
0 3533

В стадии разработки

Обсуждалось 03.06.2022 - 18.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կկանոկարգվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, այդ թվում՝ երեխաների ՀՀ քաղաքացիոթյունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերությունները, կհստակեցվի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերը, կպարզեցվի հիշյալ հարաբերություններում իրականացվող վարչարարությունը և կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը։
0 4101

В стадии разработки

Обсуждалось 31.05.2022 - 15.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս նույնպես արդիական է ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման համար ուսումնառության 3-ամսյա ժամկետի պահպանումը ևս մեկ անգամ երկարաձգել երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը երկարաձգել մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
0 3738

В стадии разработки

Обсуждалось 31.05.2022 - 15.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագիծ Նախագծով նախատեսվում է նյութերը  ընդգրկել   Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի  շրջանառությունը:
0 3679

В стадии разработки

Обсуждалось 31.05.2022 - 15.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագիծ Որոշման մեջ կատարվող փոփոխությունների արդյունքում որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության նոր Քրական օրենսգրքի դրույթներին, հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:
0 3567

В стадии разработки

Обсуждалось 28.04.2022 - 13.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 332-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է իրավական հիմքի նախատեսելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 322-Ն որոշումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
0 3930

В стадии разработки

Обсуждалось 28.04.2022 - 13.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Պայմանավորված է ոստիկանության պարեկային ծառայության ենթակա շարային ստորաբաժանումներում սահմանված որոշ պաշտոնների միջև համապատասխանելիության ապահովման անհրաժեշտությամբ` հիմք ընդունելով պաշտոնների աստիճանակարգությունը:
0 3785

В стадии разработки

Обсуждалось 28.04.2022 - 13.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է իրավական հիմք նախատեսելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
0 3729