Комитет по градостроительству

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 23.12.2024 - 07.01.2025

«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում սահմանված կարգով ուժը կորցրած պետք է ճանաչվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի մի շարք հրամաններ։
0 933

Обсуждалось 23.12.2024 - 07.01.2025

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով առաջարկվում է սահմանել քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն բացահայտելու մասնագետի էթիկայի կանոնների խախտումները, այլև ապահովելու որակյալ ծառայություններ, հավասար մրցակցային դաշտի առկայություն պատասխանատու մասնագետների գործունեության ոլորտում:
0 826

Обсуждалось 19.12.2024 - 03.01.2025

«ՀՀՇՆ 31-03.08-2024 «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակել արդի, միջազգային փորձին  համահունչ նոր ազգային «Առողջապահական օբյեկտներ․ Առաջնային բուժօգնության շենքեր և շինություններ․ Նախագծման նորմեր» ՀՀ շինարարական նորմեր: ՀՀ տարածքում ներկայումս մարզական նշանակության շենքերի և համալիրների նախագծումն իրականացվում է «ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերով: Նշված նորմերը չեն արտացոլում առողջապահական օբյեկտների, առաջնային բուժօգնության շենքերի և շինությունների, համալիրների արդի, գիտահենք և լավագույն միջազգային, նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջները:  
0 740

Обсуждалось 19.12.2024 - 03.01.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՄՐՋԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ (ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ) ԾՐԱԳԻՐԸ ՈՒ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 591 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Անվտանգ քաղաքաշինական միջավայրի ձևավորում, բնակչության կենսագործունեության համար անվտանգ և կայուն պայմանների ստեղծում, կամրջային կառուցվածքների սեյսմիկ խոցելիության մակարդակի և սեյսմիկ ռիսկի նվազեցում։
0 748

Обсуждалось 18.12.2024 - 02.01.2025

ՀՀՇՆ «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն նորմերը տարածվում են քաղաքաշինական գործունեության հետևյալ տեսակների վրա՝ նախագծում, շինարարություն, վերակառուցում, հիմնանորոգում, օբյեկտների քանդում (շինարարության կազմակերպման մասով):Սույն նորմերի պահանջները տարածվում են քաղաքացիական և արդյունաբերական նշանակության օբյեկտների վերաբերյալ նախագծերի իրականացման աշխատանքների վրա, ինչպես նաև ուղղված են գոյություն ունեցող օբյեկտների (կամ կառուցապատման)  պայմաններում արդյունաբերական տարածքների վերապրոֆիլավորմանը։Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար սահմանվում են հատուկ պահանջներ, որոնք կապված են ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման հետ։
0 775

Обсуждалось 17.12.2024 - 01.01.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N392-Ն որոշման մեջ համապատասխան դրույթներում «հաշմանդամների» բառը փոխարինվում է «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
0 824

Обсуждалось 12.12.2024 - 27.12.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով ամրագրված  կարգավորումը առավելապես վերաբերում է ՀՀ վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 9-ի N1120-Ա որոշման Հավելված 1-ի 5-րդ կետը և ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N943-Լ որոշման Հավելված 2-ի կետ 1-ի 4-րդ ենթակետի հանձնարարականով և «Քաղաքաշինության մասին» օրենքով նախատեսված՝ հաշմանդամություն ունեցող անձնանց համար շենքերի և շինությունների շահագործման մատչելիության ապահովման խնդիրներին՝ դրանց առաջնային փուլում նախագծային աշխատանքների կատարմանը:   
1 1008

Обсуждалось 04.12.2024 - 19.12.2024

ՀՀԿՀ - «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր)  տարածվում են  Հայաստանի Հանրապետության տարածքում  քաղաքաշինական գործունեության պետական տեղեկատվական համակարգում գրանցվող նոր կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող, արդիականացվող (վերազինվող), ընդլայնվող, նորոգվող, կոնսերվացվող, շահագործվող, կազմաքանդվող կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների տեղեկատվական մոդելների վրա։       Սույն նորմերը չեն  տարածվում կապիտալ շինարարության այն օբյեկտների տեղեկատվական մոդելների վրա, որոնք չի նախատեսվում գրանցել քաղաքաշինական գործունեության Հայաստանի Հանրապետության  պետական տեղեկատվական համակարգում։      
7 896

Обсуждалось 04.12.2024 - 19.12.2024

ՀՀԿՀ - «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր) սահմանում են տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծերի մշակման ընդհանուր կանոնները, մշակման կարգը և կառուցվածքը։ Սույն նորմերի պահանջները տարածվում են տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծման գործընթացների վրա և կարող են կիրառվել կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների կառուցման, վերակառուցման, վերականգնման, հիմնանորոգման, արդիականացման (վերազինման), ընդլայնման, նորոգման, կոնսերվացման, շահագործման և կազմաքանդման ժամանակ։
8 901