Министерство юстиции

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 10.04.2024 - 25.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է սահմանել` - դատական նիստից դուրս դատական տուգանք սանկցիայի տեսակի կիրառման հնարավորությունը. - դատական տուգանքի չափը նվազեցնելու կամ այն վերացնելու ընթացակարգը. - դատական տուգանք կիրառելու մասին որոշման կատարման կասեցումը՝ բողոքարկման հանգամանքով պայմանավորված բացառելու մասին կարգավորում. - եզրափակիչ (գործն ըստ էության լուծող) դատական ակտով կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ տուգանք կիրառելու հնարավորություն. - իրավունքների իրականացման սահմանափակում սանկցիայի տեսակը. - դատական նիստին ներկայանալու անհրաժեշտության մասին ծանուցում ներկայացնելու հնարավորություն՝ դատական սանկցիա կիրառելու բացասական հետևանքով. - ինքնաբացարկի հիմքերը գրավոր ընթացակարգով կողմերի առջև բացահայտելու կառուցակարգը. - գործի քննության ընթացքում դատական կազմի փոփոխման հետևանքները:
5 2214

Обсуждалось 09.04.2024 - 24.04.2024

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվող կարգավորումներն ուղղված են ձերբակալվածներին կամ կալանավորվածներին կամ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց համար արգելված իր հանդիսացող հեռահաղորդակցության կապի միջոցների փոխանցման կամ օգտագործման բացառմանը։ Ներկայումս արգելված իրերի փոխանցման համար սահմանված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 186-րդ հոդվածով, իսկ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից դրանք պահելը և օգտագործելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն, որոնք, ըստ էության, բավարար միջոցներ չեն, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները։Դրանով է պայմանավորված նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կապի միջոցների փոխանցման համար պատասխանատվության բացառելը, և դրանց փոխանցման համար քրեական օրենսգրքում պատասխանատվության սահմանելը։    
2 2709

Обсуждалось 04.04.2024 - 19.04.2024

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների վերաբերյալ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ցանկացած տեղեկատվություն փաստաբաններին՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար տրամադրել միայն համապատասխան մարմնի կամ գույքի սեփականատիրոջ կողմից գրավոր տրված համաձայնության հիման վրա: Միաժամանակ առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների ցանկը սահմանել Կառավարության որոշմամբ:
1 1512

Обсуждалось 26.03.2024 - 10.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը նպատակ ունի կարգավորելու իրավական բացը՝ Կառավարության 09.09.2010 թվականի թիվ 1251-Ն որոշման կարգավորման առարկա հարաբերությունները կարգավորելով նաև պատվավոր հյուպատոսների առնչությամբ:
9 4114

Обсуждалось 26.03.2024 - 10.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Պրոբացիայի ծառայության ներկայիս գնահատման համակարգը չի ապահովում անհրաժեշտ արդյունավետություն, չի նպաստում ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։ Նշվածը պայմանավորում է պրոբացիայի ծառայությունում գնահատման նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել պրոբացիայի ծառայության կատարողականի գնահատման համակարգը, նպաստել ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։
0 1485

Обсуждалось 18.03.2024 - 02.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 477-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 477–Լ որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների առնվազն 90 տոկոսը ենթակա են պարտադիր հատուկ ուսուցման առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ, ինչը հնարավոր չէ ապահովել Քրեակատարողական ծառայողների խիստ ծանրաբեռնվածության պատճառով։ Առաջարկվող նախագծի ընդունմամբ կբարձրացվի քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման դասընթացների արդյունավետությունը և հնարավոր կլինի պատշաճ կերպով կազմակերպել և ապահովել մասնակցությունը կազմակերպվող դասընթացներին։
0 1681

Обсуждалось 11.03.2024 - 26.03.2024

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է հստակեցնել համայնքի ավագանու անդամի անհամատեղելիության պահանջների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները։
11 1764

Обсуждалось 29.02.2024 - 15.03.2024

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոնի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթ Իրավական ակտի նախագծերի փաթեթով նախատեսվում է ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության հենքի վրա ՀՀ կառավարության կողմից հիմնադրման միջոցով ստեղծել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ նաև ՊՈԱԿ),  կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Կոմիտեն և վերջինիս վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ձևավորման նախնական փուլում ունենալու է հետևյալ կառուցվածքը՝ կենտրոնական մարմին՝ իր ստորաբաժանումներով (բաժիններով)՝ ֆիզիկոքիմիական  հետազոտությունների և ԴՆԹ հաշվառումների բաժին, Հետքաբանական հետազոտությունների բաժին, Քրեագիտական հետազոտությունների բաժին, Ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտությունների բաժին, Ապրանքագիտական հետազոտությունների բաժին, Մատնադրոշմային հետազոտությունների և հաշվառումների բաժին, ինչպես նաև Հանրապետական գնդակապարկուճադարանը՝ բաժնի կարգավիճակով, ընդհանուրը՝ 64 հաստիքային միավոր: Բացի վերը թվարկված բաժիններից, ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 37 հաստիքային միավոր, նախատեսվում է ևս 8 հաստիք՝ փաստաթղթաշրջանառության, ֆինանսատնտեսական և կադրային հարցերով զբաղվելու համար: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ նախագծով առաջարկվող կարգավորումը կիրառվում է եվրոպական մի շարք առաջադեմ երկրներում, որտեղ փորձագիտական կառույցները գործում են կա՛մ անմիջականորեն իրավապահ մարմնի կառուցվածքում՝ ստորաբաժանման կարգավիճակով, ինչպես օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ՆԳՆ կառուցվածքում գործում է փորձաքրեագիտական ծառայությունը, ՌԴ քննչական կոմիտեի կառուցվածքում փորձագիտական ստորաբաժանումները,  կամ այդպիսիք գործում են նշված մարմինների  ենթակայության ներքո, ինչպես օրինակ՝ Իսպանիայում և Լեհաստանում, որտեղ դատական փորձաքննությունների լաբորատորիաներ են գործում թե՛ ՆԳՆ և՛ թե Արդարադատության նախարարության ենթակայության ներքո:
0 2071

Обсуждалось 26.02.2024 - 12.03.2024

«Արդարադատության նախարարի 2023 թվականի հուլիսի 11-ի N 385-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Արդարադատության նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել և գործարկել սնանկության վարույթում աճուրդների էլեկտրոնային եղանակով իրականացման համակարգը՝ սնանկության էլեկտրոնային համակարգին համահունչ, կարգավորել այդպիսի աճուրդների կազմակերպման և անցկացման գործընթացները:
0 2190