Полиция

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 16.12.2020 - 31.12.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասի» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու անհրաժեշտությամբ։ «Երեխայի զարգացման կենտրոն» ՀՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու համար «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը կնվիրաբերվի Երևան համայնքին, որը կօգտագործվի ՀՈԱԿ-ի կարիքների համար։
0 5830

В стадии разработки

Обсуждалось 15.12.2020 - 30.12.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել վարորդական վկայականը փոխանակելը կամ դրա կրկնօրինակ տալը մերժելու մասին որոշումների օրինակելի ձևերի նկարագրական մասի բովանդակությունը, ինչպես նաև վերացնել առկա հակասությունները և  տեղ գտած վրիպակը։
0 6257

В стадии разработки

Обсуждалось 10.12.2020 - 25.12.2020

«Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն օբյեկտների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է  պաշտպանված ներքին և արտաքին անվտանգային միջավայրի ձևավորում, ՀՀ պետական, հասարակական, քաղաքական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, բնակչության կենսապահովման, ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորում:
1 6819

В стадии разработки

Обсуждалось 13.11.2020 - 28.11.2020

«Ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 176-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի  ոստիկանությունում բժշկական փորձաքննությանն առնչվող աշխատանքների առավել արդյունավետ և հստակ իրականացումը՝ ներկայիս հասարակական հարաբերություններին համապատասխան։
0 6758

В стадии разработки

Обсуждалось 30.10.2020 - 14.11.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն անշարժ գույքի կոորդինատները, դրանց հիման վրա կճշտվեն կադաստային արժեքի տվյալները, որի արդյունքում հնարավոր կլինի ավարտել «Արշալույս» ՊՈԱԿ-ի լուծարման աշխատանքները:
0 5889

В стадии разработки

Обсуждалось 22.10.2020 - 06.11.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների շրջանառությունը ընթացիկ բյուջետային տարվա սկզբից արտաբյուջետային հաշիվներով դադարեցված լինելու հանգամանքով։
0 6198

В стадии разработки

Обсуждалось 21.10.2020 - 05.11.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 482-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի 2019թ. նոյեմբերի 14-ի «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի 40-րդ հոդվածի և նույն օրենքի 40.1 հոդվածի 1-ին կետի պահանջները:
0 6117

В стадии разработки

Обсуждалось 20.10.2020 - 04.11.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Մինչև ՀՈԱԿ-ի վերակազմակերպելը և հիմնադրի լիազորությունները Երևան համայնքին փոխանցելը ՀՀ ոստիկանության ենթակայությամբ «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանան ընդհատության ապահովումը։
0 6250

В стадии разработки

Обсуждалось 05.10.2020 - 20.10.2020

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիություն չունեցող անձի հասկացության համապատասխանությունը «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի կոնվենցիայով ամրագրված սահմանման, ինչպես նաև «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագծով տրվող սահմանման հետ: Օտարերկրացիների մասին ՀՀ օրենսդրության համապատասխանեցում միջազգային չափանիշներին` օտարերկրացիների իրավունքներն առավել ապահով դարձնելու, անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու, օրենսդրական բացերն ու եզրութաբանական անճշտությունները, միջազգային և ազգային օրենսդրության միջև առկա հակասությունները վերացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար: Քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի համար դիմող անձանց իրավունքների և պարտականությունների, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի ճանաչման ընթացակարգի սահմանում օրենքով:
0 6216