Министерство территориального управления и инфраструктур

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 15.02.2024 - 15.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում  է  ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հստակեցնել և կանոնակարգել բնակավայրից դուրս գտնվող տարածքներում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին հարող հատվածներում օբյեկտների կառուցապատման գործընթացը։
0 1621

Обсуждалось 13.02.2024 - 29.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հակիրճ բնութագիր Հիմք ընդունելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում ՀՀ պետականքաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, նկատի ունենալով դրանց կապը պետականև համայնքային կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ, կարևորելովհանրապետության Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված, ռազմավարական նշանակություն ունեցողՍյունիքի մարզկենտրոնում միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիր, այդ թվում՝համապատասխան ենթակառուցվածքներով ֆուտբոլի մարզադաշտ ունենալու հանգամանքը մշակվել է«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքներինկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:Նախագծի ընդունման արդյունքում Կապանի մարզադաշտն իր ենթակառուցվածքներով, համարժեքշուկայական արժեքով փոխհատուցում տրամադրելով, կճանաչվի հանրության գերակա շահ և ձեռք կբերիՀայաստանի Հանրապետության կողմից:
0 1488

Обсуждалось 13.02.2024 - 29.02.2024

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՐԳԸ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1372-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1372-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ    «Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀՀ օդանավակայաններում և օդանավ շահագործողների կողմից  վտանգավոր բեռների սպասարկման ու օդանավով վտանգավոր բեռրների փոխադրման աշխատանքները համապատասխանեցնել «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Օդավ վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N18 հավելվածով (այսուհետ՝ N18 հավելված) սահմանված չափորոշիչներին։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի ահամակարգում վտանգավոր բեռների սպասարկման և օդանավով դրանց փոխադրման աշխատանքները կանոնակարգվում են  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի  «Վտանգավոր բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1372-Ն որոշմամբ։ Սակայն N18 հավելվածում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից կատարվել են ծավալուն լրացումներ և փոփոխություններ՝ կապված դեպի վտանագավոր բեռների փոխադրման ընթացքում օդանավ շահագործողների, օդանավակայաններում վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկումներ իրականացնող և օդանավ շահագործողների բեռնային գործակալների իրավունքների, նրանց աձնակազմերի անդամների ուսուցման, վերապատրաստման,  վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման ընթացակարգերի կանոնակրգման, վտանգավոր բեռների դասակարգման, դրանց մականշման, փաթեթավորման տեսակների, ՄԱԿ լրացուցիչ քառանիշ կոդերի, վտանգավոր բեռների մականշման և փոխադրման ընթացքում առաջացած արտակարգ իրավիճակների դեպքերում գործողությունների իրականացման հետ։ Նախագծի ընդունումը կնպաստի քաղաքացիական ավիացիայի համակարգում վտանագավոր բեռների փոխադրման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և կհամապատասխանեցվի N18 հավելվածով սահմանված չափորոշիչներին։
0 1456

В стадии разработки

Обсуждалось 05.02.2024 - 20.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 520-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2022թ. ապրիլի 15-ի 520 - Լ որոշմամբ հաստատված «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» գործողության ժամկետը մեկ տարով երկարաձգել։  
0 1713

В стадии разработки

Обсуждалось 01.02.2024 - 16.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, միտված է ապահովել նշված որոշման շրջանակներում տրվող ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման համար շինարարության թույլտվությունների նպատակային օգտագործումը, ինչպես նաև միտված է բացառել անբարեխիղճ կառուցապատողների կողմից իրականացվող չարաշահումները։    
0 1827

Обсуждалось 30.01.2024 - 14.02.2024

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 157.15-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցապատողների կողմից շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման, կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չապահովելու համար: Նույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով վարչական պատասխանատվություն է նախատեսված կառուցապատողի կողմից Երևան քաղաքի վարչական սահմաններում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում սահմանված պահանջները, պայմանները չպահպանելու համար: Հիշյալ պահանջները, պայմանները սահմանված են Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում), որով կարգավորված են Երևան քաղաքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության բնագավառում ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված գործող նորմերի իրականացման ենթակա լրացուցիչ պայմանները: Նույն որոշման հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ լրացուցիչ պայմանները` պարտադիր պահանջների և իրականացման ենթակա միջոցառումների համալիր է, որն ուղղված է Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նույն որոշման հավելվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ լրացուցիչ պայմանները տարածվում են այն անձանց վրա (կառուցապատողներ կամ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցողներ, այսուհետ` Կառուցապատող), որոնց կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող քաղաքաշինական գործունեության օբյեկտում կատարվող կամ կատարվելիք շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է շինարարության կամ քանդման թույլտվություն (այսուհետ` Կառուցապատվող օբյեկտ): Կառուցապատվող օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք պարտավոր են պահպանել սույն կարգով սահմանված լրացուցիչ պայմանները շինարարական աշխատանքների իրականացման բոլոր փուլերում:   Չնայած այն հանգամանքին, որ հիշյալ պահանջների չապահովման համար ներկայումս գործող օրենսդրությամբ նախատեսված է պատասխանատվություն, այնուամենայնիվ, վերոնշյալ խումբ վարչական իրավախախտումները Երևան քաղաքում դեռևս խիստ մեծ թիվ են կազմում։ Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ նշված իրավախախտումները կատարելուց և վարչական տույժի ենթարկվելուց հետո համապատասխան սուբյեկտները շարունակում են վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը, մի շարք դեպքերում վարչական իրավախախտում համարվող արարքները շարունակվում են նույնիսկ երկրորդ անգամ տույժի ենթարկվելուց հետո։   Գործող պրակտիկան ցույց է տալիս, որ վարչական իրավախախտում կատարելու զսպող մեխանիզմ հանդիսանում է հենց սահմանված վարչական տույժերի վերանայումն ու խստացումը, որը նպատակ ունի կանխելու կատարվող իրավախախտումներն ու դրանց հնարավոր վնասակար ազդեցությունները:   Նախագծով առաջարկվում է առանձնացված պատասխանատվություն սահմանել 4-րդ կամ 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում կառուցապատողների կողմից քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները խախտելու համար՝ տուգանքի չափը նախատեսելով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով: Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել Կառուցապատողների զգոնությունը և պատասխանատվությունը կատարվող վարչական իրավախախտումների նկատմամբ, և առավել խիստ վարչական պատասխանատվության միջոցների կիրառմամբ հասնել Կառոււցապատողների կողմից հիշյալ պահանջների պահպանմանը, որոնք ուղղված են Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նախագծով առավել խիստ վարչական պատասխանատվություն է սահմանվում նաև հիշյալ արարքների կրկին կատարման դեպքերի համար:   Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.2-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելու համար, որի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման: Այս առումով նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածով որպես վարչական տույժի տեսակ նախատեսված է  վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը, որը վերաբերվում է ինչպես իրավախախտում կատարող անձին, այնպես էլ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմանը, Նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն՝ նույն հոդվածի շրջանակներում հնարավորություն տալով առգրավելու իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող այն առարկաները, որոնք հիշյալ իրավախախտումը կատարելու գործիք են հանդիսացել: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված է առգրավման իրավասություն, իսկ նույն օրենսգրքի 310-րդ հոդվածով կարգավորված են առգրավման և բռնագրավման կարգի հետ կապված հարաբերությունները՝ գործնականում առգրավման և բռնագրավման գործընթացի իրականացումը ապահովելու համար` Նախագծով առաջարկվում է հիշյալ հոդվածում լրացնել նաև 180.2-րդ հոդվածը:
0 2097

Обсуждалось 30.01.2024 - 29.02.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Առաջարկվում է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ ավելացնել  տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող նոր պայման՝ մասնավորապես, տարվա ամիսներից կախված տրանսպորտային միջոցների վրա համապատասխան անվադողերի բացակայությամբ պայմանավորված արգելվում է դրանց շահագործումը: Նախագծի ընդունման արդյունքում անբարենպաստ եղանակայանին պայմաններին (նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ) կնվազեն անհամապատասխան անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը: Իսկ նշված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կենթարկվեն համապատասխան տուգանքների։ Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակաշրջանը ընտրվել է հաշվի առնելով հանրապետությունում օդի միջին օրեկան ջերմաստիճանը և տեղումների քանակը։ Միաժամանակ, հունիս, հուլիս և օգօստոս ամիսներին ձմեռային բութակավորված անվադողերով երթևեկության արգելումը նպատակ ունի բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև ապահովել ճանապարհի ծածկի վնասումը մետաղական բութակներից։
3 2682

Обсуждалось 29.01.2024 - 14.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 1732

Обсуждалось 24.01.2024 - 08.02.2024

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆՈՎ (ՄԻՆՉԵՎ 2035 ԹՎԱԿԱՆԸ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներառված՝ 2024-2027թթ․ ժամանակահատվածում նախատեսված միջոցառումների ծախսային գնահատումները։ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով  (մինչև 2035 թվականը) սահմանված միջոցառումների 2024-2027 թվականների ծախսային գնահատումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է  ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչեվ 2035 թվականը) հաստատելու մասին» թիվ 730-Լ որոշման 2-րդ կետի պահանջից։ Կառավարության կողմից հաստատված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներառված չէ գործողությունների պլանով սահմանված միջոցառումների համար անհրաժեշտ ծախսային գնահատումը։
1 2216