Министерство юстиции

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 03.08.2018 - 18.08.2018

«Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին» Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի ընթացակարգերի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված կենտրոնական մարմնի և իրավասու այլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության հետ կապված հարաբերությունների համապարփակ իրավական կարգավորումը, ներպետական օրենսդրությամբ կամրագրվեն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի պաշտպանությանն ուղղված մի շարք կարգավորումների իրացման մեխանիզմները:
0 8251

Проект принят

Обсуждалось 02.08.2018 - 17.08.2018

Հրապարակվում է «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագծի 29.06.2018 - 14.07.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ մրցութային հանձնաժողով)  անդամներն ստանում եմ փոխհատուցում որպես մրցութային հանձնաժողովի անդամ կատարած ծախսերի համար: Փոխհատուցման չափը և կարգը սահմանում է վարչապետը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամների կատարած ծախսերը հատուցելու նպատակը հասարակական հիմունքներով գործելու դեպքում Հանձնաժողովի անդամների բնականոն գործունեության ապահովումն է: Վերոհիշյալը վկայում է «Հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհա­տուց­ման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման ընդունման անհրաժեշտության մասին: Միաժամանակ, օրենսդրական կարգավորումների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի են առնվել Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված համապատասխան իրավակարգավորումները:  
0 6585

Обсуждалось 31.07.2018 - 15.08.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կհստակեցվի կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալը, բովանդակությունը, կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը, կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ և կառուցակարգեր՝ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի՝ ներառյալ պատշաճ և պետության կողմից երաշխավորված ամբողջ ծավալով բժշկական օգնության և սպասարկման ապահովման համար:
0 9119

В стадии разработки

Обсуждалось 31.07.2018 - 20.08.2018

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ Նախագծով հստակեցվում է օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, փաստաբանների վերապատրաստման ընթացակարգերը, ընդլայնվում է անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, առավել համապարփակ կարգավորովում է մի շարք այլ ընթացակարգային հարցեր:    
12 11084

В стадии разработки

Обсуждалось 27.07.2018 - 13.08.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում և <<Հատուկ քննչական ծառայության մասին>> օրենքի 2-րդ հոդվածում: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նորմի ներկայիս մեկնաբանությունը չի բխում այդ նորմի տրամաբանությունից և խաթարում է դրա իմաստն ու բովանդակությունը: Հիմք ընդունելով այն, որ նորմի ձևակերպումը պետք է լինի պարզ ու հստակ, չառաջացնի տարընկալումներ, համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին՝ գտնում ենք, որ Օրենսգրքի 190-րդ հոդվածը պետք է ձևակերպվի այնպես, որ դրանից միարժեքորեն բխի՝ Ծառայությանը ենթակա է միայն հատուկ սուբյեկտների՝ պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննությունը: Ներկայացվող փոփոխությունը միտված է հստակեցնելու քննարկվող նորմի մեկնաբանությունը, ըստ այդմ, կոնկրետացնելու դրա կիրառության սահմանները: Արդեն իսկ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխությունը բխում է Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:
0 5615

Обсуждалось 27.07.2018 - 13.08.2018

«Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» և «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետության հաշվին տրամադրվող թարգմանիչը պետք է լինի որակավորված: Թարգմանչի որակավորման կարգը սահմանում է Կառավարությունը:«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում այդ անձը նշանակվում է դատարանի որոշմամբ: Այդ անձին նշանակելու, նրա վարձատրության չափը և կարգը սահմանում է Կառավարությունը: Բացի այդ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն թարգմանիչների վարձատրության կարգը և չափը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հաշվի առնելով վերոգրյալը մշակվել են «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» և «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:
4 11267

Обсуждалось 26.07.2018 - 10.08.2018

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է բացառել դատական կարգով ամուսնալուծության՝ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքը, այն է՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով և ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նախատեսել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու կարգ, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ դատարան չեն ներկայացվում այլ պահանջներ:
1 9046

Проект принят

Обсуждалось 24.07.2018 - 09.08.2018

«ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՒՂՎԵԼԻՍ ԿԱՄ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԴԱՏԱՎՈՐԻ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցվում են Կառավարության սահմանած կարգով և չափով: Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու նպատակը դատավորի բնականոն գործունեության երաշխավորումն է և դատավորի գործունեության սոցիալական  երաշխիքների ապահովումը: Վերոհիշյալը վկայում է «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկաց­նելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին: Միաժամանակ, օրենսդրական կարգավորումների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ դատավորին հատուցման ենթակա բեռնափոխադրման ծախսերի առավելագույն չափը որոշելիս հաշվի է առնվել Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման հետ կապված բնակելի տարածք տրամադրելու կամ բնակելի տարածք վարձակալելու, տեղափոխվելու և անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 2073-Ն որոշմամբ սահմանված՝ մաքսային ծառայողին անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի միանվագ փոխհատուցման չափին վերաբերող իրավակարգավորումները, իսկ դատավորին տրամադրվող գիշերավարձի և օրապահիկի չափերի մասով՝  Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված համապատասխան իրավակարգավորումները:
0 7429

Находится в правительстве РА

Обсуждалось 24.07.2018 - 08.08.2018

«ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍԵՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշում Սույն նախագծերի նպատակն է սահմանել լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիաների տրամադրման մասին որոշումների գրանցման, ինքնաշխատ կերպով լիցենզիայի սերիայի և համարի տրամադրման, հրապարակման, լիցենզիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, վավերականության ստուգման կարգը, գրանցամատյանից անվճար օգտվող պետական մարմինների ցանկը և այլ  անձանց վերաբերյալ գրանցամատյանում պահվող տեղեկություններն առցանց տրամադրելու վճարի չափը, ինչպես նաև գրանցամատյանի վարման լիազոր մարմին նշանակելու վերաբերյալ հարցերը:
0 5959