Министерство труда и социальных вопросов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 07.12.2020 - 22.12.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագիծը մշակվել է Վարչապետի 2020 թվականի  սեպտեմբերի 27-ի N 1097–Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի հանձնարարականի համաձայն և նպատակ ունի ապահովել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-322-Ն oրենքի կիրարկումը: Նախագծով նախատեսվում է, որ եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու, կենսաթոշակի վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը չի ներակայացնում մինչև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածի 12-րդ մասում սահմանված՝ կենսաթոշակի վճարումը անկանխիկ եղանակով շարունակելու ժամկետները, ապա վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով։ Ընդ որում, կենսաթոշակն անկանխիկ եղանակով  վճարող կազմակերպության ընտրությունը նախատեսվում է կատարել Ծրագրային մոդուլի միջոցով․ այն է՝  տվյալ ամսվա վճարման ցուցակ ձևավորելիս կենսաթոշակը համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կանխիկ եղանակով ստացող անձանց  համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունը (բանկը կամ Ազգային օպերատորը) Ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով ընտրվում  է՝ հաշվի առնելով  այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների։    
0 5202

В стадии разработки

Обсуждалось 04.12.2020 - 21.12.2020

« ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք հասարակական կյանքում առերեսվելու են նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանքի նույն հնարավորությունները, ինչ նախկինում: Այս համատեքստում պետության կարևորագույն խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ առողջապահական, սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։  
0 5874

В стадии разработки

Обсуждалось 02.12.2020 - 17.12.2020

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում տալ «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացության, ինչպես նաև վերջինիս համապարփակ արգելքի սահմանումը՝ հաշվի առնելով աշխատանքային իրավունքների պաշտպանության կառուցակարգերում այդ արգելքի էական դերն ու նշանակությունը: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից:        
2 4787

В стадии разработки

Обсуждалось 02.12.2020 - 17.12.2020

«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ)  մշակումը բխում է  նախարարության  որդեգրած ապաինստիտուցիոնալացման քաղաքականության հրամայականից՝ ստեղծել երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ, խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու համար:     Սույն նախագծի ընդունմամբ Սյունիքի մարզում կստեղծվի «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա աջակցությունն ու խնամքը (50 երեխա), ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից մինչև 18 տարեկան երեխաների առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ (100 երեխա)՝ ստեղծելով պայմաններ երեխաներին հասարակություն ներառման համար, օժանդակելու սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելելու կյանքի դժվարին իրավիճակը:    
6 5523

В стадии разработки

Обсуждалось 25.11.2020 - 10.12.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8 ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020թ. հուլիսի 9-ի ՀՕ-360-Ն oրենքի ընդունմամբ: Վերը նշված օրենքով, ի թիվս այլ օրենսդրական փոփոխությունների, ծննդօգնության պետական հավաստագիր ստացած լինելը, որպես նպաստի իրավունք տվող պայման, հանվել է։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենքին։    
0 5023

В стадии разработки

Обсуждалось 25.11.2020 - 10.12.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010թ. հուլիսի 9-ի ՀՕ-361-Ն oրենքի ընդունմամբ: Ներկայացվող նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան, հստակեցվել է, որ միջին աշխատավարձը հաշվարկելիս, եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) մեջ ներգրավված լինելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: Նախագծով, Օրենքին համապատասխան առաջարկվում է «հիմնական գործատու» եզրույթի փոխարեն կիրառել «նպաստը հաշվարկող գործատու» եզրույթը։ Հարկային օրենսգրքին համապատասխան հստակեցվել են գործունեությունը դադարեցնելու՝ անորոշ կամ որոշակի ժամկետները։ Հարկման հատուկ համակարգերի ներդրմամբ պայմանավորված հստակեցվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար սահմանված կարգավորումները (նախկինում նույն կարգավորումները գործել են ընտանեկան ձեռնարկատիրության համար)։ Նախագծով հստակեցվել են նաև հարկման հատուկ համակարգերով հարկվող գործունեության մեկից ավելի տեսակներ իրականացնող ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող միջին ամսական եկամտի հաշվարկման կարգը:
0 5816

В стадии разработки

Обсуждалось 29.10.2020 - 16.11.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է փոփոխություններ իրականացնել օրենքում՝ համաձայն 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և 2021 թվականի բյուջեի։  
0 5644

В стадии разработки

Обсуждалось 29.10.2020 - 16.11.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը ռազմական դրության պայմաններում երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման գործընթացի կանոնակարգումն է։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է դիմումը ներկայացրած ծնողին կամ նրա լիազորած անձին (եթե ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր)։ Նպաստի գումարը ծնողի կամ այլ անձի բանկային հաշվին փոխանցելուց հետո, այդ գումարը լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում: Այսպիսով ստացվում է, որ եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվել է ռազմական դրության ժամանակ հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնած ծնողին, ապա երեխայի մյուս ծնողին նպաստ վճարելու համար անհրաժեշտ է ներկայացնել նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիր։ Հարցը բարձրացվել է հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնած ծնողների ամուսինների կողմից՝ բազմաթիվ հեռախոսազանգերի միջոցով:    
1 5296

В стадии разработки

Обсуждалось 01.10.2020 - 16.10.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է ի կատարումն Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման Հավելված 1-ի 20.2-րդ կետի և միաժամանակ նպատակ ունի ապահովել ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020թ. հունիսի 25-ի ՀՕ- 340-Ն oրենքի կիրարկումը: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացու համար, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններից հանել օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ ստացած չլինելու պահանջը այն դեպքում, երբ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը։ Նախագծի ընդունման դեպքում կվերացվի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, կթեթևանա շահառուների վարչական բեռը։    
0 6142