Министерство труда и социальных вопросов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 05.11.2019 - 20.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան 2019 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-112-Ն օրենքի  ընդունմամբ:  Ներկայացվող նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան սահմանվել է. եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա դրությամբ անձն ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2019թ. հուլիսի 25-ը` կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա նրա կենսաթոշակի նշանակման օր է համարվում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, և նրան դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար վճարվում է չվճարված կենսաթոշակի գումար: թաղման նպաստ է վճարվում նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքում: ուժը կորցրած է ճանաչվել N 1 հավելվածի 28-րդ և 29-րդ կետերը, ըստ որի` համատեղությամբ աշխատելու դեպքում մասնակի կենսաթոշակ չէր նշանակվում:  Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների:          
1 6881

В стадии разработки

Обсуждалось 04.11.2019 - 19.11.2019

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է` հստակեցնել լիազորված մարմնի իրավասությունները, որը հնարավորություն կտա ընդունելու օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի բաշխումը` ըստ տարածքների, դարձնել առավել ճկուն ու հասցեական և աշխատաշուկայի փոփոխություններին արագ արձագանքող, այդպիսով ծրագրերը դարձնելով առավել թիրախավորված և, որպես արդյունք, բարելավելով կատարողականի ցուցանիշները, աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացնել նոր չափանիշներով:
0 6550

В стадии разработки

Обсуждалось 28.10.2019 - 12.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից: Հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, նախագծով առաջարկվում է սահմանել ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով: Նախագծով առաջարկվում է հստակեցնել անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը, անձի հեռակա վերափորձաքննության դիմելու ժամկետը, որի ընթացքում դիմելու դեպքում, անձը կիրացնի ոչ միայն կարգավիճակ ստանալու իր իրավունքը, այլև նշված ժամանակահատվածում կենսաթոշակ նշանակող մարմիններին դիմելիս կիրացնի նաև կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը։ Ավելացվել է նոր դրույթ՝ մինչև 16 տարեկան երեխաների ծնողի կամ խնամակալի մահվան, ծնողների ամուսնալուծության դեպքերում, բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցիչի անձնական տվյալների փոփոխություն իրականացնելու կարգի վերաբերյալ։
1 6934

В стадии разработки

Обсуждалось 22.10.2019 - 07.11.2019

«Երեխաների քաղաք» «Հայկական Կարիտաս» կազմակերպությունը մշակել է «Երեխաների քաղաք» ծրագիրը, որի շրջանակում, ըստ նախագծում ներկայացված դրույթների, իրականացվելու են տարբեր սոցիալական ծրագրեր, ինչպես նաև՝ կարողությունների զարգացմանն ուղղված բազմաբովանդակ գործառույթներ: Ծրագրի իրականացման վայր է ընտրվել Արարատի մարզի Շահումյան և Տափերական բնակավայրերի կառուցապատման համար նախատեսված տարածքը, որը լինելու է  նաև կապող օղակ երկու բնակավայրերի համար:  
126 24146

В стадии разработки

Обсуждалось 22.10.2019 - 07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է կարգավորել և հստակեցնել երեխաների որդեգրման, որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, երեխայի խնամքի վերասկողության և որդեգրմանն առնչվող գործառույթները, իրավասու մարմինների լիազորությունների շրջանակը, ինչպես նաև համապատասխան փոփոխությամբ խնամատար ծնող դառնալու 55 տարվա սահմանափակումը վերացնելը: Նախագծի ընդունմամբ կապահովվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխայի՝ ապահով և բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը:
8 8035

В стадии разработки

Обсуждалось 17.10.2019 - 01.11.2019

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց, այդ թվում, երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման, ուղղորդման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով:
27 27111

В стадии разработки

Обсуждалось 11.10.2019 - 28.10.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է նպաստառու ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման հնարավորությունների ստեղծման և դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով: Նախագծով առաջարկվում է. Տալ հնարավորություն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների (գործազուրկներ, առանձին խմբի գործազուրկներ կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձինք) աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը, Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչները ավելացնել ևս մեկով՝ 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը:  
1 7440

В стадии разработки

Обсуждалось 08.10.2019 - 23.10.2019

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Ներկայացվող նախագծերի նպատակը կենսաթոշակի, խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է:  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածով սահմանվում է կենսաթոշակի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Անկանխիկ կամ կանխիկ եղանակով են վճարվում նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարները (այդ թվում՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը), ինչպես նաև կենսաթոշակառու մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարը։ Հարկ է նշել, որ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ ձեռքբերելու ծախսերը ՀՀ 2018թ. կազմել են 1,439.1 մլն դրամ, որի հիմնական մասը` 1,329.7 մլն դրամը կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով:  Այսինքն, խնդրո առարկա ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերմանը: Գումարային այս տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկի հետ կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար բանկին տրվում է ամսական երեսուն դրամ անկախ վճարվող գումարի չափից, իսկ կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայության վճարը նախատեսված է վճարվող գումարի մեկ տոկոսի չափով:  Ըստ այդմ, նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները   անկանխիկ եղանակով կատարելը:  «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածով սահմանվում է խնամքի նպաստի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ խնամքի նպաստի վճարվում է ծնողի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Միաժամանակ, Օրենքի 28-րդ հոդվածով հստակեցված չէ, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։ Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով։ Առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը  առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։ Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։ Միաժամանակ, հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ սահմանվում է, որ Կառավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա։ Լուծումներ են առաջադրվում նաև անցումային շրջանի խնդիրներին։
1 7584

В стадии разработки

Обсуждалось 25.09.2019 - 10.10.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմամբ: Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի  N 275-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին, 35 և 37-րդ հոդվածների 2-րդ մասերին հակասող և անվավեր: Ներկայացվող նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման համաձայն` ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը: Իրավական ակտի կիրառման արդյունքում ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշումը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմանը:
0 5268