Проект принят Обсуждалось 22.05.2018 - 06.06.2018 Հրապարակվում է «Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 03.05.2018 - 18.05.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգի, առավելագույն չափի ու ժամկետի հետ կապված հարաբերությունները: 0 7764
Проект принят Обсуждалось 21.05.2018 - 05.06.2018 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է անձին նախկինում ոչ հայտնի՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, իսկ դատական ակտի՝ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման հիմքերին վերաբերող առկա դրույթները համապատասխանեցվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա համապատասխան ձևակերպումներին: 4 0 0 9025
Проект принят Обсуждалось 10.05.2018 - 25.05.2018 «ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ի ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 494 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆՍԽԱԳԻԾ «Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերները Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 146-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծերով սահմանվել են՝ 1) հանձնվող նվերների ընդունման համար պատասխանատու պետական մարմինը, 2) նվերը նվիրատվության պայմանագրի հիման վրա հանձնելու կարգը, 3) նվերների հանձնման հետ կապված ծախսերի հատուցման կարգը, 4) պետությանը հանձնված թույլատրելի չհամարված նվերներն օգտագործելու, դրանք հաշվառելու և ոչնչացնելու կարգը: 1 0 0 8188
Обсуждалось 04.05.2018 - 21.05.2018 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Սույն օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ կարգավորումները վերագրել դրա իրավահաջորդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչպես նաև հստակեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ կարգավորումների առկա սուբյեկտային շրջանակը: 8 0 0 8562
Проект принят Обсуждалось 03.05.2018 - 18.05.2018 «Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով՝ 1) ամրագրվում են դատավորի կողմից դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը, 2) սահմանվում է 100000 դրամի չափով փոխհատուցման առավելագույն չափ, 3) նախատեսվում է, որ փոխհատուցումը տրամադրվում է առավելագույնը երկու տարի ժամանակահատվածի համար, 4) ամրագրվում են փոխհատուցման տրամադրման դադարեցման դեպքերը: 0 0 0 7865
Проект принят Обсуждалось 27.04.2018 - 12.05.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվել է բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը: 2 4 1 11051
Проект принят Обсуждалось 27.04.2018 - 12.05.2018 «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերը մշակողների վարձատրության, որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափը և կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերը մշակողների վարձատրության, որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում է, որ՝ 1) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերի մեկ տարբերակի մշակման դիմաց տրվելու է 50000 դրամի չափով վարձատրություն, 2) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման դիմաց տրվելու է 5000 դրամի չափով հատուցում: 1 0 0 8768
Обсуждалось 12.04.2018 - 28.04.2018 Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենսի նախագիծ Առաջարկվում է Սահմանադրական օրենքում սահմանել, որ կուսակցության կանոնադրությունում և (կամ) ծրագրում կատարվող փոփոխությունները և (կամ) լրացումները ևս ենթակա են պետական գրանցման. ըստ այդմ նախագծով կարգավորվում են փոփոխություններով պայմանավորված պետական գրանցման ոլորտի հարաբերությունները (պետական գրանցման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, գրանցումն իրականացնելու կամ մերժելու ժամկետը): Միաժամանակ, նախագծով հստակ սահմանվում են գրանցումը մերժելու և դիմումը վերադարձնելու հիմքերը: 1 0 0 9950
Проект принят Обсуждалось 11.04.2018 - 26.04.2018 Հրապարակվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի՝ 02.10.2017 - 18.10.2017թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորվել են հետևյալ հարցերը.1) նախատեսվել են սնանկության դատարանին սնանկության գործերի ենթակայությունը սահմանող դրույթներ.2) սնանկության վարույթին առնչվող առանձին քաղաքացիական գործերը կենտրոնացել են սնանկության վարույթի շրջանակներում և սահմանվել են դրանց քննության կարգը և ժամկետները՝ որպես կանոն նախատեսելով պարզեցված վարույթի ընթացակարգով քննությունը.3) սահմանազատվել և հստակեցվել են կամավոր և հարկադիր սնանկության վարույթների հարուցման ընթացակարգերը.4) սահմանվել է սնանկության վարույթի ընթացքում առանձին ակտի ձևով կայացվող որոշումների` դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին դրույթ.5) հստակեցվել են սնանկության վարույթի ընթացքում որոշումների կայացման և բողաքարկման կարգը և ժամկետները.6) հանվել է սնանկության կառավարչի թեկնածություն առաջարկելիս դատարանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պահանջը.7) կարգավորվել են սնանկության վարույթի կարճման կամ դիմումի մերժման դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցերը.8) կառավարիչներին հաշվառելու, համակարգչային ծրագրի միջոցով ընտրելու գործառույթները վերապահվել է արդարադատության նախարարությանը՝ ի լրումն կառավարիչների որակավորումն իրականացնելու վերջինիս լիազորության.9) բացառվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համաձայնեցման նվազագույն աշխատավարձի տասնապատիկը գերազանցող անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը.10) սահմանվել են կարգապահական վարույթի հարուցման և իրականացման կարգը և այլ մանրամասները՝ ժամկետները, առիթներն ու հիմքերը.11) նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները, սահմանվել են հավելավճարներ սնանկության վարույթը սեղմ ժամկետներում ավարտելու դեպքում և ավելացվել է ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելու դեպքում վճարվող տոկոսադրույքի չափը.12) սահմանվել է որակավորված սնանկության կառավարչի գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցում անցնելու պարտադիր պահանջ.13) սնանկության կառավարիչների կողմից իրականացվող գործողությունների համար (օրինակ՝ գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) սահմանվել են հստակ ժամկետներ.14) հստակեցվել է սնանկության կառավարչի գործողությունների և անգործության բողոքարկման կարգը.15) սահմանվել են սնանկության կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու և կասեցնելու հիմքերը և կարգը.16) սահմանվել են ապահովված իրավունքի առարկայի վրա մորատորիում չտարածելու և արտադատական կարգով իրացման նոր կարգավորումներ, ապահովված պարտատիրոջը հնարավորություն է տրվել անխոչընդոտ իրացնելու ապահովված իրավունքի առարկան ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով՝ միաժամանակ հնարավորություն տալով դատարանի որոշմամբ այն օգտագործել ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում, եթե ֆինանսական առողջացումը հնարավոր չէ իրականացնել առանց դրա օգտագործման, և որպես ապահովված պարտատիրոջ իրավունքների պաշտպանության երաշխիք և միջոց սահմանելով վերջինիս համարժեք պաշպանություն տրամադրելու անհրաժեշտությունը.17) կարգավորվել են սնանկ ճանաչված պարտապանի և սնանկ ճանաչված երրորդ անձ գրավատուի գրավի առարկա գույքի վաճառքի հետ կապված հարցերը.18) երրորդ անձ գրավատուի, երաշխիք տված անձի և երաշխավորի համար ապահովվել են պարտապանի իրավունքներին հավասար իրավունքներ.19) կանոնակարգվել է պարտապանի իրական և հնարավոր գույքային զանգվածի վերաբերյալ տեղեկությունները պարտապանի կողմից հայտնելու գործընթացը, սահմանվել է պատասխանատվություն այդ առումով պարտապանի կողմից իր պարտականությունները չկատարելու համար, ինչպես նաև նախատեսվել է գույքագրման նպատակով պարտապանի բնակարան կամ այլ շինություն սնանկության կառավարչի ազատ մուտք գործելու հնարավորություն.20) սահմանվել են պարտատիրոջ հանդեպ երաշխավորի և երաշխիք տված անձի կողմից պարտատերերի պահանջների բավարարմանը, ինչպես նաև պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքագրմանն ուղղված կառուցակարգեր` կառավարչին օժտելով համապատասխան լիազորություններով.21) սահմանվել է սնանկ ճանաչված անձի ֆինանսական վիճակի վերլուծության ժամանակ կեղծ կամ կանխամտածված սնանկության հիմքերին անդրադառնալու պահանջ.22) սահմանվել է ֆինանսական առողջացման ծրագրին պարտատերերի քվեարկությունն ըստ պարտատերերի առանձին դասերի իրականացնելու կարգը.23) նախատեսվել է սնանկության գործի, այդ թվում՝ պարտատերերի պահանջների գրանցամատյանի վարման, ինչպես նաև հրապարակային սակարկությունների միջոցով պարտապանի գույքի վաճառքը իրականացնելու էլեկտրոնային կարգ.24) պարտատերերին վերապահվել է պարտապանի գույքի գնահատման հարցում ակտիվ դերակատարում.25) հստակեցվել է պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության բովանդակությունը.26) սահմանվել է վաճառքի ենթակա, ինչպես նաև իրացված անշարժ գույքից դրանց տիրապետող անձանց վտարելու պահանջ ներկայացնելու` կառավարչի իրավունքը.27) սնանկության վարույթում էլեկտրոնային եղանակով աճուրդների իրականացման վերաբերյալ սահմանված դրույթից ելնելով՝ փոփոխություն է կատարվել նաև «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում.28) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվել է իրավաբանական անձի լուծարման գրանցման դեպքում այդ անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի, ինչպես նաև հարուցված և չկարճված կատարողական վարույթների բացակայության մասին տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը: 0 9643