Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство здравоохранения

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 03.10.2024 - 18.10.2024

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից հանելն է:
Մնաց {days} օր
0 3825

Обсуждалось 30.09.2024 - 15.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումներից, որոնցով սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակներ (ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում, արտադրական հսկողության իրականացում, աշխատանքի հիգիենայի ծառայությունների մատուցում, շենքերի, շինությունների, կառույցների, կառուցվածքների, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, գործունեության տեսակների, շրջակա ու բնակության միջավայրի գործոնների հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանությունը հավաստելու վերաբերյալ հանրային առողջապահական փորձաքննության իրականացում):   Առաջարկվող փոփոխությունները և լրացումները պայմանավորված են նաև բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր գործունեության որոշ տեսակների համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների հստակ և օբյեկտիվ սահմանելու համար հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, միաժամանակ ավելացվել են հանրային առողջապահական նշանակության լաբորատոր գործունեության  տեսակները:
Մնաց {days} օր
0 3331

Обсуждалось 24.09.2024 - 09.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշ­­ման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայ­մա­նավորված է այն հանգամանքով, որ վերանայվել են արխիվային նշումով բժշկական փաստաթղթերի պահպանության ժամկետները, ինչպես նաև վերաձևակերպվել են բժշկական փաստաթղթերի անվանումները՝ համապատասխանեցնելով օրենսդրությամբ կիրառվող ձևակերպումներին։ Միաժամանակ, լաբորատոր գործունեությանն առնչվող բժշկական փաստաթղթերը նույնպես ընդգրկվել են պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի ցանկում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ գործունեությունը կանոնակարգող միջազգային ստանդարտները սահմանում են տեղեկատվության և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակների պատշաճ պահպանում և կառավարում, ուստի սույն նախագծով նախատեսվում է կիրառել լաբորատոր գործունեությանն առնչվող փաստաթղթերի արդի ձևակերպումները, իսկ պահպանման ժամկետները սահմանել առնվազն 5 տարի։
Մնաց {days} օր
0 4046

Обсуждалось 23.09.2024 - 08.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության դադարեցման և շրջանառությունից հանելու (հետկանչի) Օրենքի պահանջներին համահունչ և հստակ կարգավորում
Մնաց {days} օր
0 3408

Обсуждалось 18.09.2024 - 03.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է սահմանել Գնումների մասին օրենքով սահմանված պատվիրատուներին, կարգավորել ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակումների պատճառով առաջացած խնդիրները և «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի պահանջների սահմանման անհրաժեշտությամբ:ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերը պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրները, համապատասխան տեղեկանքի ներկայացման փուլը:
Մնաց {days} օր
0 3516

Обсуждалось 18.09.2024 - 03.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պատշաճ արտադրական գործունեության համապատասխանության գնահատման և հավաստագրի տրամադրման գործընթացները կիրականացվեն Oրենքի դրույթներին և ԵԱՏՄ կանոններին համապատասխան՝ ապահովելով գործողությունների հստակությունը:
Մնաց {days} օր
0 3570

Обсуждалось 18.09.2024 - 03.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության գնահատման և հավաստագրի տրամադրման գործընթացները կիրականացվեն Oրենքի դրույթներին և ԵԱՏՄ կանոններին համապատասխան՝ ապահովելով գործողությունների հստակությունը:
Մնաց {days} օր
0 3102

Обсуждалось 12.09.2024 - 27.09.2024

«ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Սույն օրենքը ընդունվում է հիմք ընդունելով «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի (ԿԶԿ) 4-րդ հոդվածի, ինչպես նաև ԿԶԿ Չորրորդ Վերանայման կոնֆերանսի Եզրափակիչ հռչակագրի դրույթները: Օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կարգավորում է  կենսաբանական սպառնալիքների (վտանգների), ռիսկերի հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ,  օրենքի փաթեթով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել նոր  կարգավորումներով՝ կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված կանոնները խախտելու և կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված կանոնները խախտելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի ենթակայությանը վերաբերյալ: 
Մնաց {days} օր
0 4287

Обсуждалось 11.09.2024 - 26.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը խթան կհանդիսանա բուժաշխատողների կողմից բուժաշխատողների ռեգիստրում պարտադիր գրանցվելու համար, ինչն էլ իր հերթին կնպաստի լիցենզավորման գործընթացն առավել արագ կազմակերպելու համար։ Ավելին, լիցենզավորված անձի կողմից ներկայացված կադրային հագեցվածության փոփոխության դեպքում լիազոր մարմինը բուժաշխատողների ռեգիստրի միջոցով անմիջապես տեղեկանալու հնարավորություն կստանա։ Բացի այդ, որոշման գործող դրույթները կհամապատասխանեցվեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված ՇՄԶ հավաստագրման կարգավորումներին։
Մնաց {days} օր
0 4465
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: