Проект принят Обсуждалось 01.09.2021 - 16.09.2021 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը՝ նշված մարմիններում սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման միջոցով, արդյունքում հնարավորություն ընձեռելով կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ապահովելու հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը: 3050 2389 83 48983
Обсуждалось 30.08.2021 - 14.09.2021 «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման մեջ և դրա հավելվածներում հետևյալ հիմնական ուղղություններով. 1) Միջազգային փորձի հաշվառմամբ սահմանվում են Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման և գնահատման իրականացման նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու ոչ միայն կատարողականի գնահատում՝ քանակական մշտադիտարկում, այլև որակական մշտադիտարկում՝ միջանկյալ մոնիթորինգի շրջանակներում պարզելով կատարված գործողություններով ձեռք բերված փաստացի արդյունքները: 2) Մասնակցային մոնիթորինգի ապահովման նպատակով սահմանվում են մշտադիտարկման և գնահատման նոր ընթացակարգ և ողջամիտ ժամկետներ, որոնք հնարավորություն կտան՝ ա. ոլորտային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին իրականացնելու Հակակոռուպցիոն ռազմավարության այլընտրանքային մշտադիտարկում և գնահատում և դրանք ներկայացնելու Արդարադատության նախարարությանը, առաջարկություններ և դիտողություններ ներկայացնել Արդարադատության նախարարության կողմից կազմված մշտադիտարկման և գնահատման հաշվետվության նախագծի վերաբերյալ, դրանց համապատասխանությունը Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակներին, բացահայտելով առկա խնդիրները և մարտահրավերները: բ. Արդարադատության նախարարությանը՝ իր վերլուծություններում օգտագործելու և ապահովելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված այլընտրանքային զեկույցների և առաջարկությունների ամփոփումը մշտադիտարկման և գնատաման հաշվետվություններում: 3) Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի առանձին բաժինների համար սահմանվում են միջանկյալ արդյունքային ցուցիչներ (արդյունքային վերստուգիչ ցուցիչներ)՝ միջանկյալ մշտադիտարկումը հնարավոր դարձնելու նպատակով. 4) Բացահայտված խնդիրների լուծման, արդեն իսկ ընդունված օրենքների հետ հակասության վերացման նպատակով վերանայվում են առանձին միջոցառումների վերստուգիչ ցուցիչները, սահմանվում են նոր վերստուգիչ ցուցիչներ, վերանայվում են ակնկալվող արդյունքները և սահմանվում են նոր ակնկալվող արդյունքներ: 5) Վերանայվում և լրացվում են Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումներով սահմանված կատարման ենթակա գործողությունների շրջանակը և դրանց կատարման ժամկետները՝ իրատեսական միջոցառումների շրջանակ նախատեսելու, Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակներին համահունչ գործողություններ նախատեսելու, առաջիկա տարում նախկինում չավարտված աշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորություններ սահմանելու նպատակով: Միաժամանակ վերստուգիչ ցուցիչներում նշված ժամկետները սահմանվում են ըստ տարիների, քանի որ գնահատումն իրականացվում է տարեկան 1 անգամ: 6) Հստակեցվում է Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների շրջանակը՝ տարանջատելով հիմնական կատարող և համակատարող մարմինները: 7) Նախագծում կատարվում են նաև տեխնիկական և սղագրական բնույթի փոփոխություններ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շտկել Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման արդյունքում բացահայտված թերությունները և բացերը, ինչպես նաև սահմանել Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման և գնահատման արդյունավետ համակարգ և բարձրացնել Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների կատարման արդյունավետությունը, ապահովել միջազգային պարտավորությունների կատարումը: 5 1 0 4336
Обсуждалось 30.08.2021 - 15.09.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1125-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկությունները ներառվում են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում։ Այդպիսի տեղեկությունների մի մասը պետք է հասանելի դառնա միայն պետական մարմիններին և որոշակի շրջանակում ներառված անձանց, որոնց ցանկը պետք է հաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ։ Նախագծի ընդունմամբ սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնք ունեն հասանելիություն իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա բոլոր, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններին։ 1 0 1 4282
В стадии разработки Обсуждалось 25.08.2021 - 11.09.2021 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է՝ վերանայել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ սահմանված որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի որոշ հիվանդությունների ախտորոշումների փուլերը, ինչպես նաև ծանրության աստիճանները: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ՀՀ առողջապահության նախարարության ռևմատոլոգիայի գծով, սրտաբանության գծով, աղեստամոքսաբանության գծով, նյարդաբանության գծով, ինֆեկցիոն հիվանդությունների գծով բժիշկ-խորհրդատուների կարծիքները՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ սահմանված՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի դասակարգման մեջ որոշ հիվանդությունների ախտորոշումների փուլերի, ինչպես նաև ծանրության աստիճանների վերանայման վերաբերյալ, որոնք ներկայացվում են կից: 1 1 0 5867
Находится в правительстве РА Обсуждалось 20.08.2021 - 05.09.2021 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ>> ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննարկման և լուծման հետ կապված առկա իրավական կարգավորումները, ինչպես նաև սահմանել նշյալ հարցի արդյունավետ իրացման հետ կապված նոր կարգավորումներ, իրավական երաշխիքներ: Նախագիծը մշակվել է Գլխավոր դատախազության կողմից: 3 0 0 4772
Обсуждалось 12.08.2021 - 27.08.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԹԻՎ 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Նորմատիվ իրավաան ակտերի մասին» օրենքի նախին խմբագրությամբ 22-րդ հոդվածի համաձայն` թարգմանության տեքստը ստորագրում է Արդարադատության նախարարը: Փոփոխությունների արդյունքում թարգմանության տեքստն այլևս պետք է ստորագրի Կառավարության սահմանած՝ պաշտոնական թարգմանության գործառույթ կատարող կազմակերպության ղեկավարը: Մինչև փոփոխությունը եղած խմբագրության հիման վրա ընդունված էր Որոշումը, որը ներկայումս անհրաժեշտ է փոխել: 0 0 0 4309
Обсуждалось 11.08.2021 - 26.08.2021 «Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները: 2 0 0 4177
Обсуждалось 10.08.2021 - 25.08.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի զինվորական կամ հատուկ կոչումների համապատասխանությունը Հակակոռուպցիոն կոմիտեում սահմանված դասային աստիճաններին և Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության առանձին տեսակով պայմանավորված պաշտոնների համապատասխանությունը: 2 0 0 4214
Обсуждалось 05.08.2021 - 20.08.2021 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 19-ի N 603-Ա որաշմամբ հաստատված՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-40-Ն, «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-42-Ն, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-51-Ն և «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՕ-66-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետի։ 0 0 0 4273