Министерство экономики

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 10.02.2025 - 25.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1104-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի ենթաօրենսդրական իրավական ակտի և Օրենքի համապատասխանությունը, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման ցանկի 1-ին կետի կատարումը։
0 1090

В стадии разработки

Обсуждалось 10.02.2025 - 26.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2023թ.-ի ապրիլ ամսից «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի ծրագրերն ամբողջությամբ ավարտվել են, փակման աշխատանքները կատարվել են, իսկ հիմնարկի կողմից տնօրինվող գույքը, ՀՀ կառավարության 28.12.2023թ. թիվ 2313-Ա որոշման համաձայն, հանձնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։  Սակայն ԳՖԿ-ն շարունակում է գործել որպես հիմնարկի առանձնացված կառույց, «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի կանոնադրությանը կից՝ ԳՖԿ-ի Կանոնադրություն-ուղեցույցի և միջազգային համաձայնագրերի կարգավորումների հիման վրա։ ԳԶՄՀ-ն առաքելության ավարտական հաշվետվության մեջ ԳԶՄՀ-ն շատ բարձր է գնահատել ԳՖԿ-ի կատարված աշխատանքները հիմնադրման օրվանից մինչ օրս և կարևորել ԳՖԿ-ի առանձին կազմակերպաիրավական ձև ունենալու անհրաժեշտությունը։
0 986

Проект не принят

Обсуждалось 10.02.2025 - 25.02.2025

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կբացառվեն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն օրենքով սահմանված արտոնությամբ ներկրման այն դեպքերը, երբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը ներկրվում է Հայաստանի Հանրապետություն հետագայում այն քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով
0 1770

Обсуждалось 06.02.2025 - 23.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի  պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացի հետ կապված Օրենքով նախատեսված կարգավորումների կիրարկումը՝  հստակ  սահմանելով պարզեցված և ընդհանուր ընթացակարգերով գրանցման դեպքերը, ժամկետները,  գրանցումը մերժելու հիմքերը, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը։  Սահմանված պարզեցված ընթացակարգերը հնարավորություն կտան Եվրամիության և այլ զարգացած պետություններում արտադրված կամ գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների առանց կրկնակի փորձարկումներ կատարելու, պարզ ընթացակարգով  գրանցումը, ինչն էլ հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին բարձր արդյունավետ, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ավելի նվազ վտանգ ներկայացնող պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկի ժամանակին ապահովումը,  նվազեցնել գրանցման գործընթացին առնչվող պետական մարմինների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև առավել մատչելի դարձնել բույսերի պաշտպանության միջոցների շրջանառության ոլորտում ներգրավված  տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը։
3 1348

Обсуждалось 06.02.2025 - 23.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ՝ Որոշմամբ սահմանված ցանկում ներառված երկրներում կատարված թունաբանահիգիենիկ փորձարկումների հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման արդյունքում հանրապետությունում տնտեսավարողներին հնարավորություն կընձեռնվի սեղմ ժամկետներում կազմակերպել իրականացվող գործառույթները, հանրապետության հողօգտագործողներին մատակարարել բարձր արդյունավետությամբ, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար նվազ վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցներ։ Կգրանցվեն և կշրջանառվեն միջազգային չափանիշներին համապատասխան պեստիցիդներ և ագրոքիմիկատներ՝ ապահովելով հանրապետությունում կայուն բուսասանիտարական իրավիճակ, միաժամանակ բարձրացնելով սննդամթերքի անվտանգության մակարդակը։ Միաժամանակ, նախագծի ընդունմամբ կապահովվի Սահմանադրության դրույթներին համապատասխան՝ իրավական ակտի լիազորող նորմի որոշակիությունը և իրավական դաշտում անհամապատասխանությունների բացառումը։
2 1312

Обсуждалось 06.02.2025 - 23.02.2025

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Լիազոր մարմինը հնարավորություն կունենա սննդային գործոնով պայմանավորված թունավորումների կամ վտանգավոր սննդամթերքի կասկածների դեպքում իրականացնել համապատասխան վերահսկողական միջոցառումներ՝ ուղղված  ռիսկերի մեղմմանը, աղտոտման  աղբյուրների վաղ բացահայտմանն ու հետագա վնասների կանխմանն ուղղված արագ գործողությունների կիրառմանը:
0 1091

Проект не принят

Обсуждалось 03.02.2025 - 18.02.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը տարածել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրերին  դասվող՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ։
0 1212

Проект не принят

Обсуждалось 03.02.2025 - 18.02.2025

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազ․ տոննա ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 10 000 0 ծածկագրին դասվող ,,E,, դասի (Էլիտա) և ,,A,, դասի (առաջին վերարտադրության) կարտոֆիլի սերմացուի (այսուհետ՝ կարտոֆիլի սերմացու) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ նկատմամբ սակագնային արտոնություն
0 1122

Проект не принят

Обсуждалось 31.01.2025 - 15.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21 - Ի N 1815 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության կարգավորում, նպատակ ունենալով պաշտպանելու խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը։
2 1324