В стадии разработки Обсуждалось 23.02.2022 - 10.03.2022 «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջները՝ նպաստելու համար հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության ազատության իրավունքին և պետական ծառայությունների մատչելիության ապահովմանը։ Նախագծի համար հիմք է հանդիսացել Համացանցի կոնսորցիումի Վեբ մատչելիության նախաձեռնության Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցը (WCAG 2.1)։ Վերջինս սահմանում է, թե ինչպես կարելի է վեբ բովանդակությունն ավելի մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նախագծով սահմանված մատչելիության պահանջները ներառում են հաշմանդամության լայն շրջանակ՝ անդրադառնալով տեսողության, լսողության, ֆիզիկական, խոսքի, ճանաչողական, լեզվական, ուսուցման և նյարդաբանական խնդիրներ ունեցող անձանց համար պայմանների ապահովմանը: Չնայած նախագծի լայն շրջանակին, այն այնուամենայնիվ ի վիճակի չեն լուծելու հաշմանդամության բոլոր տեսակների, աստիճանների և տարբեր համակցությունների ունեցող մարդկանց կարիքները՝ հաշվի առնելով մարդկային կարիքների բազմազանությունը։ Նախագիծն այնուամենայնիվ հնարավորւթյուն է ընձեռում հստակ պահանջների միջոցով ապահովել մատչելիությունը մարդկանց հնարավորինս լայն խմբերի համար: Այս նախագիծը նաև վեբ բովանդակությունը կդարձնի ավելի օգտագործելի տարեց մարդկանց համար, որոնց ունակությունները փոփոխվում են ծերության պատճառով և կբարելավի ընդհանուր օգտագործման հնարավորությունը բոլոր օգտվողների համար: Նախագծով տրված են մի շարք սահմանումներ, սահմանված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունները, վեբ բովանդակության մատչելիության սկզբունքները։ Այդ սկզբունքներն, ինչպես ընդունված է Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցում, չորսն են՝ ընկալելի, կառավարելի, հասկանալի և հուսալի լինելը։ Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից տարբեր ժամանակներում ստացված առաջարկությունները, հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի՝ 19-րդ հոդվածի վերաբերյալ ընդհանուր մեկնաբանության (CRPD/C/11/3) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրների, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, Եվրոպական միության քաղաքականությունները և ընթացակարգերը, որոնց մասին տեղեկությունները ամփոփ կերպով հասանելի են Համացանցի կոնսորցիումի կայքում՝ w3.org/WAI/policies։ 5 0 0 4863
В стадии разработки Обсуждалось 23.02.2022 - 10.03.2022 «ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կարգավորման նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը՝ անձնական օգնականի ծառայությունը տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու միջոցով։ Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկությունները, հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի՝ անկախ ապրելու և համայնքում ներառվելու մասին 5-րդ ընդհանուր մեկնաբանության (CRPD/C/GC/5) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքականությունները և ընթացակարգերը։ Հաշվի են առնվել նաև Անկախ կյանքի եվրոպական ցանցի ուսումնասիրությունները և ուղեցույցները։ 38 0 46 8758
В стадии разработки Обсуждалось 18.02.2022 - 07.03.2022 «ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի կարգավորման նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրականացումը, դյուրինացնել գործընթացը հաշմանդամություն ունեցող անձանց և խելամիտ հարմարեցման պարտականությունը կրող անձանց համար՝ ձևավորելով երաշխիքներ և կողմերի հավասարակշռված շահերի ամբողջություն։ Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկությունները, ինչպես նաև ներառվել էին միջոցառումներ` հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների (CRPD/C/GC/2, CRPD/C/GC/3, CRPD/C/GC/4, CRPD/C/GC/6) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի (այդ թվում՝ Նյու Յորքի), Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձերը, մասնավորապես` Լատվիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի քաղաքականությունները և ընթացակարգերը։ Հաշվի է առնվել նաև Հավասարության մարմինների եվրոպական ցանցի «Խելամիտ հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար. բացահայտելով դրա գործնական իրականացման մարտահրավերները» ուսումնասիրությունը։ 5 1 16 5968
В стадии разработки Обсуждалось 16.02.2022 - 04.03.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի N 619-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումը բխում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ՀՀ վարչապետի «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1316-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի պահանջներից: Նախագծով կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 619-Ն որոշումը համապատասխանեցվում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի դրույթներին և կիրառվող հասկացություններին: Այս համատեքստում ակնկալվում է ենթաօրենսդրական իրավական ակտի համապատասխանեցում «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի դրույթներին և կիրառվող հասկացությունների: 0 1 0 3775
Обсуждалось 15.02.2022 - 03.03.2022 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, ինչպես նաև այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մասի, «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության N 29 հիմնարար կոնվենցիայի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջները։ ՀՀ աշխատանքային օրենսգրքում վերը նշված լրացմամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է համապատասխանեցնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից: 1 2 0 4063
В стадии разработки Обсуждалось 15.02.2022 - 03.03.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումը բխում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից և ՀՀ վարչապետի «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 1316-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջներից: Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-ն որոշման դրույթները և կիրառվող հասկացությունները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի դրույթներին և կիրառվող հասկացություններին: Այս համատեքստում ակնկալվում է ենթաօրենսդրական իրավական ակտի համապատասխանեցում «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի դրույթներին և կիրառվող հասկացություններին: 0 0 0 3612
В стадии разработки Обсуждалось 10.02.2022 - 28.02.2022 «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագիծը նպատակ է հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումները և անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման քայլերը: Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելը հիմնված է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների և միջազգային լավագույն փորձի վրա, ինչը հնարավորություն կընձեռի պետությանն ունենալու հստակ պատկեր հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներից բխող ծառայությունների պահանջարկի և դրանով պայմանավորված նրանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ միջոցառումների մասին՝ թիրախային ռազմավարություններ մշակելու համար: Նոր մոդելի համաձայն հաշմանդամությունն այլևս չի դիտարկվելու որպես մշտական առողջական խնդիր, այլ ընկալվելու է որպես երևույթ՝ պայմանավորված անձի կայուն առողջական, ֆիզիկական, հոգեկան, մտավոր ու զգայական տևական խնդիրների և նրա միջավայրի փոխազդեցություն, որի արդյունքում սահմանափակվում է անձի գործուներությունն իր առօրյա կյանքում և մասնակցությունը հասարակական կյանքում։ Հետևաբար, հաշմանդամություն ունեցող անձին մատուցվող ծառայություններն ուղղվելու են անձի գործունեության սահմանափակումների կրճատմանն ու մասնակցության ընդլայնմանը (դպրոցում, աշխատանքի վայրում, ընտանեկան և համայնքային կյանքում, սպորտային ու մշակութային միջոցառումներում և այլն)՝ շրջակա միջավայրում առկա ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտները վերացնելու, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու ծառայություններ տրամադրելու միջոցով: Անձի ֆունկցիոնալության գնահատման հիմքում ընկած են ԱՀԿ ՖՄԴ մոտեցումները: ՖՄԴ-ն ապահովվում է հայեցակարգային շրջանակ, ընդհանուր լեզու և տերմինաբանություն անձի մոտ ի հայտ եկած օրգանիզմի ֆունկցիաների ու մարմնի կառուցվածքի խնդիրները, գործունեության և մասնակցության սահմանափակումները, ինչպես նաև անձի համար կարևոր միջավայրային գործոնները գրանցելու կարիքի վրա հիմնված միջամտություններ իրականացնելու համար։ 0 0 0 3748
Обсуждалось 10.02.2022 - 28.02.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է պարզեցնել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, ինչպես նաև 75 տարին լրացած կենսաթոշակառուի կենսաթոշակը Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու և կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելու համար դիմելու ընթացակարգը։ 0 0 0 4202
В стадии разработки Обсуждалось 31.01.2022 - 15.02.2022 «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 N-Ի 1535-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24 N-Ի 1535-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է ամրագրել ծառայություններ անհատական ծրագրի մշակաման կարգը և պայմանները՝ հիմնվելով անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա։ Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում բազմամասնագիտական թիմի կողմից՝ անձի առողջության, գործունեության, հասարակական կյանքում մասնակցության և միջավայրային գործոնների ազդեցության գնահատման արդյունքում մշակվում է ընդգրկուն ծառայությունների անհատական ծրագիր, որը երաշխավորում է այն ծառայությունները և աջակցող պարագաները, որոնք կնպաստեն անձի լիարժեք գործունեության և մասնակցության ապահովմանը։ Ծառայությունների անհատական ծրագիրը կարող է պարունակել նաև ծառայություններ կամ միջոցառումներ, որոնք պետական բյուջեի միջոցներով նախատեսված չեն։ Երաշխավորված ծառայությունների մատուցումն իրականացվում է միջգերատեսչական համագործակցության միջոցով։ 1 0 10 4835