Министерство по чрезвычайным ситуациям

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 03.05.2021 - 18.05.2021

«Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը եվ դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ աղետների ռիսկի հետևողական նվազեցում, աղետների ռիսկի կառավարման համակարգի բոլոր մակարդակներում բնակչության պաշտպանության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացում, աղետների հետևանքով տուժած բնակչության քանակի, պատճառված նյութական վնասների նվազեցում, ոլորտը կարգավորող իրավական ակտերի, կարգերի և մեթոդաբանությունների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, արտակարգ իրավիճակներում բնակչության վաղ ազդարարման գործուն համակարգի առկայություն, աղետների ռիսկի կառավարման միջոցառումների ներառում պետական նպատակային և համայնքային զարգացման ծրագրերում, պլաններում և բյուջեներում, աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավվում, hետաղետային արագ վերականգման և հետագա վերակառուցման պլանների առկայություն, կամավորական շարժման ընդլայնում՝ հրշեջ հենակետերի ստեղծման նպատակով: Աղետների ռիսկի կառավարման արդյունավետության բարձրացումը զգալիորեն կխթանի տնտեսության աճը, կնպաստի ներդրումների ակտիվության բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կբերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պետության կողմից  սոցիալական ծրագրերի իրականացման ընդլայնմանը:
0 8481

Обсуждалось 29.03.2021 - 13.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել Հիմնադրամի կանոնադրությունը «Հիմնադրամների մասին» օրենքին և ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականի կատարմանը:
0 6947

Обсуждалось 15.02.2021 - 02.03.2021

«Կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները:
0 7011

Обсуждалось 15.02.2021 - 28.03.2021

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում` բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը, պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման  հարաբերությունները, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման  մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները, քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության  ապահովումը, քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և  ֆինանսավորումը:
18 9566

Обсуждалось 29.01.2021 - 13.02.2021

«Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության  կազմում ստեղծել սեյսմիկ պաշտպանության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ):  Գրասենյակի ստեղծումը թույլ է տալիս սեյսմիկ պաշտպանության բնագավառում ավելի ընդլայնված գործունեություն ծավալել: Օրենքով սահմանված  իրավասությունների և գործառույթների շրջանակը ըստ էության կպահպանվեն,   բացի այդ, մինչև նախարարության կառուցվածքային փոփոխությունները «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը իր կազմում ուներ դիտակայաններ, դիտակետեր և այլ  կառույցներ, գրասենյակի ստեղծման դեպքում դրանք ևս կպահպանվեն, քանի որ գրասենյակն իր կազմում ունենում է մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներ:      Վերոգրյալից ելնելով հարկ է նշել, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք)  համաձայն պետական մարմինների կազմում կարող են ստեղծվել գրասենյակներ:  Օրենքի    8-րդ  հոդվածի իրավակարգավորումների համաձայն գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար:    Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն հանգամանքը,  որ Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և մեծ են երկրաշարժների առաջացման վտանգները, ուստի սեյսմիկ վտանգների արագ արձագանքման և օպերատիվ կառավարման տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառի լիազոր պետական մարմնի գործառույթների շրջանակը ընդլայնվի, միաժամանակ համակարգելու սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները: Գրասենյակն իր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով  ավելի օպերատիվ և արդյունավետ  գործունեություն իրականացնելու հնարավորություն է ունենում, ուստի այդ իսկ պատճառով  անհրաժեշտ է լիազոր մարմնի կազմում վարչության փոխարեն ստեղծել գրասենյակ:  
2 8663

Обсуждалось 22.12.2020 - 06.01.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1244-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում՝ - Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1244-Ն որոշմամբ կսահմանվեն բժշկական հանձնաժողովի կողմից փրկարարական ծառայության անցնելու համար դիմող քաղաքացիների փրկարարական ծառայությանը պիտանիության մասին եզրակացություն ներկայացնելու նպատակով ռազմաբժշկական փորձաքննություն կազմակերպելու և իրականացնելու համար փրկարար ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դիմող քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին համապատասխան բժշկական հիմնարկներում (տեղամասային պոլիկլինիկա) բժշկական հետազություն անցնելու, առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքներ, քաղվածքներ ներկայացնելու հետ կապված իրավակարգավորումներ, արդյքունքում կլրացվեն օրենսդրական բացերը և կպահպանվի իրավական որոշակիության սկզբունքը, - կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի անցկացման համար հարցերը կբխեն միայն փրկարար ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների տիրապետմանը ներկայացվող պահանջներից, և հայտարարության հետ միաժամանակ կհրապարակվեն նաև հարցաշարերը, ինչն ավելի կհեշտացնի դիմորդների կողմից կրտսեր խմբի տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների յուրացումը և մրցույթի հաղթահարումը, արդյունքում՝ Փրկարար ծառայությունում կրտսեր խմբի թափուր պաշտոնների (օղակի հրամանատար, պարամեդիկ, կինոլոգ, ջրասուզակ, հրշեջ, փրկարար, վարորդ, սակրավոր, օպերատոր, հրաձիգ և այլն) համալրումը, - առավել կհստակեցվեն հարցազրույցի փուլում պատասխանների գնահատման հետ կապված իրավակարգավորումները և գնահատման համակարգը, ինչն հնարավորություն կստեղծի առավել օբյեկտիվ գնահատման համար:
0 9104

Обсуждалось 07.12.2020 - 22.12.2020

«Արտակարգ իրավիճակների հետեվանքով բնակչության պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով ակնկալվում է հստակեցնել այն անձանց շրջանակը, որոնք պետության կողմից կստանան կրած վնասի փոխհատուցում, ինչպես նաև կապահովի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված քաղաքացիների իրավունքի պաշտպանությունը: Սույն նախագիծը կապահովի արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած բնակչությանը ստանալու իրենց կրած վնասի մի մասը, ինչպես նաև պետությունը կկատարի իր վրա դրված պարտավորությունը: Սույն նախագծի ընդունումն իրավական հիմք կհանդիսանա տվյալ ոլորտում ՀՀ կառավարության գործունեության համար:
0 8591

Обсуждалось 03.11.2020 - 18.11.2020

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման նպատակով հաճախ անհրաժեշտություն է առաջանում վերոնշյալ միջոցառումների իրականացման համար ներգրավվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցներ: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցները ներգրավվելու դեպքում այդ միջոցների օգտագործման դիմաց պետք է տրամադրվի համարժեք փոխհատուցում: Ներկայումս կանոնակարգված չեն բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման պատասխանատու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների ներգրավման դեպքերը, ինչպես նաև այդ գույքի և միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման մեխանիզմները:
0 10030

Обсуждалось 28.08.2020 - 12.09.2020

«Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը և ձևաչափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
0 7932