Министерство экономики

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 07.11.2017 - 24.11.2017

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի №116-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Սույն որոշման ընդունման նպատակն է կազմակերպությունների մրցանակաբաշխության հետ կապված մի շարք տեխնիկական խնդիրների լուծումը և կառավարության կազմի փոփոխությունների հիման վրա մրցանակաբաշխության հանձնաժողովի նոր կազմի ձևավորումը, ինչի արդյունքում հնարավոր կլինի սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակաբաշխությունը:
0 7644

В стадии разработки

Обсуждалось 07.11.2017 - 25.11.2017

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:
0 8063

В стадии разработки

Обсуждалось 07.11.2017 - 24.11.2017

«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև ԵԱՏՄ միանալու պայմանագրերում առկա մի շարք փոփոխությունների և փոփոխությունների հետ:
0 7980

В стадии разработки

Обсуждалось 27.09.2017 - 15.10.2017

«ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 206-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը սահմանելու մասին» N 206-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է փորձարկման լաբորատորիաների որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի հստակեցմամբ, սահմանված` էտալոնային (արբիտրաժային) փորձարկման  լաբորատորիաների ընտրությանը ներկայացվող պահանջների պարզեցմամբ, գործընթացի արդյունքում բողոքների առաջացման դեպքում էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու բողոքարկման Հանձնաժողովի ստեղծման համար համապատասխան կարգավորումներ սահմանելու, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում փորձարկման լաբորատորիաների որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի կազմակերպման և ժամկետների հետ կապված առկա մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ:
0 7986

Находится в правительстве РА

Обсуждалось 04.07.2017 - 31.07.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով ներմուծվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների մաքսային ձևակերպման համար թույլտվությունների տրամադրման գործընթացի ապահովման անհրաժեշտությամբ:
0 8369

Находится в правительстве РА

Обсуждалось 04.07.2017 - 31.07.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով ներմուծվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների մաքսային ձևակերպման համար թույլտվությունների տրամադրման գործընթացի ապահովման անհրաժեշտությամբ:
0 8229

В стадии разработки

Обсуждалось 21.06.2017 - 07.07.2017

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի 9-րդ` Փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանություն բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջի կատարման ապահովմամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման  գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների և զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման դեպքերը:
2 9579

В стадии разработки

Обсуждалось 05.06.2017 - 20.06.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրի 1.2. կայուն տնտեսական աճի ապահովում գլխի Արտահանման խթանում բաժնի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջով: Մասնավորապես, նախատեսվում է  արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում:
0 9483

В стадии разработки

Обсуждалось 05.06.2017 - 20.06.2017

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է արտաքին գովազդի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրության հստակեցման, կատարելագործման անհրաժեշտությամբ:
0 10678