Комитет по градостроительству

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
20.11.2024 05.12.2024
ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐԱՆՔ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նորմերը սահմանում են բնակավայրերի նոր կառուցվող, վերակառուցվող և վերասարքավորվող բնակելի և հասարակական շենքերի էլեկտրասարքավորանքի նախագծման պահանջները և տարածվում են փոփոխական հոսանքի մինչև 1000 Վ և հաստատուն հոսանքի մինչև 1500 Վ ներառյալ  լարման, ինչպես նաև շենքերում և հարակից տարածքներում տեղակայվող բարձրավոլտ էլեկտրական սարքավորանքի՝ 6-10 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանների վրա
0 173
20.11.2024 05.12.2024
ՀՀՇՆ-«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը տարածվում են բժշկական կազմակերպությունների նոր կառուցվող, վերակառուցվող, կապիտալ վերանորոգվող շենքերի, ինչպես նաև բնակելի, հասարակական և արտադրական շենքերում ներկառուցվող բժշկական նպատակով ծառայող սենքերի նախագծման վրա և ապահովում են տեխնիկական, սանիտարահամաճարակային և էրգոնոմիկակական պահանջների կատարումը: Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակել արդի, միջազգային փորձին  համահունչ նոր ազգային «Առողջապահական օբյեկտներ․ Առաջնային բուժօգնության շենքեր և շինություններ․ Նախագծման նորմեր» ՀՀ շինարարական նորմեր:  
0 199
13.11.2024 28.11.2024
«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության կարգի ընդունում, գոյություն ունեցող շենքերի տեխնիկական վիճակի հետազննման պատշաճ ապահովում:
0 330
12.11.2024 27.11.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 22․1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
0 328

Обсуждалось 06.11.2024 - 21.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է նույնաբովանդակ, սակայն տարբեր իրավաբանական ուժ ունեցող ակտերից մեկի՝ ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտի բացառում:
0 389

Обсуждалось 30.10.2024 - 14.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատել մի շարք շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկն ու դրանց ընդհանուր բնութագրերը՝ պետական և համայնքային պատվիրատուների համար  նախագծային փաստաթղթերի ձեռքբերումը մատչելի դարձնելու նպատակով:
0 426

Обсуждалось 29.10.2024 - 13.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024 շինարարական նորմերի Աղյուսակ 11-ի մասնակի վերանայում և նախադպրոցական ու դպրոցական կազմակերպությունների շենքերի ու շինությունների նախագծման և կառուցման ծրագրերի իրագործելիության ապահովում՝ հրդեհաշիջման արդի համակարգերի ընտրանքային սկզբունքի կիրառմամբ։
3 430

Обсуждалось 25.10.2024 - 09.11.2024

­­­ՀՀՇՆ «ՄԱՐԶԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԲԱՑ ՏԻՊԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն նորմերը սահմանում են պահանջներ մարզական նշանակության պրոֆեսիոնալ և սիրողական սպորտի բաց տիպի օբյեկտների կառուցման, վերակառուցման, վերազինման, արդիականացման, ընդլայնման նախագծային (ճարտարապետահատակագծային, կոնստրուկտիվ և ինժեներական) լուծումների, դրանց գործառնական գոտիների նկատմամբ, որոնք ապահովում են մարզական օբյեկտների գործառնական և անվտանգ շահագործումը: Տվյալ նորմերի պահանջների շրջանակներում դիտարկվում են նաև բաց տիպի այն օբյեկտները, որոնք ներառում են հանգստի և մարզական ժամանցի, սպորտով զբաղվելու համար նախատեսված կառույցները և համալիրները. մարզական ու սպորտի կենտրոնները, մարզական քոլեջները, մարզական դպրոցները, սպորտի տարբեր ձևերի ակումբները:
0 404