Комитет по градостроительству

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 04.12.2024 - 19.12.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կոմիտեն նախաձեռնել է հիմնական փոփոխությունների օրենսդրական փաթեթի մշակում՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման կարգավորումների շրջանակներում: 1. ըստ ռիսկայության աստիճանի և նախատեսվող հատակագծային լուծումների՝ էլեկտրամոբիլիների լիցքավորման վերգետնյա և ստորգետնյա կայանների տեղադրման դասակարգում, 2. ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի տեխնիկական պայմանների ձեռքբերման համար՝ պետական և համայնքային պատվիրատուներին վերապահվող  պարտադիր պարտավորություններ, 3. Բնակելի նշանակության շենքերում բջջային կապի սարքերի տեղադրման, ինչպես նաև  ազատ հողատարածքներում  բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով նախատեսված բջջային կապի դաշտային կայանքների տեղադրման/նորոգման/արդիականացման պարզեցված ընթացակարգ և ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգում (միջին և միջինից բարձր), 4. Ավարտական, շահագործման և ընդունող հանձնաժողովի ակտերի օրինակելի ձևերի լրացման պարզեցված պայմաններ:
0 917

Обсуждалось 04.12.2024 - 19.12.2024

ՀՀՇՆ «ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր) տարածվում նոր կառուցվող, վերակառուցվող, ընդլայնվող և վերազինվող արևային ֆոտոէլեկտրական մոդուլներից կազմված 5 կՎտ և բարձր հզորության էլեկտրակայանների նախագծման  վրա։ Սույն շինարարական նորմերը չեն տարածվում անուղղակի արևային տեխնոլոգիաների հիման վրա աշխատող արևային էլեկտրակայանների նախագծմանը (արևաջերմային,  արեգակնային օդապարիկային)։
0 1189

Обсуждалось 27.11.2024 - 12.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 351 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Օրենսդրական կրկնությունների և անհամապատասխանությունների բացառում:
0 660

Обсуждалось 20.11.2024 - 05.12.2024

ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐԱՆՔ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նորմերը սահմանում են բնակավայրերի նոր կառուցվող, վերակառուցվող և վերասարքավորվող բնակելի և հասարակական շենքերի էլեկտրասարքավորանքի նախագծման պահանջները և տարածվում են փոփոխական հոսանքի մինչև 1000 Վ և հաստատուն հոսանքի մինչև 1500 Վ ներառյալ  լարման, ինչպես նաև շենքերում և հարակից տարածքներում տեղակայվող բարձրավոլտ էլեկտրական սարքավորանքի՝ 6-10 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանների վրա
0 703

Обсуждалось 20.11.2024 - 05.12.2024

ՀՀՇՆ-«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը տարածվում են բժշկական կազմակերպությունների նոր կառուցվող, վերակառուցվող, կապիտալ վերանորոգվող շենքերի, ինչպես նաև բնակելի, հասարակական և արտադրական շենքերում ներկառուցվող բժշկական նպատակով ծառայող սենքերի նախագծման վրա և ապահովում են տեխնիկական, սանիտարահամաճարակային և էրգոնոմիկակական պահանջների կատարումը: Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակել արդի, միջազգային փորձին  համահունչ նոր ազգային «Առողջապահական օբյեկտներ․ Առաջնային բուժօգնության շենքեր և շինություններ․ Նախագծման նորմեր» ՀՀ շինարարական նորմեր:  
0 781

Обсуждалось 13.11.2024 - 28.11.2024

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության կարգի ընդունում, գոյություն ունեցող շենքերի տեխնիկական վիճակի հետազննման պատշաճ ապահովում:
3 1065

Обсуждалось 12.11.2024 - 27.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 22․1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
0 876

Обсуждалось 06.11.2024 - 21.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է նույնաբովանդակ, սակայն տարբեր իրավաբանական ուժ ունեցող ակտերից մեկի՝ ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտի բացառում:
0 889