Проект принят Обсуждалось 15.07.2021 - 30.07.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ապահովել դեղերի գրանցման, վերագրանցման և հետգրանցումային փոփոխությունների ներկայացման գործող ընթացակարգերի ներդաշնակեցումը ԵԱՏՄ կարգավորումների հետ 0 0 0 6003
Обсуждалось 21.06.2021 - 06.07.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը: Նշված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկերում ընդգրկելուց հետո անհրաժեշտ է կատարել փոփոխություններ նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» թիվ N707-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում: 0 0 0 6123
Обсуждалось 21.06.2021 - 06.07.2021 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նշված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ): Լիզերգինաթթվի ածանցյալները համարվում են թմրամիջոցներ, հսկվում են մի շարք երկրներում, նաև ՌԴ-ում: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով նյութերի ընդգրկումը սույն կառավարության որոշման մեջ ընդգրկելը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանխարգելելու այդ նյութերի ապօրինի շրջանառությունը: 0 0 0 6347
Обсуждалось 01.06.2021 - 16.06.2021 ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 711-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված Նախագծով նախատեսվում է սահմանել հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 711-Ն որոշումը: 1 0 0 5623
Обсуждалось 20.05.2021 - 05.06.2021 ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահական համակարգի լաբորատորիաների առջև դրված գլխավոր խնդիրներն են՝ հասնել, ապահովել և բարելավել լաբորատոր հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը, անժամանակավրեպությունը և վստահելիությունը: Սխալ, թերի, ոչ լիարժեք արդյունքները կարող են բերել էական բացասական հետևանքների: Թե՛ հետազոտության, թե՛ արդյունքի վերաբերյալ հաշվետվության ճշգրտությունից կախված են բնակչության առողջության պահմանման և հիվանդությունների կանխարգելման հարցերը: Առողջապահության ոլորտում դեռևս ներդրման գործընթացում են ռեֆերենս լաբորատորիաների, որակի մենեջերների ինստիտուտները, որակի արտաքին գնահատման ազգային ծրագրերում ընդգրկված են սահմանափակ քանակությամբ լաբորատորիաներ, լաբորատոր ախտորոշիչ մասնագետների և հետդիպլոմային կրթության, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերում ներառված չեն որակի ապահովման մոդուլներ: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և բժշկական լաբորատորիաներում կիրառվող թեստ-հավաքածուների, ստանդարտ նմուշների նկատմամբ չկա հետշուկայական որակի հսկողություն, ինչը Հայաստանի Հանրապետության լաբորատոր համակարգի զարգացման համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում։ Որակի կառավարման համակարգի ներդրումը ԲԿ-ների համար ռազմավարական որոշում է, որը կարող է նպաստել գործունեության արդյունքների բարելավմանը և ամուր բազա ապահովել կայուն զարգացման նախաձեռնությունների համար: 5 1 0 6358
Обсуждалось 18.05.2021 - 03.06.2021 ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար թեստավորման կազմակերպման և իրականացման կարգը, բարելավել առողջապահության ոլորտում առկա կադրային ներուժի մասով վարվող քաղաքականությունը: 10 0 0 11626
Обсуждалось 07.05.2021 - 23.05.2021 ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱ¬ՍԻՆ Ակնկալվում է ունենալ բուժաշխատողների ռեգիստր, որն իր հերթին կցված կլինի տարբեր բազաների, և հնարավորություն կտա ամբողջական տվյաներ ունենալ Հայաստանի Հանրապետության բուժաշխատողների` որպես առողջապահության ոլորտում մարդկային ներուժի, վերաբերյալ: 11 3 0 7380
Обсуждалось 06.05.2021 - 21.05.2021 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը նպատակ ունի բարելավել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում մատուցվող բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, խնայելով ֆինանսական միջոցներ Վարդենիսի պոլիկլինիկան Վարդենիսի հիվանդանոցին միացման եղանակով վերակազմակերպելու միջոցով։ Միաժամական, ներկայացված նախագծով առաջարկվում է «Բերդի ԲԿ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Առողջապահության նախարարությանը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և զինծառայողներին հավասարեցված անձանց սպասարկումը իրականացնել ՊՆ ենթակայության տակ գործող բժկական կազմակերպության կողմից։ 2 2 0 6037
Обсуждалось 03.05.2021 - 18.05.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության և աշխատակիցների համատեղ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ հայտերի ձևանմուշներում առկա են կետեր, ենթակետեր, որոնք առաջացնում են արհեստական դժվարություններ և շփոթություններ հայտատուների շրջանում: Ինչն էլ ինքնին առաջացնում է սխալվելու և թերի հայտ լրացնելու նախապայման, որի արդյունքում դժվարանում և բարդանում է ՀՀ ԱՆ լիցնզավորման գործակալության բուն աշխատանքը` լիցենզավորման գործընթացը: Նախագծի ընդունմամբ կպարզեցվեն լիցենզավորման հայտերի ձևերը: 5 3 0 5785