Министерство территориального управления и инфраструктур

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Находится в правительстве РА

Обсуждалось 31.10.2017 - 15.11.2017

«Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում Հայեցակարգով սահմանվում է  անդրսահմանային տարածքային համագործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների նպատակները, սկզբունքները և գործունեության ուղղությունները` հաշվի առնելով ՀՀ մարզերի և համայնքների  անդրսահմանային երկկողմ համագործակցության ոլորտում կուտակված փորձը:
0 10082

Обсуждалось 03.10.2017 - 19.10.2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Սույն որոշման մեջ կատարվող փոփոխությունների նպատակն է ապաստան հայցողներին տրամադրել մեքենայական եղանակով տպագրված, անհրաժեշտ պաշտպանություն ունեցող վկայականներ:
0 9037

Обсуждалось 29.08.2017 - 13.09.2017

Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքը և ցուցանիշների ցանկը հաստատելու մասին Միգրացիոն պրոֆիլը իրենից ներկայացնում է համապարփակ մի փաստաթուղթ, որը պարունակում է մանրամասն վիճակագրական և վերլուծական տեղեկատվություն երկրի ընդհանուր միգրացիոն իրավիճակի, երկրում վարվող միգրացիոն քաղաքականության, գործող օրենսդրության, միգրացիոն գործառույթներ իրականացնող մարմինների, միգրացիոն հոսքերի ծավալների և միգրացիոն երևույթի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեցող այլ հարցերի վերաբերյալ: Միգրացիոն պրոֆիլը նաև միգրացիայի ոլորտում տվյալների կանոնավոր հավաքագրման և շարունակական վերլուծության ինստիտուցիոնալացված գործիք է, ինչպես նաև կարևոր աղբյուր` տեղեկությունների ստացման և  տարածման համար:
0 9041

Находится в правительстве РА

Обсуждалось 29.08.2017 - 13.09.2017

<<Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային եւ գործարար ծրագրերի գնահատման կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման սկզբունքները, գործընթացը և չափանիշները: Դրա հետ մեկտեղ, առաջարկվում է իրականացնել ծրագրային առաջարկների  բազմագործոն գնահատում և այդ կապակցությամբ ստեղծել Գնահատող մարմին` միջգերատեսչական հանձնաժողով: Նախատեսվում է հանձնաժողովի կողմից գնահատել և ծրագրերի վարկային տոկոսները սուբսիդավորելու  որոշում կայացնել` ըստ  հետևյալ չափորոշիչների.  -ծրագրի ոլորտ -աշխարհագրական դիրք -համաֆինանսավորման չափ -հիմնական աշխատատեղերի ստեղծում -արտադրանքի արտահանում:  
0 8811

В стадии разработки

Обсуждалось 24.08.2017 - 08.09.2017

«Համայնքային թափոնների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում համայնքային թափոնների կառավարման ոլորտում աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացման և ոլորտի գործառույթների պետական կանոնակարգման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հանրապետության համայնքային թափոնների կառավարման որակը, ձևավորել բնագավառում կայուն կառավարման համակարգ,  նվազեցնել  համայնքային թափոնների առաջացող քանակները և նպաստել դրանց բնապահպանորեն անվտանգ մշակման և վերաօգտագործման աճին, ապահովել հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումը համայնքային թափոնների կառավարման համակարգում, ինչպես նաև կատարելագործել ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտը ու ներդնել բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման և մոնիթորինգի միասնական համակարգ:    
0 13378

Находится в Национальном Собрании РА

Обсуждалось 18.08.2017 - 02.09.2017

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Օրենքի նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերում ՀՀ կառավարության սահմանած կարգով կշարունակվեն իրականացվել օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը:  
2 10057

Находится в правительстве РА

Обсуждалось 18.08.2017 - 02.09.2017

Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագրին հավանություն տալու մասին Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է <ՀայաստանիՀանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին> ՀՀ կառավարության արձանագրայի նորոշմամբ սահմանված ռազմավարական նպատակների համար ռազմավարական չափորոշիչների ապահովմամբ:
0 8809

Находится в правительстве РА

Обсуждалось 17.08.2017 - 01.09.2017

««Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ   Նախագծով առաջարկվում է ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման արգելքի փոխարեն կիրառել Խորհրդի հետ համաձայնեցումը և գույքի օրինականացման նպատակահարմարությունը վերապահել Խորհրդին: Բացի այդ, նախագծում տեղ են գտել մի շարք խմբագրական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ: Մասնավորապես, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է, որ Խորհուրդը տալիս է եզրակացություն՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ: Մինչդեռ, համայնքի զարգացման ծրագիրը 2017 թվականի հունվարի 1-ից սկսած, ընդունվում է հինգ տարի ժամկետի համար: Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրվում են այն գործառույթները (այդ թվում՝ հողամասի օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրման վերաբերյալ եզրակացության տրամադրում), որոնց իրականացման համար ստեղծվում է հասարակական հիմունքներով մշտապես գործող՝ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդակցական մարմին (Խորհուրդ): Մինչդեռ, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում խոսքը գնում է միայն օգտագործման տրամադրվող հողամասի տրամադրման վերաբերյալ եզրակացության մասին:
0 8842

Находится в правительстве РА

Обсуждалось 16.08.2017 - 31.08.2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումը ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության համատեքստում իրականացնելու անհրաժեշտությամբ:
0 8785