Обсуждалось 07.01.2025 - 22.01.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է ավելի դյուրին դարձնել վրահուղարկավորումների և վերահուղարկավորումների թույլտվության ստացման գործընթացը, կրճատել եզրակացության տրամադրման փաստացի ժամկետը: 0 3 0 1227
Обсуждалось 30.12.2024 - 14.01.2025 «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ բաժնի 4.5 կետով որպես Կառավարության հիմնական առաջնահերթություն առանձնացվում է առողջապահության ոլորտի զարգացումը` ընդգծելով այն կարևոր հանգամանքը, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը: ՀՀ կառավարության վերը նշված ծրագրում պահանջ է առաջադրվում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը` քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթում որպես 4-րդ մեգանպատակ ընդգծվում է այն բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը, որոնք ուղղված են առողջ ապրելակերպին, առողջության պահպանմանը, վերականգնմանը և արդյունավետ աշխատանքային գործունեությանը: Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որի հավելված 1-ի 4.1 կետով նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման պահանջ: Ըստ այդմ, «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է նշված պահանջից: ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետ ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պայմաններում առողջապահության համակարգը գործում է արդյունավետ, և հնարավորություն է տալիս գրանցել բարելավվող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով: ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ բաժնի 4.5 կետով որպես Կառավարության հիմնական առաջնահերթություն առանձնացվում է առողջապահության ոլորտի զարգացումը` ընդգծելով այն կարևոր հանգամանքը, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը: ՀՀ կառավարության վերը նշված ծրագրում պահանջ է առաջադրվում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը` քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը: 29 6 11 3492
Обсуждалось 20.12.2024 - 04.01.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի նպատակն է կանոնակարգել սեռաբջիջների և սաղմի (էմբրիոնի) արտահանման և ներմուծման հետ կապված իրավահարաբերությունները, համապատասխանեցնել որոշման լիազորող նորմը Օրենքի համապատասխան հոդվածին, ինչպես նաև սահմանել կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնության և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի ձևերը: 2 0 0 1765
Обсуждалось 09.12.2024 - 24.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1395-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում է 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-317-Ն) «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքի 12-րդ, 15-րդ, 16-րդ և մի շարք այլ հոդվածներում կատարված փոփոխություններով: Օրենքում նաև լրացվել է դրույթ, որ, անկախ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու դեպքերից, վերարտադրողական տեղնոլոգիաների կիրառմամբ ծնող դարձած ցանկացած անձ կարող է իր ցանկությամբ դիմել ԴՆԹ թեստավորման` իր կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով: 0 0 0 1444
Обсуждалось 05.12.2024 - 20.12.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 276-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հիմք ընդունելով ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն Առողջապահության նախարարության Լիցենզավորման գործակալության կողմից վարվող լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկությունները այն մասին, որ բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային ախտորոշիչ` ֆլյուորոգրաֆիկ տեսակով գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք ունեն նաև ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակով գործունեության իրականացման լիցենզիաներ, առաջարկվում է ճառագայթային ախտորոշիչ` ֆլյուորոգրաֆիկ տեսակը ուժը կորցրած ճանաչել:Միաժամանակ, Հայաստանի Հանարպետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման 12-րդ հավելվածի պարզաբանում բաժնի ընդհանուր դրույթներ մասի 18-րդ պարբերությամբ սահմանված է, որ բժշկական օգնության և սպասարկման շարժական տեսակներով և լաբորատոր-ախտորոշիչ` «նմուշառում» տեսակով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակին համապատասխան վայրի պահանջով լիցենզիայի առկայության դեպքում: Նշվածով և շարժական ֆլյուորոգրաֆ սարքերի նույպես ոչ բավարար որակական տվյալներով պայմանավորված, առաջարկվում է ճառագայթային ախտորոշիչ` շարժական ֆլյուորոգրաֆիկ տեսակը ևս ուժը կորցրած ճանաչել: 1 1 0 1522
Обсуждалось 05.12.2024 - 20.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի անհրաժեշտությունը բխում 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի փոփոխություններից (ՀՕ-317-Ն), որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշման մեջ կիրառվող եզրույթները Օրենքով սահմանված եզրույթներին: 0 0 0 1413
Обсуждалось 02.12.2024 - 17.12.2024 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարել լրացումներ, որի արդյունքում 1.Կսահմանվեն լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակի լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգի ներդրումն ապահովող լրացուցիչ իրավական մեխանիզմներ, ինչպես նաև կներդաշնակեցվեն լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ ներդնելու օրենսդրական պահանջները։ 2.ՀՀ կառավարությանը լիազորություն կվերապահվի հաստատել Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստր ձևավորելու և վերջինիս վարման կարգը։ Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձևավորումն անհրաժեշտ է՝ 1) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական լաբորատորիաների տեղակայման, գործունեության տեսակների, լիզենզիայի մեջ ներառված այլ տվյալների, ինչպես նաև կարողությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հարթակ ունենալու համար, 2) արտակարգ իրավիճակներում լաբորատորիաների պոտենցիալ հնարավորությունները գնահատելու և արագ արձագանքում կազմակերպելու համար, 3) ըստ պացիենտների և այլ հետաքրքրված կողմերի կարիքների՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ապահովելու համար, 4) բարելավելու լաբորատորիաների համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը և նմուշների ուղղորդումը տարբեր մակարդակների, ինչպես նաև համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնող լաբորատորիաների միջև։ 0 3 2 1600
Обсуждалось 28.11.2024 - 13.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի անհրաժեշտությունը բխում 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի փոփոխություններից, որի հետևանքով անհրաժետություն է առաջացել համապատասխանեցնել 2017 թվականի փետրվարի 23-ի թիվ 180-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները Օրենքի փոփոխություններին: 0 1 0 1525
Обсуждалось 28.11.2024 - 13.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է 2013 թվականի օգոստոսի 22-ի N 907-Ն որոշման մեջ օգտագործվող եզրույթները, և կարգավորումները համապատասխանեցնել են 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքով սահմանված եզրույթներին, որոնք իրենց հերթին բխում են ԱՀԿ-ի և Վերարտադրողաբանների Եվրոպական ասոցիացիայի կողմից մշակված եզրույթների բառարանի տերմինաբանությանից, և դրույթներին: 0 1 0 1417