Министерство экономики

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 21.08.2020 - 11.09.2020

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝ Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի, Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև հաշվի է առնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ)կողմից ներկայացված առաջարկությունները։ ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող պայմանները։
0 5953

Обсуждалось 21.08.2020 - 06.09.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրին մասնակցելու մեխանիզմների և ջերմատան չափորոշիչների, քանակի և չափերի հստակեցում, որի արդյունքում շահառուների համար այն կդառնա ավելի հասանելի:  
0 7096

В стадии разработки

Обсуждалось 19.08.2020 - 03.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը      ո ր ո շ ու մ     է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N1118-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման և այդ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի -------- -ի N –Ն որոշում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N1118-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Սահմանել, որ գերակա ոլորտում իրականացվող և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե այդպիսի տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:» Որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ ․ «3․ Հաստատել՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման և այդ  ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավո­րում­­ների, դրանց բաղկա­ցու­ցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագ­նային, մասնավորապես մաքսատուրքից ազատելու արտո­նության կիրառման կարգը` համաձայն հավելվածի»։ Որոշման 3-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի: Որոշման 4-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
0 6088

Обсуждалось 03.08.2020 - 24.08.2020

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ 26 ՓԵՏՐՎԱՐԻ N 116 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 1998 թվականի 26 փետրվարի Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին N 116 որոշումը չի պարունակում լիազորող նորմ, ինչը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից:
0 5181

Обсуждалось 23.07.2020 - 12.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման արդյունքում ՀՀ ստանդարտացման և չաձագիտության ազգային մարմին կճանաչվի «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը և որպես մեկ մարմին համապատասխան գործառույթների հստակեցման արդյունքում կբացառվեն նմանատիպ, նույնանման գործառույթների իրականացումը։
0 5280

В стадии разработки

Обсуждалось 21.07.2020 - 21.08.2020

«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերը։ ՀՀ զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերի ստեղծմամբ հնարավորություն կընձեռվի սահմանել ընդհանուր կարգավորումներ զբոսաշրջային ցուցանակների ձևավորման, տեղադրման համար` առավել արդյունավետ դարձնելով ուղղության, հեռավորության և տվյալ վայրի նշանակության վերաբերյալ այցելուներին տրամադրվող ուղղորդումները, ապահովել այցելուների անվտանգ տեղաշարժը զբոսաշրջային վայրերում և դրանց տարածքներից դուրս: Զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակնեը պետք է լինեն ճանաչելի, միջազգային ընդունված չափանիշերին համապատասխան և կարգավորեն դեպի այցելավայր շարժը։
1 8094

Обсуждалось 08.07.2020 - 23.07.2020

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագիծի մշակումը պայմանավորված է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության ապահովման, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացի ապահովման նպատակով:
4 5244

Обсуждалось 07.07.2020 - 23.07.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 20-րդ և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրարկման ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ-ում բուծվող ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվության՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, ինչպես նաև ՀՀ ԽԵԿ մսատու և կաթնատու ուղղությունների զարգացում՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։  
0 8284

Обсуждалось 07.07.2020 - 23.07.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի 1315-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին   Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 20-րդ և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրարկման ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ-ում բուծվող ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվության՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, ինչպես նաև ՀՀ ԽԵԿ մսատու և կաթնատու ուղղությունների զարգացում՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։  
0 7749