Обсуждалось 25.01.2024 - 10.02.2024 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել ՎԻՎ օրենսգրքի 43.2-րդ հոդվածը՝ աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու համար վարչական պատասխանատվության միջոց սահմանելով աղբավայրը շահագործողների, այդ թվում՝ աղբավայրը շահագործող և միաժամանակ նաև տնօրինող հանդիսացողների նկատմամբ, ինչպես նաև աղբավայրը տնօրինողների նկատմամբ, իսկ աղբավայրը շահագործողների համար ՎԻՎ օրենսգրքի 43.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի չափերը ավելացնել՝ հաշվի առնելով աղբավայրերի անվերահսկելի օգտագործման վտանգները, ինչպես նաև սահմանվող տուգանքի չափերը ՎԻՎ օրենսգրքի 43.1-ին հոդվածով սահմանված տուգանքներին համադրելի դարձնելու անհրաժեշտությունը։ 7 5 0 1957
В стадии разработки Обсуждалось 23.01.2024 - 07.02.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի N1761-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ներկայացվում է մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը՝ համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի նախկինում գործող ձևակերպման: Հաշվի առնելով այն, որ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ տնտեսավարողները նշված հաշվետվությունը պետք է ներկայացնեն ոչ թե մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, այլ մինչև փետրվարի 1-ը, ծագել է իրավական անհրաժեշտություն՝ համապատասխանեցնելու ենթաօրենսդրական ակտով սահմանված ժամկետը օրենքով գործող ժամկետին: 2 15 0 2078
Обсуждалось 18.01.2024 - 02.02.2024 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։ Նախագծի ընդունման նպատակը կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգումը և կենդանական պաշարների կայուն կառավարումն է։ Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։ 3 2 1 2773
В стадии разработки Обсуждалось 04.01.2024 - 28.01.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1656-Ն որոշման հավելվածը լրացնել Աղյուսակով՝ համաձայն ինչի սահմանվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 2024 թվականի տարեկան առավելագույն չափաքանակ 257տ և արդյունագործական որսի որակի բնութագրերը։ 8 0 0 3001
Обсуждалось 25.12.2023 - 17.01.2024 «ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ և ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ընդունել Կառավարության որոշում, որով կհաստատվեն պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները։ Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է տարբերակված մոտեցման ցուցաբերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության այն տեսակների նկատմամբ, որոնք ներառված չեն լինի պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում և կնախատեսվեն իրականացնել բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում։ 3 3 0 1987
Проект принят Обсуждалось 11.12.2023 - 03.01.2024 ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՓԱԿ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշվի առնելով Արարատյան դաշտի ջրհավաք ավազանում կլիմայի փոփոխության ազդեցությամբ, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության (այդ թվում ապօրինի) արդյունքում Արարատյան արտեզյան ավազանի աղետալի վիճակը և հիմք ընդունելով վարչապետի կողմից 2023 թվականի հունվարի 4-ին շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված խորհրդակցության արձանագրության 2.4 կետը, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի փետրվարի 21-ի N 56-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում տեղի ունեցած քննարկումները՝ ուղղված ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդնման խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև 2023 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-316-Ն օրենքը մշակվել է «Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում առկա տվյալների օգտագործմամբ, միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ հաշվարկվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարների, 2016 թվականի դրությամբ ջրավազանը սնող բնական ռեսուրսների և ընդհանուր շահագործական պաշարի արժեքները։ Արարատյան դաշտի 2016 թվականի ջրատնտեսական հաշվեկշռի տարրերի հաշվարկային արժեքները ցույց են տալիս, որ մարդու գործունեության հետևանքով Արարատյան արտեզյան ավազանում առկա է ջրի զգալի դեֆիցիտ։ 2016 թվականին Արարատյան դաշտում առկա ջրային ռեսուրսների և ջրապահանջարկի միջև բացասական տարբերությունը կազմել է 1,120.46 մլն. մ3։ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ընդհանուր շահագործական պաշարի արժեքը 2016 թվականի դրությամբ ավելի քան 15%-ով պակաս է 1984 թվականի Պաշարների պետական կոմիտեի կողմից հաստատված և 2015 թվականին «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի 1,1 մլրդ. մ3 ծավալից։ 2013-2016 թվականների ընթացքում իրականացվեց տիրազուրկ և ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման և կոնսերվացման գործընթաց, ինչի արդյունքում լուծարվեցին 55 հորատանցքեր, կոնսերվացվեցին՝ 61-ը, որով խնայվեց ընդհանուր 4843 լ/վ ջրաքանակ: Միաժամանակ բազմաթիվ չօգտագործվող հորատանցքեր փակվեցին փականներով, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսություններում վերանայվեցին ջրօգտագործման թույլտվությունները, իսկ փաստացի ջրառը համապատասխանեցվեց ջրօգտագործման թույլտվություներին՝ հորատանցքերը փականային ռեժիմի բերելով և դրանք կնքելով, ինչի արդյունքում 2015-2017 թվականներին Արարատյան գոգավորությունում ստորերկրյա ջրերի մակարդակները սկսեցին բարձրանալ, մեծացավ շատրվանող գոտու մակերեսը և բազմաթիվ հորատանցքեր, այդ թվում՝ ազգային ցանցի դիտակետերից սկսեցին կրկին շատրվանել: Համաձայն 2016թ կատարված գույքագրման տվյալների` ավելի մեծ ջրառի (նախկինում կոնսերվացված, փականներով փակված կամ լուծարված, ինչպես նաև նոր հորատանցքերի գործարկման) արդյունքում նկատվում են ստորերկրյա ջրերի մակարդակների իջեցումներ, ինչն անթույլատրելի է: Հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ չնայած Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին, շարունակվում է ստորերկրյա ջրերի վիճակի վատթարացումը։ Դիտարկումների համաձայն գոգավորության ճնշումային ջրերի գերշահագործման արդյունքում (ոռոգման և, հատկապես, ձկնաբուծության նպատակով բազմաթիվ հորատանցքերի հորատում) իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումներն ու մակարդակները: Ավելի քան երկու անգամ պակասել է շատրվանող գոտու մակերեսը, բազմաթիվ հորատանցքեր դադարել են շատրվանել: Դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է ստորերկրյա ջրերի մակարդակների և ճնշումների իջեցումները, ինչը վկայում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի: Հատկանշական է, որ Արարատյան գոգավորության ստորերկրյա ջրերի քանակական փոփոխություններն հանգեցնում են որակական փոփոխությունների՝ ճնշումային ջրերի մակարդակի իջեցումներն ուղեկցվում են դրանց ընդհանուր հանքայնացման և ընդհանուր կոշտության բարձրացմամբ: Վերոնշյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի, ուստի անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ։ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը հանդիսանում են Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը: Բոլոր բնաղբյուրները օգտագործվում են խմելու ջրամատակարարման համար, ուստի Արարատյան արտեզյան ավազանի գերշահագործման հանրային վտանգավորության աստիճանը շատ բարձր է, ինչով էլ պայմանավորված է սույն կարգավորման անհրաժեշտությունը և հրատապությունը։ 3 143 5 3350
В стадии разработки Обсуждалось 29.11.2023 - 14.12.2023 «Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմամբ և այդ կապակցությամբ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-522-Ն օրենքի ընդունմամբ, որով Կառավարությանը լիազորություն է վերապահվել սահմանել ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը։ Նախագծի ընդունմամբ կամրագրվի ՄԱԿ ԿՓՇԿ և Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորության՝ ջերմոցային գազերի արտանետումների/կլանումներ գույքագրման, դրա հիման վրա ջերմոցային գազերի ազգային կադաստրի կազմման, ինչպես նաև ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվությունը ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարություն ներկայացնելու ընթացակարգերը։ 0 0 0 2666
Обсуждалось 24.11.2023 - 10.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի վնասակար ազդեցությունից։ Նախագծի ընդունմամբ կսահմանվի սնդիկի արտահանման կարգ, սնդիկի ներմուծման կարգը կհամապատասխանեցվի Կոնվենցիայի պահանջներին, կարգելվի ֆիզիկական անձանց կողմից անձնական նպատակներով Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը։ Սահմանված կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը կլինի շահագրգիռ պետական մարմինների հսկողության ներքո, ինչը կնվազեցնի սնդիկի ապօրինի շրջանառության հետ կապված ռիսկերը։ Նախագծով սահմանված կարգավորումները և սահմանափակումները աստիճանաբար կհանգեցնեն սնդիկի ներմուծման կրճատմանը, շրջանառությունից դրա փուլային դուրսբերմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։ 3 2 0 2170
Обсуждалось 24.11.2023 - 10.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկ և սնդիկի միացություններ պարունակող ապրանքների վնասակար ազդեցությունից։ Սույն նախագիծը միտված է սնդիկ պարունակող ապրանքների ներմուծման և արտահանման արգելք սահմանելու միջոցով, ապահովել այդ ապրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից, աստիճանաբար անցում կատարելով այդ ապրանքների գոյություն ունեցող այլընտրանքների օգտագործմանը, որոնք իրենց բաղադրության մեջ չեն պարունակում սնդիկ կամ վտանգավոր այլ նյութ։ 1 2 0 1954